Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.09.2018
ԼՂՀ


Ուրվագծվում են համագործակցության ուղիները

Արցախում է ԱՄՆ Գլենդեյլի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը

Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ընդունել է ճանաչողական այցով Արցախ ժամանած Գլենդեյլի քաղաքապետ Զարեհ Սինանյանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են Կալիֆորնիայի նահանգային սենատոր Էնթոնի Պորտանտինոն, Գլենդեյլ քաղաքի քարտուղար—գործակատար Արտաշես Քասախյանը։ Պատվիրակությանն ուղեկցում է ԱՄՆ—ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։
«Բարով եք եկել ձեր հայրենիքը, հարազատ օջախ»,–ջերմորեն ողջունելով, հյուրերին այսպես է դիմել Ս. Գրիգորյանը, նրանց խնդրանքով անդրադառնալով Արցախի մայրաքաղաքի առօրյային, բնակչության խնդիրներին, լուծում պահանջող առաջնահերթություններին։ Քաղաքապետը որոշ մանրամասներ է հաղորդել պատերազմի արհավիրքների վերացման ուղղությամբ Հայաստանի, աշխարհի համայն հայության կողմից ցուցաբերված հսկայական աջակցության, երկրի իշխանությունների միջամտությամբ՝ ավերված քաղաքի վերականգման ու բարեկարգման շինարարական մեծածավալ աշխատանքների վերաբերյալ, ընդգծելով, որ պատերազմից գրեթե հետքեր չեն մնացել Ստեփանակերտում։ Այն օրեցօր բարգավաճում, զարգանում, վերափոխում է դեմքը, դառնում հմայիչ, անճանաչելի։ Իսկ գաղտնիք չէ, որ Արցախ ժամանած հյուրերը երկրի մասին առաջին տպավորությունը ստանում են Ստեփանակերտում՝ հաղորդակից լինելով քաղաքին ու նրա բնակիչներին։
Քաղաքապետը պատասխանել է պատվիրակության անդամներին հետաքրքրող հարցերին, շրջագայության ժամանակ նրանց մաղթել բարձր տրամադրություն եւ հաճելի ժամանց։
Գլենդեյլի քաղաքապետ Զարեհ Սինանյանը պատվիրակության անունից շնորհակալություն է հայտնել Սուրեն Գրիգորյանին՝ ջերմ ընդունելության համար եւ վստահեցրել, որ ներկա այցով արդեն ուրվագծվում են համագործակցության ուղիները, եւ իրենից կախված ամեն ինչ կանի Գլենդեյլի եւ Ստեփանակերտի միջեւ սկիզբ առած բարեկամությունն ամրապնդելու համար։
Նա կարեւորել է Հայաստան—Արցախ—սփյուռք շփումները եւ պատրաստակամություն հայտնել որեւէ օգտակար գործ ձեռնարկել մայրաքաղաք Ստեփանակերտի համար։ Զ. Սինանյանի խոսքով, առաջին անգամ ինքն Արցախում եղել է պատերազմի ծանր տարիներին, երբ ռմբակոծվում, հրետակոծվում էին Շուշին, Ստեփանակերտը, հայկական մյուս բնակավայրերը։ «Ամենուր ավերածություններ էին, ռազմական մեծածավալ գործողություններ էին տեղի ունենում, մայրաքաղաքի փողոցներով շարժվում էին տանկերն ու զրահամեքենաները, բայց ասես այդ ամենը սովորական էին դարձել հարազատ օջախները չլքող մարդկանց, փոքրիկների համար։ Ես ցնցված էի նրանց կամքի զորությունից եւ աղոթելով Արցախի ազատության համար, համոզված էի, որ նման հերոս ժողովուրդը դատապարտված է միայն հաղթելու»,–ասում է Զ. Սինանյանը։ Կալիֆորնիայի նահանգային սենատոր Էնթոնի Պորտանտինոն էլ հավելեց, որ զարմացած է, թե մարդիկ այնքան մոտ լինելով առաջնագծին, ինչպես են «անհոգ» աշխատում, արարում, ստեղծագործում ու շենացնում երկիրը։
Ավանդույթի համաձայն, Ստեփանակերտի քաղաքապետն ու Գլենդեյլի քաղաքապետի գլխավորած պատվիրակության անդամները հուշանվերներ են փոխանակել։
Ճանաչողական այցի շրջանակներում պատվիրակությանը հյուրընկալել են երկրի նախագահ Բակո Սահակյանը, խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը եւ արտգործնախարար Մասիս Մայիլյանը։
Հյուրերը կայցելեն Շուշի եւ Գանձասար ու մոմ կվառեն տաճարներում, ինչպես նաեւ կմեկնեն Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գիծ, կծանոթանան մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների առօրյային։
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

14-09-2018





20-09-2018
Գրքի փառատոն՝ Անկախության տոնին ընդառաջ
Այսօր Երեւանի կենդանաբանական այգում ընթերցասերները կենդանասերներից շատ կլինեն



20-09-2018
«Սպիտակ» ֆիլմը հրաշքի մասին է
Երկրաշարժի 30—րդ տարելիցին նվիրված ֆիլմը կբարձրանա մեծ էկրան



20-09-2018
«Սարյանը եւ Ֆրանսիան»
Ցուցահանդես վարպետի տուն–թանգարանում

Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում Մարտիրոս Սարյանի ...


20-09-2018
Հնի ու նորի յուրօրինակ համադրություն Սարյանի պուրակում
Դաշնամուրի շնորհիվ երեւանցիները կարող են լիցքավորել հեռախոսները, օգտվել ...


20-09-2018
Հանձնել է հավատարմագրերը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


20-09-2018
Արա Բաբլոյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը երեկ ընդունել է ...


20-09-2018
Գերմանիայի հայ գործարարների միության անդամները՝ Մայր Աթոռում
Երեկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց ...



20-09-2018
Ադրբեջանը ցեղասպան պետություն է
Գիտաժողով՝ նվիրված Բաքվի հայերի ջարդերի ...

20-09-2018
Անկախությունը մեր ժողովրդի երազանքն էր
Միջոցառում՝ նվիրված գրող, ազատամարտիկ ...

20-09-2018
Աղբահանության խնդիրը կարելի է լուծել մի քանի տարբերակով
Թե որն է ավելի արդյունավետ՝ ներկայացված ...

19-09-2018
Բացառիկ մարզական իրադարձություն Հայաստանում
Երեւանն ընդունելու է գեղասահքի աշխարհի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +34... +35

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO