Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.02.2019
ԶԱՆԱԶԱՆ


Բացառիկ մարզական իրադարձություն Հայաստանում

Երեւանն ընդունելու է գեղասահքի աշխարհի պատանիների գավաթի խաղարկությունը

Հայկական գեղասահքի պատմության մեջ առաջին անգամ բացառիկ իրադարձություն է համարվում հոկտեմբերին քաղաքամայր Երեւանում կայանալիք գեղասահքի պատանիների աշխարհի գավաթի եզրափակիչ փուլի անցկացումը։
Օլիմպիական, աշխարհի չեմպիոն Իրինա Ռոդնինայի անունը կրող գեղասահքի մարզադահլիճը կընդունի աշխարհի 41 երկրի շուրջ 220 մարզիկների, ինչն իրապես բացառիկ իրադարձություն է Հայաստանի համար։ Գեղասահքի միջազգային ֆեդերացիայի կողմից անցկացվող ընտրության արդյունքում հենց Հայաստանն է ընտրվել մրցաշարի անցկացման վայր։ Ընտրությանը մասնակցել են մոտ 50 երկրի ֆեդերացիաներ։
«Մեզ համար իրապես մեծ պատիվ է ընդունելու այսքան պատասխանատու մի մրցաշար, ինչպիսին պատանիների աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլն է։ Եթե կարողանանք լավ կազմակերպել եւ լավագույնն անել, ապա հնարավոր է, որ հաջորդ տարի ընդունենք արդեն մեծահասակների աշխարհի առաջնությունը»,—մեզ հետ զրույցում ասաց գեղասահքի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը։
«Համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետությունում գեղասահքի աշխարհի գավաթի խաղարկության անցկացումը եւս մեկ խթան կհանդիսանա մեր երկրում այս մարզաձեւի զարգացման եւ տարածման համար։ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը սերտորեն համագործակցում է Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի հետ եւ ուրախությամբ արձանագրում, որ տարեցտարի ավելանում են թե՛ գեղասահքով զբաղվող մարզիկների քանակը, թե՛ նրանց վարպետությունն ու հմտությունները։ Կրկին ողջունում եմ բոլորին, մաղթում արդար եւ գեղեցիկ մրցակցություն»,–շեշտեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Լեւոն Վահրադյանը։
Հայաստանն այս գավաթի խաղարկությանը կներկայացնեն երեք մենասահորդ եւ մեկ պարային զույգ։
Վարվառա ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

19-09-2018





16-02-2019
Մեր արտաքին քաղաքականությունը պետք է կերտենք Երեւանում
ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը հանդիպել է ...


16-02-2019
Հայ կոմպոզիտորական արվեստի նոր տոն
Փառատոնը նվիրված է Ավետ Տերտերյանի 90—ամյակին

«Արամ Խաչատրյան» ...


16-02-2019
Համակողմանի միջոցառումների ակտիվացման անհրաժեշտություն կա
Ասում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը

Անցած ...


16-02-2019
Թբիլիսին՝ թումանյանական եւ կոմիտասյան շնչով
Փետրվարի 19-ին կտրվի հոբելյանական տարվա մեկնարկը

Հայ մեծանուն ...


16-02-2019
Անսպառ ժառանգություն
Թումանյանագիտության ոլորտի արված ու չարված աշխատանքները

Հովհաննես Թումանյանի ...


16-02-2019
Հայաստանը դարձնել տեխնոլոգիական երկիր
Նախագահ Սարգսյանն այցելել է Հայդելբերգի համալսարան

Հայաստանի Հանրապետության ...


16-02-2019
Մյունխենում բացվել է անվտանգության համաժողովը
ՀՀ նախագահը երկկողմ հանդիպումներ է ունեցել

Աշխատանքային այցով ...



16-02-2019
«Թումանյանը պետություն էր անպետություն ժողովրդի մեջ»
Ամբողջ տարին հագեցած կլինի ...

16-02-2019
Ինչ է լինելու կրճատված մարդկանց հետ
Պարզաբանում է կառավարության աշխատակազմի ...

16-02-2019
Տարեսկիզբը հուսադրող է
Հայ հրաձիգները բավականին աշխույժ են սկսել ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO