Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.12.2018
ՄՇԱԿՈՒՅԹ


Հնի ու նորի յուրօրինակ համադրություն Սարյանի պուրակում

Դաշնամուրի շնորհիվ երեւանցիները կարող են լիցքավորել հեռախոսները, օգտվել Wi—Fi կապից

2800—ամյա Երեւանը հպարտանում է իր տարիքով։ Բայց դա պատճառ չէ անցյալից կառչելու։ Պարզապես անցյալի փորձն ու ժառանգությունը օգնում են ճիշտ գնահատելու ապագայի միտումները, ընթանալու ժամանակին համաքայլ։ Դրան մեծապես օգնում է մեր հարուստ ու բազմազան մշակույթը։
Երեկ Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում Մարտիրոս Սարյանի տուն—թանգարանում բացվեց «Սարյանը եւ Ֆրանսիան» խորագրով ցուցահանդեսը։
Օրվա մյուս հիշարժան իրադարձությունը Մարտիրոս Սարյանի անվան պուրակում էր՝ Վարպետի արձանի հարեւանությամբ։ Այստեղ երեւանցիները ականատես եղան հնի ու նորի յուրօրինակ զուգադրման։ Բացվեց դիզայներ—նկարիչների ուշագրավ ձեւավորմամբ դաշնամուրը։ Այն միշտ բաց է լինելու հանրության համար։ Բայց գլխավորը այդ չէ, այլ այն, որ տրվելու է հնարավորություն ինչպես նվագելու, այնպես էլ տեսագրությունները բեռնելու սոցիալական ցանցերում՝ օգտագործելով #playwithus, #createwithus հեշթեգերը։ Դաշնամուրի տեղադրման տարածքը հագեցած է հեռախոսները լիցքավորող եւ Wi—Fi տրամադրող սարքերով։
Երեկ միջոցառման բացմանը ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը եւ մաեստրո Տիգրան Մանսուրյանը։
Մշակույթի նախարարության հաղորդմամբ՝ նման դաշնամուրներ կտեղադրվեն նաեւ քաղաքի տարբեր հատվածներում։
Գաղափարն իրականացնում են ՀՀ մշակույթի նախարարությունը եւ «ՓՈՒՇ» նախագիծը։

20-09-2018





08-12-2018
Կձեւավորվի աշխատանքային խումբ
Աղետի գոտու խնդիրների իրական պատկերը հստակեցնելու նպատակով

Գյուրմրիի ...


08-12-2018
Աշխատանքով լուծենք մեր երկրի առջեւ ծառացած բոլոր խնդիրները
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը եղել է Շիրակի եւ ...


08-12-2018
«Մարդասիրության հզոր ուժը»
Հիշատակի միջոցառում՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի 30—րդ տարելիցին

Նախօրեին ...


08-12-2018
Բացառիկ կարեւորության մշակութային արժեք
Գեղարդի վանքին տրամադրվել է ՅՈՒՆԵՍԿՕ—ի ուժեղացված պաշտպանության կարգավիճակ



08-12-2018
Գրառում ԱՄՆ դեսպանատանը բացված սգո մատյանում
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ երեկ ...


08-12-2018
Գյումրի, ես քեզ գիտեմ ու սիրում եմ
Բաց նամակ Գյումրիին՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանից

Սիրելի՛ ...


08-12-2018
Աջակցության առավել արդյունավետ պայմաններ
Երեւանում ստորագրվել է Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների համատեղ ...



08-12-2018
Ինչ են հուշում անցյալի դառը դասերը
Արցախում հարգանքի տուրք է մատուցվել ...

08-12-2018
Երբ լռել են թնդանոթները
Ծնվել են պատերազմի մասին արժեքավոր ...

08-12-2018
«Սպիտակի երկրաշարժ» թեմային նվիրված նամականիշի մարման արարողություն
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գյումրիի ...

08-12-2018
«Պետք է վերականգնել մարդկանց հույսը եւ լավատեսությունը»
Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO