Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.04.2019
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


«Այլեւս երբեքը» պետք է մեկընդմիշտ ամրագրվի

Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման 70-ամյակին նվիրված բարձր մակարդակի քննարկում

Երեկ ՄԱԿ—ի Մարդու իրավունքների խորհրդի 39—րդ նստաշրջանի շրջանակներում տեղի ունեցավ Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին ՄԱԿ—ի կոնվենցիայի ընդունման 70—ամյակին նվիրված բարձր մակարդակի քննարկում, որի կազմակերպումը ամրագրված էր 2018թ. մարտի 23—ին Ժնեւում ՄԱԿ—ի մարդու իրավունքների խորհրդի 37—րդ նստաշրջանում կոնսենսուսով ընդունված Հայաստանի նախաձեռնած ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձեւով, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Մարդու իրավունքների խորհրդի նախագահ Վոյիսլավ Շուչի նախագահությամբ կայացած քննարկմանը բացման խոսքով հանդես եկան Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը եւ ՄԱԿ—ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը։ Ելույթով հանդես եկան ՄԱԿ—ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական, Ռուանդայի միջազգային քրեական դատարանի քարտուղար Ադամա Դիենգը, Միջազգային քրեական դատարանի եւ նախկին Հարավսլավիայի միջազգային քրեական դատարանի դատավոր Կիմբերլի Պրոստը, ՄԹ Միդլսեքսի համալսարանի միջազգային իրավունքի պրոֆեսոր, Լեյդենի համալսարանում միջազգային քրեական իրավունքի եւ մարդու իրավունքների պրոֆեսոր Վիլյամ Շաբասը եւ ճշմարտության, արդարադատության, փոխհատուցման եւ խախտումների անթույլատրելիության երաշխիքների խթանման հարցերով հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոնին։
Ողջունելով ներկաներին՝ ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ Հայաստանը հանձնառու եւ վճռական է մարդու իրավունքների օրակարգի, ատելության հողի վրա հանցագործությունների, այդ թվում՝ ցեղասպանությունների կանխարգելումն առաջ մղելու շարունակական ջանքերին։
ՀՀ ԱԳՆ ղեկավարը նշեց, որ 1948թ. ընդունելով ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին կոնվենցիան՝ միջազգային հանրությունը պարտավորվեց այլեւս երբեք թույլ չտալ, որ այս հանցագործությունը տեղի ունենա. «Դրանից ի վեր մենք բազմիցս բարձրաձայնել ենք «այլեւս երբեքը», սակայն ցեղասպանությունների իրագործումը դեռ չի դադարել։ Ռադիկալիզմի, խտրականության եւ ատելության միտումները ցնցում են միջազգային օրակարգը։ Մասնավորապես մտահոգիչ է բազմակողմանիության եւ մարդու իրավունքների հանդեպ հարգանքի միջազգային հանձնառության զգալի անկումը, մինչդեռ մենք առավել շատ միջազգային համագործակցության եւ առավել ամուր կառույցների, հատկապես ՄԱԿ—ի կարիքն ունենք»։
Ընդգծելով, որ ՄԱԿ—ի անդամների գրեթե մեկ քառորդը ձգձգում է միացումը կոնվենցիային՝ նախարար Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանը, որպես երկիր, որը հետեւողականորեն առաջ է տանում ցեղասպանության կանխարգելման օրակարգը, այդ թվում եւ Միացյալ ազգերի կազմակերպության շրջանակներում, միանում է կոնվենցիայի համընդհանրացմանը վերաբերող հատուկ խորհրդականի կոչին։
Կարեւորելով կրթության դերը մարդու իրավունքները հարգելու մշակույթի առաջմղման հարցում՝ նախարարն ընդգծեց, որ, դեռեւս 2015թ. կայացած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի միջոցով Հայաստանն ամուր հարթակ է տրամադրում ցեղասպանության կանխարգելման հարցում միջազգային համագործակցության համար։
Եզրափակելով իր խոսքը, նախարար Մնացականյանը վերահաստատեց այն խորին համոզմունքը, որ «այլեւս երբեքը» պետք է մեկընդմիշտ ամրագրվի։

14-09-2018





23-04-2019
«Արցախն իր թիկունքում միշտ ունենալու է ամուր Հայաստան»
Օրակարգում անվտանգության, քաղաքացիական համակարգի պատրաստության խնդիրներն են



23-04-2019
Թուրքական ապացույցներով՝ Թուրքիայի հանցանքի մասին
Թաներ Աքչամի աշխատությունը ծանր հարված է թուրքական ժխտողականությանը



23-04-2019
Վեպը միշտ ինձ է սպասում
Գրիգը բացել է փակագծերը

Արձակագիր Գրիգը, որն ընթերցասերների ...


23-04-2019
Կրթության որակը՝ առաջնահերթություն
Ուսուցչի դերը կրթական բարեփոխումներում դեռ լավ չի գիտակցվում



23-04-2019
Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին ...


23-04-2019
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց»
Սուրբ եւ անմահ պատարագ՝ ի նշանավորումն Հիսուս Քրիստոսի ...


23-04-2019
Նոր ավիաընկերությունների սպասելիս
Հարցազրույց քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի հետ

ՀՀ ...



23-04-2019
Անձրեւացման եղանակի «հայկական հետքը»
Ինչ է պատմում խորհրդային տարիներին ...

23-04-2019
ԱՄՆ-ը Իրանից նավթի ներմուծման արտոնությունը չեղարկում է
2018թ. նոյեմբերի 4-ին, երբ ԱՄՆ-ն Իրանի դեմ տնտեսական ...

23-04-2019
Հոգեւոր կյանքի վերանորոգման առիթ
Արցախում նշել են Հիսուս Քրիստոսի ...

23-04-2019
«Բանանցը» հրաժարվեց. ի՞նչ սպասել հաջորդիվ
Խորը հիասթափություն էր սպասում այն մի քանի տասնյակ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO