Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.10.2018
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


«Իմ հայրը գերմարդ էր»

Այսպես է բնութագրել Շառլ Ազնավուրին նրա որդին՝ Նիկոլա Ազնավուրը

«Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրը հարցազրույց է տվել «Le Journal du Dimanche» ֆրանսիական շաբաթաթերթին, որը հրապարակվել է հոկտեմբերի 7—ին։ Հարցազրույցում նա պատմում է Երեւանում «Ազնավուր» կենտրոնի ծրագրի, հոր հետ հարաբերությունների եւ իր հայկական արմատների մասին։ Հարցազրույցի հայերեն թարգմանությունը խմբագրությանն է տրամադրել «Ազնավուր» հիմնադրամը, որը ներկայացնում ենք որոշ կրճատումներով։
Հիմնադրամն առիթից օգտվելով իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին, Հայաստանի կառավարության անդամներին եւ բոլոր նրանց, ովքեր ներկա են գտնվել Փարիզում Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությանը։
–Հաջորդ ուրբաթ Դուք Երեւանում ներկայացնելու եք «Ազնավուր» կենտրոնի ծրագիրը, որը Ձեր հոր վերջին նախաձեռնություններից մեկն էր։ Ի՞նչ կարող եք պատմել այս ծրագրի մասին։ Ինչպե՞ս այն ծնվեց։ Ո՞րն է դրա առաքելությունը։
–Այս ծրագրի գաղափարը հորս մոտ ծնվել է տարիներ առաջ, եւ մենք այն ձեւավորել ենք միասին։ Նրա ցանկությունն էր կիսել մարդկանց հետ իր համար ամենաթանկը՝ ֆրանսերենը, երաժշտությունը եւ կինոն։ Ինձ թույլ տամ մեջբերել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերը. «Ֆրանսիական մշակույթը կշողա Հայաստանում «Ազնավուր» կենտրոնի միջոցով»։
Այդ կենտրոնի մի մասը նվիրված կլինի նրա արվեստին, բայց ավելի շատ ինտերակտիվ միջավայրի, այլ ոչ թե ավանդական թանգարանի տեսքով։ Կենտրոնի այցելուներին կողջունի հորս ձայնը, որը կուղեկցի նրանց հորս կյանքի ամենանշանակալի փուլերով՝ ծնողների արտագաղթից մինչեւ նրա հաղթանակը բեմում։ Բացի թանգարան լինելուց կենտրոնը նաեւ հանդես կգա որպես կրթական եւ մշակութային փոխանակումների, քննարկումների եւ ուսանելու վայր։ Մենք մասնավորապես կենտրոնում կառաջարկենք ֆրանսերենի ուսուցման մեթոդ՝ հիմնված հորս ստեղծագործությունների տեքստերի վրա։
«Ազնավուր» կենտրոնի ամբողջական հայեցակարգն ու գաղափարը կներկայացվի լայն հանրությանը հոկտեմբերի 11—ին Երեւանում՝ Ֆրանկոֆոնիայի 17—րդ գագաթնաժողովի շրջանակներում։
–Միասին դուք հիմնել եք «Ազնավուր» հիմնադրամը։ Կարո՞ղ եք ասել՝ ի՞նչ հանգամանքներում է այն ստեղծվել, ինչպիսի՞ գործունեություն այն կարող է ծավալել, եւ որո՞նք են հիմնադրամի առջեւ դրված նպատակները։
–Հայրս խորապես նվիրյալ մարդ էր։ Մեծահոգությունն ու առատաձեռնությունը նրա կյանքի առանցքում էին ե՛ւ որպես արտիստ, ե՛ւ որպես մարդ։ Գործը ու ժառանգությունը, որը նա թողնում է իրենից հետո, հսկայական է։ Հանրությունը հիշում է նրա նվիրվածությունը հայ ժողովրդին, որը նա ցուցաբերեց 1988թ. Սպիտակի ողբերգական երկրաշարժից հետո, հատկապես «Քեզ համար, Հայաստան» նախաձեռնության միջոցով։ Նա հավասարապես ներգրավված էր նաեւ քաղցկեղի եւ ալցհեյմերի դեմ պայքարում, վերջերս մասնակցել է նաեւ Հայիթիի երկրաշարժի զոհերին օգնություն տրամադրելուն։
Մեծ պատիվ եւ մեծ հնարավորություն է վառ պահել հորս հիշատակը հիմնադրամի միջոցով։ Ցանկանում եմ ընդգծել, թե որքան զգացված եմ վերջին օրերին մարդկանց աջակցությունից։ Սրտանց շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց աջակցությունն են ցուցաբերել թե՛ իրենց խոսքերով, թե՛ հիմնադրամին կատարած իրենց նվիրատվություններով։
–Շատերի համար Շառլ Ազնավուրն աշխարհում ամենահայտնի ֆրանսիացի երգիչն էր։ Արդյո՞ք նրա մեջ երկու մարդ էր ապրում, որոնց պիտի տարբերակեիք. Շառլ՝ հայր ու տղամարդ, եւ Ազնավուր՝ ժողովրդական գործիչ։ Ինչո՞վ էին նրանք միմյանցից տարբերվում
–Հայրս գերմարդ էր։ Կարո՞ղ եք պատկերացնել՝ 94 տարեկանում ինքնաթիռ նստել Ճապոնիայում երկու համերգ ունենալու համար, վերադառնալ եւ իրար հետեւից անցկացնել հարցազրույցներ։ Մինչեւ բավականին պատկառելի մի տարիք հասնելը, նա ընդամենը գիշերը մի քանի ժամ էր քնում։ Նա միշտ ստեղծագործում էր՝ տեքստ գրում, երաժշտություն ստեղծում, համերգ տալիս կամ շրջագայում… Նա պետք է որ ապրած լինի սովորական մարդու առնվազն երեք կամ չորս կյանքին համարժեք։ Կարծում եմ, որ ստեղծագործելով ապրելու այս անհագ ծարավը նրան փոխանցվել էր իր ծնողներից, ովքեր մազապուրծ էին եղել ցեղասպանությունից։ Այդ խոր ցնցումը մղում է ապրելու։
–Նա բավականին շատ էր աշխատում։ Ինչպե՞ս էր կարողանում ժամանակ գտնել ընտանիքի համար՝ համերգների եւ ստեղծագործելու հետ միաժամանակ։
–Երբ նա երկար շրջագայությունների էր մեկնում, մենք նրան շատ քիչ էինք տեսնում, բայց նա մեզ ամեն օր զանգում էր։ Միշտ վերադառնում էր շատ նվերներով եւ մեծ սիրով։ Մենք մեծացել ենք այդպիսի միջավայրում եւ հասկացել ենք, որ մարդկային հարաբերություններն ամենակարեւորն են։
–Ի՞նչ խորհուրդներ է նա տվել Ձեզ, որոնք մինչ այսօր ուղղություն են տալիս կյանքում։ Ձեր կարծիքով, կյանքի ո՞ր կանոններն են նրան ուղեկցել եւ թույլ տվել դառնալ այն, ինչ նա դարձավ։
–Հայրս երբեք խորհուրդներ չի տվել, նույնիսկ իր երեխաներին։ Նա սովորեցնում էր օրինակով։ Նա մեզ սովորեցրել է աշխատանքի եւ ճշտապահության կարեւորությունը։ Նրա կարեկցելու զգացումը, մարդասիրական գործունեությունը ինձ ոգեշնչում են շարունակելու իր գործը։ Իմ հոր ամենանվիրական ցանկություններից մեկն էր «Ազնավուր» հիմնադրամի շուրջ միավորել բոլոր նրանց, ովքեր իրենց մեջ գտնում են մարդկանց հետ կիսվելու եւ բաց լինելու արժեքները։
–Ի՞նչ կցանկանաք, որ հիշվի նրանից։
–Ամեն ինչ։ Որ հիշենք նրա ստեղծածն իր ամբողջականությամբ, այն այնքան հարուստ է՝ երաժշտությունը, կինեմատոգրաֆիան, ինչպես նաեւ իր մարդասիրություն ու համամարդկային արժեքները։ Նա երգում էր ութ լեզուներով։ Իր հանդիսատեսը շատ մեծ է, նա կարողացել է հուզել սրտերն ամենուր, որտեղ երգել է, եւ անցնել սերունդների միջով։

11-10-2018





13-10-2018
Ձգտել միասնության՝ պահպանելով բազմազանությունը
Ավարտվեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը

Ֆրանկոֆոնիայի միջազգային ...


13-10-2018
«Արմենպրեսը»՝ արդեն հինգ լեզվով
Ներկայացվեց կայքի ֆրանսերեն բաժինը

«Արմենպրես» պետական լրատվական գործակալության ...


13-10-2018
«Մենք այս հրաշալի միջոցառման էջը պատվով կփակենք»
Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ՖՄԿ գագաթնաժողովի արդյունքները



13-10-2018
Երկկողմ հանդիպումներ
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17—րդ գագաթնաժողովի շրջանակում հանրապետության նախագահ Արմեն ...


13-10-2018
Հայ–կանադական բարեկամությունը շատ ավելի մեծ ապագայի ներուժ ունի
Հանրապետության նախագահի նստավայրում երեկ կայացել է նախագահ Արմեն Սարգսյանի ...


13-10-2018
ՀՀ վարչապետի հանդիպումները Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17—րդ գագաթնաժողովի շրջանակում ...


13-10-2018
Մենք պետք է ապրենք՝ շրջապատված իրական բովանդակությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից՝ ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանի ...



13-10-2018
Ջիվան Գասպարյանը դեռ 90 տարեկան է
Երեւանում տեղի կունենա համերգ՝ նվիրված ...

13-10-2018
Ֆրանսերեն լեզվով, բայց հայկական սրտով
Հայերի ներդրումը ֆրանսագիր գրականության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +7... +9
ցերեկը +21... +23

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO