Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

09.12.2018
ՄՇԱԿՈՒՅԹ


Գրքի փառատոն՝ Անկախության տոնին ընդառաջ

Այսօր Երեւանի կենդանաբանական այգում ընթերցասերները կենդանասերներից շատ կլինեն

Վեց տարի առաջ, երբ Երեւանը հռչակվեց գրքի համաշխարհային մայրաքաղաք, մեծ հույսեր արթնացան, որ մեզանում կրկին վերականգնվում է ընթերցանության նկատմամբ սերը։ Այս պարտավորեցնող տիտղոսն իրոք օգնեց մեզ ավելի մոտենալու գրքին։ Կազմակերպված գրքի ցուցահանդեսները, տոնավաճառները, նվիրաբերությունները ամրապնդեցին կապը մարդկանց ու գրքի միջեւ։ Փետրվարի 19—ը՝ Գիրք նվիրելու օրը, ամրապնդվեց մեր ընթերցասերների կենսակերպում։
Այսօր արդեն կարող ենք քայլել Երեւանի պուրակներում ու այգիներում ու տեսնել տարբեր տարիքի մարդկանց, ովքեր կարդում են բաց երկնքի տակ։ Իսկ գրքի մեծարմանն ու արժեւորմանը նվիրված միջոցառումները շարունակվում են։
Հերթական նախաձեռնությամբ հանդես է եկել Երեւանի կենդանաբանական այգու ղեկավարությունը։ Կենդանաբանական այգին տարիներ շարունակ զբաղվում է ոչ միայն կենդանիների պահպանությամբ, խնամքով եւ վերականգնմամբ, այլ նաեւ մշտական ուշադրություն է դարձնում կրթական, հետազոտական, գիտական ծրագրերին, որոնք պարբերաբար իրականացվում են բազմաբնույթ միջոցառումների, էկո ակումբների, թեմատիկ օրերի եւ տարբեր նախաձեռնությունների տեսքով։ Նոր լուծումներով եւ նոր մոտեցումներով այգին փորձում է առավել հետաքրքիր եւ բովանդակալից դարձնել այցելությունները լայն հասարակայնության համար։
Կենդանաբանական այգու պատասխանատուները կազմակերպել են միջոցառում՝ «Գրքի փառատոնի»՝ ՀՀ Անկախության տոնին ընդառաջ։ Սեպտեմբերի 20—23—ը Հայաստանում գործող հրատարակչությունները կներկայացնեն իրենց եւ արտերկրի գործընկերների հրատարակած գրքերը, իսկ այցելուները հնարավորություն կունենան տարբեր հրատարակիչների առաջարկին ծանոթանալ մեկ տեղում, կատարել ընտրություն եւ գնումներ։ Բացի այդ, կազմակերպիչները հորդորում են գրասերներին իրենց հետ բերել արդեն կարդացած գրքերը՝ դրանք սահմանամերձ բնակավայրերի գրադարաններին, դպրոցներին նվիրելու, ինչպես նաեւ զորամասեր ուղարկելու համար։

20-09-2018





08-12-2018
Կձեւավորվի աշխատանքային խումբ
Աղետի գոտու խնդիրների իրական պատկերը հստակեցնելու նպատակով

Գյուրմրիի ...


08-12-2018
Աշխատանքով լուծենք մեր երկրի առջեւ ծառացած բոլոր խնդիրները
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը եղել է Շիրակի եւ ...


08-12-2018
«Մարդասիրության հզոր ուժը»
Հիշատակի միջոցառում՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի 30—րդ տարելիցին

Նախօրեին ...


08-12-2018
Բացառիկ կարեւորության մշակութային արժեք
Գեղարդի վանքին տրամադրվել է ՅՈՒՆԵՍԿՕ—ի ուժեղացված պաշտպանության կարգավիճակ



08-12-2018
Գրառում ԱՄՆ դեսպանատանը բացված սգո մատյանում
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ երեկ ...


08-12-2018
Գյումրի, ես քեզ գիտեմ ու սիրում եմ
Բաց նամակ Գյումրիին՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանից

Սիրելի՛ ...


08-12-2018
Աջակցության առավել արդյունավետ պայմաններ
Երեւանում ստորագրվել է Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների համատեղ ...



08-12-2018
Ինչ են հուշում անցյալի դառը դասերը
Արցախում հարգանքի տուրք է մատուցվել ...

08-12-2018
Երբ լռել են թնդանոթները
Ծնվել են պատերազմի մասին արժեքավոր ...

08-12-2018
«Սպիտակի երկրաշարժ» թեմային նվիրված նամականիշի մարման արարողություն
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գյումրիի ...

08-12-2018
«Պետք է վերականգնել մարդկանց հույսը եւ լավատեսությունը»
Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO