Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.01.2019
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Քննարկել են Ֆրանկոֆոնիայի 17—րդ գագաթնաժողովի անցկացմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ողջունելով հյուրին՝ վարչապետը նշել է. «Հայաստանում այս տարվա հոկտեմբերին Ֆրանկոֆոնիայի 17—րդ գագաթնաժողովի անցկացումը մեծ պատիվ եւ պատասխանատվություն է։ Այն մեր երկրի պատմության մեջ ամենախոշոր միջազգային միջոցառումն է։ Բարձր ենք գնահատում այս հնարավորությունը եւ հույս ունենք, որ գագաթնաժողովի արդյունքներով ՖՄԿ—ն կդառնա էլ ավելի ամուր եւ համախմբված կառույց»։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարության կողմից գործադրվում են անհրաժեշտ բոլոր ջանքերը, եւ տարվում են ակտիվ կազմակերպչական աշխատանքներ, որպեսզի գագաթնաժողովն իր մթնոլորտով եւ կազմակերպչական մակարդակով համապատասխանի հռչակված՝ «Ապրել միասին» կարգախոսին։
Միկաել Ժանը շնորհակալություն է հայտնել վարչապետին ջերմ ընդունելության համար եւ համոզմունք հայտնել, որ Հայաստանը՝ որպես Ֆրանկոֆոնիայի կարեւոր դերակատար եւ գործընկեր, բարձր մակարդակով կկազմակերպի 17—րդ գագաթնաժողովը։ Նրա խոսքով՝ Ֆրանկոֆոնիան մեծ ներուժ ունի երկրների միջեւ լայն համագործակցության զարգացման համար, եւ անհրաժեշտ է համատեղ ակտիվ աշխատել այն լիարժեք իրացնելու ուղղությամբ։
Զրուցակիցները քննարկել են Երեւանում անցկացվելիք գագաթնաժողովին վերաբերող բովանդակային եւ կազմակերպչական հարցեր։ Ի թիվս գագաթնաժողովի շրջանակում նախատեսված միջոցառումների, կարեւորվել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում նորարարությունների թեմայով հատուկ համաժողովի անցկացումը, որի արդյունքում ակնկալվում է ստեղծել թվային ոլորտում համագործակցող ֆրանկոֆոն նախարարների ցանց։ Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը հսկայական ներուժ ունի նորարարությունների, տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում, եւ ֆորումը լավ հնարավորություն է՝ փորձով փոխանակվելու, թվային կառավարման զարգացման տեսլականի շուրջ մտքեր փոխանակելու եւ համագործակցությունը զարգացնելու տեսանկյունից։
Ընդգծվել է նաեւ գագաթնաժողովի շրջանակում տնտեսական համագործակցության թեմայով կազմակերպվելիք բիզնես ֆորումի կարեւորությունը, որը, Նիկոլ Փաշինյանի եւ Միկաել Ժանի կարծիքով, կնպաստի ֆրանկոֆոն պետությունների միջեւ տնտեսական կապերի հաստատմանը եւ ընդլայնմանը։
Նիկոլ Փաշինյանը եւ Միկաել Ժանը կարեւորել են Ֆրանկոֆոնիայի դերը ֆրանսերենի տարածման եւ ՖՄԿ ընդհանուր արժեքների առաջմղման գործում։
Վարչապետը բարձր է գնահատել Միկաել Ժանի ներդրումը պաշտոնավարման ընթացքում Հայաստան—ՖՄԿ հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման գործում։

12-09-2018





23-01-2019
Հայաստանը կշարունակի մնալ վստահելի գործընկեր
Երկկողմ հանդիպումներ բազմաթիվ երկրների ու ընկերությունների ղեկավարների հետ



23-01-2019
Ադրբեջանին թշնամի է պետք
Որպեսզի իշխանությունը ժողովրդին շեղի իրական խնդիրներից

Ադրբեջանին թշնամի ...


23-01-2019
25500 դրամից ցածր թոշակ չի լինի
Հայաստանում սահմանվում է «նվազագույն աշխատանքային կենսաթոշակ»

Աշխատանքային եւ ...


23-01-2019
Կարեւորն արդյունավետությունն է
Արվեստագետները հակադիր կարծիքներ ունեն օպտիմալացման վերաբերյալ

Հուշարձանագետ Սամվել ...


 
23-01-2019
Դասականի դասերը
Առանց ավանդույթի եւ նորարարության բախման կյանքը կկործանվի։
Հերբերտ ...


23-01-2019
Հանձնել են հավատարմագրերը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


23-01-2019
Ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը երեկ ընդունել է ...



23-01-2019
Էկոլոգիական անհրաժեշտությո՞ւն, թե՞ ժամանակի պահանջ
Էլեկտրական շարժիչով ավտոմեքենաները ...

23-01-2019
Կապուտիկյանը չէր կարող լռել
Նրա բանաստեղծությունները դարձել են ...

23-01-2019
Որ «Շիրակն» էլ «Էյրբաս» ու «Բոինգ» ընդունի
Միայն կառամատույցը վերանորոգելը 3 մլն ...

23-01-2019
Մեր սահնակն էլ գուցե տեղից շարժվի
Ձմեռային մարզաձեւերը զարգացնելը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO