Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.12.2018
ԵՐԵՎԱՆ


Կոմունալ տնտեսությունը՝ իր ողջ «հմայքով»

Ինչ միջոցներ ու միջոցառումներ են հարկավոր հարմարավետ բնակելի միջավայր ունենալու համար

Շարունակում ենք համեմատել Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ծրագրերում՝ ըստ ոլորտների մայրաքաղաքի բնակիչների կյանքի բարելավմանն ուղղված առաջարկները։ Ինչ փոփոխություններ են առաջարկվում կոմունալ տնտեսության վիճակը բարելավելու համար։
Այսպիսով, «Բարգավաճ Հայաստանը», օրինակ, առաջարկում է վերելակային տնտեսության կարգավորման խնդրին տալ օրենսդրական լուծում, այն է՝ մայրաքաղաքի վերելակային տնտեսության նորոգման եւ ընթացիկ սպասարկման համար դա բաց եւ թափանցիկ մրցույթով հանձնել հայտնի օպերատոր ընկերությունների՝ դնելով հստակ պայմաններ՝ ըստ ժամանակացույցի ապահովելու վերելակների նորոգման պարբերականությունը եւ պահեստամասեր հայթայթելը։ Սպասարկումը պետք է կատարվի նվազագույն վճարի դիմաց՝ քարտերի կիրառման միջոցով։ Իսկ վթարային շենքերի խնդիրը կարգավորելու համար առաջարկում է մայրաքաղաքում գրանցված եւ գործող առեւտրային կազմակերպությունների, ձեռնարկությունների շահութահարկի եւ եկամտային հարկի 10 տոկոսը մասնահանել Երեւանի բյուջե, եւ հնարավոր է սեղմ ժամկետներում լուծել նաեւ այդ խնդիրը։
«Երեւանի հանրություն» դաշինքը բազմաբնակարան շենքերի բարեկարգման համար նախատեսում է իրականացնել էներգախնայողության եւ ֆոտովոլտային տանիքների համապարփակ ծրագրեր, շենքերի տանիքների ջերմամեկուսացում։ Ըստ դաշինքի՝ նմանատիպ միջոցառումները կլուծեն ընդհանուր ջերմամատակարարման եւ հովացման խնդիրները, կստեղծվեն աշխատատեղեր, եւ շահույթի մի մասը կհամալրի համայնքային բյուջեն։ Իսկ վերելակային տնտեսության խնդիրների լուծման համար առաջարկում է կառուցել վերելակների գործարան, որի միջոցով կստեղծվեն աշխատատեղեր։
«Երեւանցիներ» դաշինքը վերելակների տնտեսության վիճակի կարգավորման համար առաջարկում է օգտագործել բաց բաժնետիրական ընկերության կարգը, իսկ տանիքների խնդիրների լուծումը նախատեսում է կցել արեւային պանելների տեղադրմանը։
«Երկիր ծիրանի» կուսակցությունն առաջարկում է բնակարանային ոլորտի ազգային համապարփակ ռազմավարություն ընդունել, որով նախատեսվում է տեխնիկական անբավարար վիճակում գտնվող շենքերի ամրացում, վթարային շենքերի քանդում եւ նորերի կառուցում, տանիքների վերանորոգում՝ արդիականացում, քաղցկեղածին (օրինակ՝ ասբեստային) տանիքների վերացում, ջրամատակարարող եւ ջրահեռացման ցանցերի արդիականացում, վերելակների փոխարինում, շքամուտքերի եւ շենքերի արտաքին պատերի վերանորոգում։
«Ժառանգություն» կուսակցությունը քաղաքապետի իր թեկնածուի ընտրվելու պարագայում ներդնելու է բազմաբնակարան շենքերի արդյունավետ կառավարման համակարգ, որին կկարողանան մաս կազմել նաեւ հասարակական կազմակերպությունները՝ թաղապետարանների կողմից իրենց պատվիրակված վճարովի գործառույթներով։
«Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը առաջարկում է Երեւանի քաղաքապետարանին կից ստեղծել կառույց, որը կիրականացնի բազմաբնակարան շենքերի կառավարումը, իսկ այդ կառավարումն իրականացնող կազմակերպությունները ֆինանսական հաշվետվությունները շենք առ շենք կտեղադրեն քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում, եւ վերջինիս աշխատակիցները չեն ներգրավվի ընտրական գործընթացների մեջ։
«Իմ քայլը» դաշինքը բազմաբնակարան շենքերի կառավարման եւ սպասարկման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով առաջարկում է ներգրավել մասնագիտացված ընկերությունների՝ ոլորտում ապահովելով մրցակցային դաշտ, վերանորոգել վթարային վերելակները, իսկ անհրաժեշտության դեպքում դրանք փոխարինել նորերով։
«Լույս» դաշինքը խոստանում է իրականացնել բնակարանային ֆոնդի բարեկարգման ծրագիր՝ կարեւորելով շենքի ջերմամեկուսացումը եւ էներգախնայողությունը։ Թեկնածուի կարծիքով՝ պետք է լուծարվեն եւ ձեւավորվեն նոր կառավարող կազմակերպություններ՝ ապահովելով բնակիչների ամբողջական ներգրավվածությունը շենքի կառավարման գործում։
ՀՅԴ—ի ներկայացրած ծրագրում վերոնշյալ խնդիրների լուծման համար առաջարկվում է կարգավորել վթարային շենքերի վիճակը, ամրապնդել սեյսմիկ անվտանգության մեխանիզմները, ներդնել բնակֆոնդի արդյունավետ կառավարման համակարգ, վերազինել վերելակները, կարգավորել վերելակային տնտեսության անվտանգ շահագործմանն առնչվող խնդիրները։
«Հայք հայկազուններ» կուսակցությունը վերոնշյալ խնդիրների լուծման ուղիներից է համարում Երեւանի վերելակային տնտեսության հիմնովին վերակառուցումն եւ վերազինումը։ Ըստ քաղաքապետի թեկնածուի՝ պետք է հատուկ ուշադրություն դարձնել դրանց հիմնանորոգման եւ նորերը տեղադրելու գործին եւ մասնակիցը դառնալ Երեւանում վերելակների գործարան կառուցելու աշխատանքներին։
«Ռեֆորմիստներ» կուսակցության նախընտրական ծրագրով արգելվելու է Երեւանի կենտրոնում բարձրահարկ շենքերի կառուցումը։ Իսկ վերելակային տնտեսության վիճակի բարելավման համար առաջարկում է վերանորոգել, թարմացնել եւ անհրաժեշտության դեպքում նոր վերելակներով համալրել Երեւանի շենքերը։
«Օրինաց երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մհեր Շահգելդյանն առաջարկում է մշակել եւ իրականացնել համայնքային ու սոցիալական բնակարանաշինության ծրագրեր քաղաքապետարանի միջոցներով, այդ թվում նաեւ մասնավոր ներդրողների, յուրաքանչյուր թաղամասում ուսումնասիրել եւ գույքագրել նոր բնակելի շենքերի կառուցապատման հնարավորությունները եւ բոլոր անավարտ շենքերը՝ դրանք որպես բնակելի շենքեր վերակառուցելու նպատակով։ Իսկ կոմունալ—բնակարանային տնտեսության վիճակի բարեփոխման ճանապարհ է համարում բազմաբնակարան շենքերի շինարարության խթանումը, վթարային շենքերի պլանային վերականգնումը, վերելակների վերանորոգման կամ փոխարինման համալիր ծրագրի մշակումը եւ իրականացումը։
Նշենք, որ ներկայումս Երեւանի բազմաբնակարան բարձրահարկ շենքերում վերելակների թիվը 4551 է, որից Աջափնյակ վարչական շրջանում հաշվառված է 308 վերելակ, Ավանում՝ 330, Արաբկիրում՝ 450, Դավթաշենում՝ 394, Էրեբունիում՝ 209, Կենտրոնում՝ 807, Մալաթիա—Սեբաստիայում՝ 961, Նոր Նորքում՝ 589, Նորք—Մարաշում՝ 8, Նուբարաշենում՝ 6, Շենգավիթում՝ 272, Քանաքեռ—Զեյթունում՝ 217։ 2015 թվականին նախատեսված էր վերանորոգել 1261 վերելակ, վերանորոգման աշխատանքներ են իրականացվել 1699 վերելակներում։ Երեւան համայնքում գտնվող 4878 բազմաբնակարան շենքերից 4643–ի կառավարումն իրականացվում է 191 համատիրությունների, 146—ը՝ լիազորագրային կառավարիչների, 89—ը՝ վարչական շրջանների ղեկավարների կողմից։
2014—2018թթ. Երեւանում առկա են չորրորդ աստիճանի՝ 4, երրորդ աստիճանի 100—ից ավելի վթարային շենքեր։
Սոնա ՄԿՐՏՉՅԱՆ

21-09-2018





08-12-2018
Կձեւավորվի աշխատանքային խումբ
Աղետի գոտու խնդիրների իրական պատկերը հստակեցնելու նպատակով

Գյուրմրիի ...


08-12-2018
Աշխատանքով լուծենք մեր երկրի առջեւ ծառացած բոլոր խնդիրները
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը եղել է Շիրակի եւ ...


08-12-2018
«Մարդասիրության հզոր ուժը»
Հիշատակի միջոցառում՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի 30—րդ տարելիցին

Նախօրեին ...


08-12-2018
Բացառիկ կարեւորության մշակութային արժեք
Գեղարդի վանքին տրամադրվել է ՅՈՒՆԵՍԿՕ—ի ուժեղացված պաշտպանության կարգավիճակ



08-12-2018
Գրառում ԱՄՆ դեսպանատանը բացված սգո մատյանում
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ երեկ ...


08-12-2018
Գյումրի, ես քեզ գիտեմ ու սիրում եմ
Բաց նամակ Գյումրիին՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանից

Սիրելի՛ ...


08-12-2018
Աջակցության առավել արդյունավետ պայմաններ
Երեւանում ստորագրվել է Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների համատեղ ...



08-12-2018
Ինչ են հուշում անցյալի դառը դասերը
Արցախում հարգանքի տուրք է մատուցվել ...

08-12-2018
Երբ լռել են թնդանոթները
Ծնվել են պատերազմի մասին արժեքավոր ...

08-12-2018
«Սպիտակի երկրաշարժ» թեմային նվիրված նամականիշի մարման արարողություն
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գյումրիի ...

08-12-2018
«Պետք է վերականգնել մարդկանց հույսը եւ լավատեսությունը»
Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO