Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.12.2018
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Պատրաստ ենք մարզական նոր նվաճումների

Անկախության տոնի առթիվ շնորհավորում են տիտղոսակիր մարզիկները

Անկախ Հայաստանի պատմությունը լի է մարզական հաջողություններով, նորանոր բացահայտված մեծ եւ տաղանդավոր մարզիկներով, ինչպես նաեւ մարզական անարդարության շատ եւ շատ իրադարձություններով։ Անկախության 27 տարիներին մեր մարզիկները հպարտանալու եւ իրենց երկրպագելու շատ առիթներ են տվել՝ դառնալով մեր երկրի յուրօրինակ դեսպաններն աշխարհի տարբեր ծագերում։ Թեպետ այս տարիներին Հայաստանն ունի միայն երկու օլիմպիական չեմպիոն, բայց մեզ նման փոքր պետության համար յուրաքանչյուր օլիմպիական մեդալն արդեն իսկ մեծագույն նվաճում է։
Ըմբշամարտը հայկական սպորտի հենակետային մարզաձեւերից է, այն հիմա էլ եզակի մարզաձեւերից է, որում միջազգային մրցաշարերի ամենաշատ հաղթողներ ենք ունենում։ Նրա արժանի ներկայացուցիչներից է աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը։ «Շնորհավորում եմ բոլորիս անկախության 27–ամյակի առթիվ։ Անչափ կարեւոր մի օր, որի համար դարերով պայքարել ենք եւ այդքան դժվարություններ հաղթահարել։ Դա եւս պարտադրում է, որ ավելի լուրջ, խնամքով եւ սթափ գիտակցությամբ վերաբերվենք մեր անկախությանը եւ յուրաքանչյուրիս առօրյա գործունեությունը մղված լինի մեր նոր Հայաստանի հզորացմանն ու զարգացմանը։ Բոլորս պետք է հասկանանք, որ ամեն մեկիս պարտականությունն է դա, հաճելի պարտականությունը։ Եվ չպետք է ամեն անգամ մեղավորներ փնտրել, հատկապես պետության համար այս կարեւորագույն փուլում։ Այլ միասնաբար, համայն աշխարհի հայությամբ կառուցենք մեր երազանքների հայրենիքը այսօր եւ այստեղ։ Շնորհավոր Անկախության տոնը»,—մեզ հետ զրույցում բարեմաղթեց բազմափորձ մարզիկը։
Հայկական սպորտի դպրոցի զարգացման գործում բացառիկ ավանդ ունի Գյումրին։ Գյումրեցիներն իրենց աշխատասիրության, նվիրվածության եւ համառության շնորհիվ հասել են նրան, որ մարզական հասարակության մեջ ունեն մեծ դեր։ Մարզասերներին քաջ հայտնի է բռնցքամարտի աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը։ «Շնորհավորում եմ ամենքիս Հայաստանի անկախության 27—ամյակի առթիվ։ Թող Աստված օրհնի այս օրը եւ Հայաստանը, որ մեր երկիրն ավելի հզորանա, ճշմարտանա, ավելի հանճարեղ, զորեղ եւ անվախ մարդիկ լույս աշխարհ գան։ Դառնանք ավելի հավատքով, քանի որ միայն Աստված է պահպանում մեզ։ Պետք է ամեն մի քաղաքացի կարողանա ինչ—որ չափով ավելի լավը դարձնել Հայաստանը»,—ասաց Բաչկովը։
Հայկական շախմատը բարձր համարում ունի աշխարհում, հատկապես շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի հաղթող դառնալուց հետո։ Այսօր ավագների կողքին աճել է արժանի սերունդ, որը շարունակում է միջազգային մրցաշարերում բարձր պահել Հայաստանի անունը։ Նրա ներկայացուցիչներից է տղամարդկանց հավաքականի անդամ, Հայաստանի չեմպիոն, երիտասարդների աշխարհի չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը։ «Շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնի առթիվ։ Ուզում եմ, որ մեր երկիրը շարունակի մնալ ազատ, անկախ եւ անկոտրուն։ Սակայն առաջին հերթին շնորհակալ եմ մեր զինվորներին, ովքեր պաշտպանում են մեր երկրի պետական սահմանը։ Նրանց խաղաղ ծառայություն եւ բարի վերադարձ։ Իմ եւ հասակակիցներիս համար ուրիշ խորհուրդ ունի Հայաստանի անկախությունը։ Միասնությունը եւ ազատության ձգտումներն են, որ խորհրդանշում են մեր երկրի անկախությունը»,–նշեց երիտասարդ չեմպիոնը։
Կգան նոր մարզական սերունդներ, կփոխարինեն ավագներին, եւ վստահ ենք, որ բոլորի աչքերում էլ հպարտության արցունքներ կհայտնվեն, երբ, ի պատիվ իրենց հաղթանակի, գլխավերեւում կծածանվի անկախ Հայաստանի դրոշը, եւ կհնչի պետական օրհներգը։
Վարվառա ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

21-09-2018





08-12-2018
Կձեւավորվի աշխատանքային խումբ
Աղետի գոտու խնդիրների իրական պատկերը հստակեցնելու նպատակով

Գյուրմրիի ...


08-12-2018
Աշխատանքով լուծենք մեր երկրի առջեւ ծառացած բոլոր խնդիրները
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը եղել է Շիրակի եւ ...


08-12-2018
«Մարդասիրության հզոր ուժը»
Հիշատակի միջոցառում՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի 30—րդ տարելիցին

Նախօրեին ...


08-12-2018
Բացառիկ կարեւորության մշակութային արժեք
Գեղարդի վանքին տրամադրվել է ՅՈՒՆԵՍԿՕ—ի ուժեղացված պաշտպանության կարգավիճակ



08-12-2018
Գրառում ԱՄՆ դեսպանատանը բացված սգո մատյանում
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ երեկ ...


08-12-2018
Գյումրի, ես քեզ գիտեմ ու սիրում եմ
Բաց նամակ Գյումրիին՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանից

Սիրելի՛ ...


08-12-2018
Աջակցության առավել արդյունավետ պայմաններ
Երեւանում ստորագրվել է Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների համատեղ ...



08-12-2018
Ինչ են հուշում անցյալի դառը դասերը
Արցախում հարգանքի տուրք է մատուցվել ...

08-12-2018
Երբ լռել են թնդանոթները
Ծնվել են պատերազմի մասին արժեքավոր ...

08-12-2018
«Սպիտակի երկրաշարժ» թեմային նվիրված նամականիշի մարման արարողություն
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գյումրիի ...

08-12-2018
«Պետք է վերականգնել մարդկանց հույսը եւ լավատեսությունը»
Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO