Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.05.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


«Արեւային գույների պատմությունը»

Ռուսական արվեստի թանգարանի (պրոֆեսոր Ա. Աբրահամյանի հավաքածու) հյուրընկալ սրահներից մեկում տեղի ունեցավ մեծանուն հայ գեղանկարչուհի Մարիամ Ասլամազյանի ծննդյան 110—ամյակին նվիրված «Արեւային գույների պատմությունը» վերնագրով պատկերագրքի շնորհանդեսը։ Միջոցառմանը մասնակցելու նպատակով Երեւան էր ժամանել Գյումրու «Մարիամ եւ Երանուհի Ասլամազյանների» պատկերասրահի ողջ աշխատակազմը, որը մեծ ավանդ ունի նկարչուհու արվեստի հանրահռչակման հարցում։
Ռուսական արվեստի թանգարանի (պրոֆեսոր Ա. Աբրահամյանի հավաքածու) տնօրեն Մարինե Մկրտչյանի ողջույնի խոսքից հետո պատկերասրահի տնօրեն Վահագն Ղուկասյանը մանրամասն ներկայացրեց նկարչուհու 110–ամյակին նվիրված պատկերագրքի ստեղծման եւ նույն խորագիրը կրող մոսկովյան ցուցահանդեսի բոլոր արժանիքներն ու նվաճումները։ Հաջորդիվ հյուրերին ներկայացավ պատկերագրքի արվեստաբանական տեքստի հեղինակ, մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնի տնօրեն, արվեստաբան Լիլիթ Սարգսյանը, ով իր ելույթում կրկին անդրադարձավ Ասլամազյան արվեստագետի կերպարի եւ ժառանգության կարեւորությանը։ Արվեստաբանը կարեւորեց, որ ի դեմս Մարիամ Ասլամազյանի արժեւորվում է հայ արվեստի դերը խորհրդային եւ համաշխարհային մշակույթի համատեքստում, ուստի պատահական չէր նկարչուհու հատկապես արեւելյան աշխատանքների ընտրությունը։ Պատկերագրքի ձեւավորումը ճաշակով եւ բարեխղճորեն իրականացրել էր գյումրեցի գեղանկարիչ Սարգիս Հովհաննիսյանը։
Միջոցառման ողջ ընթացքում էկրանին ցուցադրվում էին կադրեր մոսկովյան ցուցահանդեսից, իսկ ամենավերջում անկեղծ միջավայրն ավելի ջերմացրեց Մարիամ Ասլամազյանին ստեղծագործելու պահին ներկայացնող կարճ մի ֆիլմ, որը 1990թ. նկարել էր ռեժիսոր Դավիթ Սաֆարյանը։
Ռուսաստանի մշակույթի նախարարության, Հայաստանի մշակույթի նախարարության, Արեւելքի պետական թանգարանի եւ Գյումրու՝ Մարիամ եւ Երանուհի Ասլամազյանների պատկերասրահի համատեղ ջանքերով 2018թ. օգոստոսի 28—ից սեպտեմբերի 18—ը Մոսկվայի Արեւելքի թանգարանում բացվել էր Մարիամ Ասլամազյանի 110—ամյակին նվիրված «Արեւային գույների պատմությունը» խորագրով մեծ ցուցահանդես (այս ցուցահանդեսին «ՀՀ»—ն անդրադարձել է)։ Վահագն Ղուկասյանը նշեց, որ Մոսկվայում ցուցահանդեսը շատ ջերմ ընդունելության է արժանացել թե հանդիսատեսի, թե մասնագետների կողմից, ինչի ապացույցն են բազմաթիվ տպագիր անդրադարձները։ Ցուցահանդեսն առանձնացել է նաեւ այցելուների, հուշանվերների եւ պատկերագրքի վաճառքի հսկայական քանակով։ Մասնագիտական եւ հետեւողական աշխատանքի արդյունքում այսօր մեր մշակութային կյանքում կարողացանք արձանագրել մեծ նվաճում, հետեւելով այս օրինակին՝ հնարավոր կլինի հայ կերպարվեստը ճանաչելի եւ սիրելի դարձնել մեր երկրի սահմաններից շատ ու շատ հեռու։

Տաթեւիկ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

11-10-2018





25-05-2019
Դատական համակարգի առողջացման ճանապարհի խութերը
Անցումային արդարադատությունը հաշտեցման, այլ ոչ թե առճակատման գործիք ...


25-05-2019
Ուստարվա վերջին զանգը ղողանջեց
Ինչպես ուսուցիչներն են ասում՝ առջեւում քննություններն են

Տուգանային ...


25-05-2019
Դիմում գրելու դեպքում կհամարվե՞ն կոռուպցիոներ
Ինչ է ենթադրում վեթինգի իրականացման ճանապարհային քարտեզը

Վեթինգ. ...


25-05-2019
Կառավարության համար սկզբունքային է
Հայաստանում ազգային, կրոնական փոքրամասնությունների ինքնության պահպանումը երաշխավորելը

Վարչապետ ...


25-05-2019
Ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստ՝ կառավարությունում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում երեկ տեղի է ունեցել ...


25-05-2019
Նրանց է վստահված հայրենիքի ճակատագիրը
Վերջին զանգի ղողանջներն ազդարարեցին նոր կյանքի սկիզբը

Արցախի ...



25-05-2019
Հոգեւոր-քաղաքական միասնության հրամայականը
Գիտաժողով՝ նվիրված միացյալ Հայաստանի ...

25-05-2019
Նորահայտ փաստաթղթեր՝ շվեյցարական արխիվներից
«Հնչակյան կուսակցության կազմավորումը ...

25-05-2019
ՀԹՖ նախագահի ընտրություններն անվավեր կճանաչվեն
Սկանդալային զարգացում ունեցավ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +15
ցերեկը +23... +25

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO