Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.02.2019
ՄԱՅՐ ԱԹՈՌ


Գերմանիայի հայ գործարարների միության անդամները՝ Մայր Աթոռում

Երեկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Գերմանիայի հայ գործարարների միության անդամներին՝ գլխավորությամբ միության նախագահ Մուրադ Աքյուզի եւ ուղեկցությամբ Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգեւոր տեսուչ եւ ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկան գերաշնորհ տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի եւ Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ տ. Սերովբե վարդապետ Իսախանյանի, հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից։
Գերմանիայի հայոց թեմի առաջնորդը, Նորին սրբությանը ներկայացնելով միության անդամներին եւ նրանց բարեսիրական գործունեությունը, հայցեց Ամենայն հայոց հայրապետի օրհնությունը։
Իր հերթին Ամենայն հայոց կաթողիկոսն արձանագրեց միության ակտիվ մասնակցությունն ու ներդրումը Գերմանիայի հայ համայնքի ազգային—հոգեւոր կյանքի զորացման գործում։ Վեհափառ հայրապետը փաստեց միության կողմից Մայր Աթոռին ցուցաբերվող զորակցությունը, ինչպես նաեւ շարունակական աջակցությունը Գեւորգյան ճեմարանին եւ ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետին։ Նորին սրբությունը մասնավոր իր գնահատանքը հայտնեց միության նախագահին եւ անդամներին Հայաստանում եւ Արցախում իրականացվող սոցիալական եւ կրթական բարեգործական ծրագրերի համար։
Գերմանահայ գործարարները, Ամենայն հայոց կաթողիկոսին հանգամանորեն ներկայացնելով իրենց ծրագրերը, հավաստիացրեցին, որ մշտապես կանգնած են լինելու Մայր Աթոռի, հայրենիքի եւ հայ ժողովրդի կողքին։
Վերջում Նորին սրբությունը հյուրերին մաղթեց Աստծո օգնականությունն ու պահպանությունը իրենց աստվածահաճո առաքելության իրականացման գործում։

20-09-2018





16-02-2019
Մեր արտաքին քաղաքականությունը պետք է կերտենք Երեւանում
ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը հանդիպել է ...


16-02-2019
Հայ կոմպոզիտորական արվեստի նոր տոն
Փառատոնը նվիրված է Ավետ Տերտերյանի 90—ամյակին

«Արամ Խաչատրյան» ...


16-02-2019
Համակողմանի միջոցառումների ակտիվացման անհրաժեշտություն կա
Ասում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը

Անցած ...


16-02-2019
Թբիլիսին՝ թումանյանական եւ կոմիտասյան շնչով
Փետրվարի 19-ին կտրվի հոբելյանական տարվա մեկնարկը

Հայ մեծանուն ...


16-02-2019
Անսպառ ժառանգություն
Թումանյանագիտության ոլորտի արված ու չարված աշխատանքները

Հովհաննես Թումանյանի ...


16-02-2019
Հայաստանը դարձնել տեխնոլոգիական երկիր
Նախագահ Սարգսյանն այցելել է Հայդելբերգի համալսարան

Հայաստանի Հանրապետության ...


16-02-2019
Մյունխենում բացվել է անվտանգության համաժողովը
ՀՀ նախագահը երկկողմ հանդիպումներ է ունեցել

Աշխատանքային այցով ...



16-02-2019
«Թումանյանը պետություն էր անպետություն ժողովրդի մեջ»
Ամբողջ տարին հագեցած կլինի ...

16-02-2019
Ինչ է լինելու կրճատված մարդկանց հետ
Պարզաբանում է կառավարության աշխատակազմի ...

16-02-2019
Տարեսկիզբը հուսադրող է
Հայ հրաձիգները բավականին աշխույժ են սկսել ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO