Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

09.12.2018
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Էջմիածինը նոր քաղաքապետ կունենա հոկտեմբերի 21—ին

Ովքեր են թեկնածուները եւ ծրագրային ինչ բարեփոխումներ են նախատեսում

Էջմիածնում ներքաղաքական եռուզեռ է։ Հոկտեմբերի 9—ից մեկնարկել է համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաստատած ընտրական միջոցառումների ժամանակացույցի համաձայն՝ քարոզարշավը կավարտվի հոկտեմբերի 19—ին՝ քվեարկությունից մեկ օր առաջ։ Սահմանված ժամկետում ընտրություններին որպես քաղաքապետի թեկնածու գրանցված 14 քաղաքացիներից 2—ը՝ Սամվել Դավթյանը եւ Ժորժիկ Նավասարդյանը ներկայացրել են ինքնաբացարկի դիմում։
Մինչ քարոզարշավի մեկնարկը, «ՀՀ»—ի թղթակիցը շրջել էր Էջմիածնում եւ բնակիչներից փորձել էր ճշտել, թե որքանով են ճանաչում թեկնածուներին եւ ինչ սպասելիքներ ունեն առաջիկա ընտրություններից։ Քաղաքի պատմության մեջ առաջին անգամ համայնքի ղեկավարի պաշտոնը ստանձնելու ցանկությամբ հանդես եկած մեկ տասնյակից ավելի թեկնածուների թիվը բնակիչներին տարակուսանքի մեջ է գցել։ Զարմացած են։ Մեծ մասին չեն ճանաչում։ Երբեւէ առնչություն չեն ունեցել։ Շատերի շուրթերին նույն կատակն է՝ ով շուտ է արթնացել՝ իրեն քաղաքապետի աթոռին է պատկերացրել։ Բնակիչների մի ստվար զանգված անտարբերությամբ նշում է, թե իրենց համար բոլորովին մեկ է՝ ով կդառնա քաղաքապետ, կարեւորը՝ աշխատանք լինի, արժանապատիվ կյանքով ապրեն եւ ստիպված չլինեն «բռնել» հայրենիքը թողնելու ճանապարհը։
Քաղաքացիներին հուզող խնդիրների, նախընտրական ծրագրերում առկա բարեփոխումների եւ մի շարք այլ ուշագրավ հարցերի շուրջ զրուցեցինք նաեւ առաջադրված մի քանի թեկնածուների հետ։ Ինքնառաջադրված թեկնածուների թվում է Էջմիածնում մի քանի անգամ ավագանու անդամ ընտրված՝ Արարատի, Արմավիրի եւ Վայոց ձորի մարզերի տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժնի գլխավոր փորձագետ Սուրեն Մուրադյանը։ Վերջինս համայնքի ղեկավարի ընտրությանը մասնակցում է «Իմաստավորելով հեղափոխությունը» կարգախոսով։ Մուրադյանի ծրագրային դրույթների առանցքում էջմիածնեցու սոցիալական, տնտեսական, մշակութային կյանքին վերաբերող խնդիրներն են. ճանապարհների բարեկարգում, լուսավորություն, ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի բարելավում, քաղաքային տրանսպորտի գործարկում, վետերաններին եւ հաշմանդամներին առնչվող խնդիրների լուծում, նոր աշխատատեղեր, սոցիալապես անապահով ընտանիքներին ցուցաբերվող ֆինանսական եւ նյութական օգնություն, գրադարանների «վերակենդանացում», գիտելիքի, գրքի եւ ընթերցանության տարածում եւ այլն։ Ծրագրում են նաեւ տանիքների, աստիճանավանդակների, մուտքերի վերանորոգման աշխատանքներ։
Ինքնառաջադրված մյուս թեկնածուն «Էրեբունի» սրտաբանական կենտրոնի ղեկավարի օգնական Վահագն Թադեւոսյանն է։ Ասում է՝ առաջնահերթ գնալու է սոցիալական արդարությունը վերականգնելու ուղղությամբ։ Գտնում է, որ հասարակության մեջ չպետք է լինեն շատ հարուստներ եւ հակառակը՝ շատ աղքատներ։ «Հարկավոր է միջին խավ ձեւավորել։ Պատրաստվում ենք իրականացնել ընդհանուր մշակութային փոփոխություններ։ Նոր Հայաստանում ամենաշատը էջմիածնեցին է զգում ազատության «շունչը»։ Մենք երազել ենք այս ամենի մասին։ Մեկ տասնյակից ավելի թեկնածու ունենք, շատ լավ է։ Ես հորդորում եմ էջմիածնեցիներին՝ լսել նրանց խոսքը, անցած ճանապարհը, եւ միայն այդպիսով իրենց ձայնը տալ արժանապատիվ թեկնածուին»,–ասաց Թադեւոսյանը։
Համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններում առաջադրված թեկնածուների թվում է նաեւ «Յունիբանկի» Էջմիածնի մասնաճյուղի կառավարիչ Վահե Մովսիսյանը։ Նախընտրական ծրագրի մասին մանրամասնել չցանկացավ։ Միայն շեշտեց, որ այն պատրաստել են ժողովրդի շրջանում իրականացրած սոցիոլոգիական հարցումների արդյունքում։ «Էջմիածնի բնակիչներն են որոշել, որ առաջադրեմ իմ թեկնածությունը։ Չեմ մերժել, միշտ նրանց կողքին եմ։ Ժողովրդի ցանկությունն ու պահանջը կատարել եմ եւ լծվել այս գործին։ Պատրաստ եմ մինչեւ վերջ գնալ։ Խնդիրները բազմաթիվ են՝ մշակութային, ֆինանսական, սոցիալական, կենցաղային։ Էջմիածնում խախտվել է նաեւ նախադպրոցական կրթության մասին ՀՀ օրենքը։ Մենք պետք է նաեւ օրենք վերականգնենք այս քաղաքում»,–մանրամասնեց Մովսիսյանը եւ ի գիտություն համաքաղաքացիների հավելեց, որ Էջմիածինում առկա խնդիրները բաժանել է երկու մասի՝ 1—ից մինչեւ 3 եւ 3–5 ամիսների ընթացքում լուծվող խնդիրներ՝ ըստ կենսական նշանակության եւ հրատապության։ Հաջորդ թեկնածուն՝ Կարեն Ստեփանյանը, մասնագիտությամբ փաստաբան է։ Ասում է՝ համայնքային խնդիրների մասին տեղյակ է եղել ի պաշտոնե։ Մեծապես կարեւորում է հողային ոլորտում առակա բացերը, մասնավորապես՝ սեփականաշնորհման եւ քարտեզագրության հետ կապված հարցերը. «Այս խնդիրները շատ քաղաքացիների համար մինչ օրս համարվում են անլուծելի։ Էջմիածնում կան տեսանելի եւ անտեսանելի հարցեր։ Մենք գիտենք, որ բանավոր խոսքն այսօր արժեզրկված է։ Ասվածը պետք է նաեւ գործով ապացուցենք։ Նախկինում քաղաքապետարանի հետ առնչություն ունեցել եմ որպես փաստաբան։ Ներդրումներ ապահովելու մասով որոշակի ծրագրեր եմ ներկայացրել, բայց ցավոք չի իրականացվել։ Կուսակցական չեմ եւ սա համարում եմ առավելություն։ Այո, առաջադրված թեկնածուների թիվն աննախադեպ է։ Բանն այն է, որ նախկինում ժողովրդավարություն չի եղել։ Հեղափոխությունը մեզ տվեց բացարձակ հնարավորություններ»։ Առաջադրվելու որոշումը կայացրել է երկու տարի առաջ։
Սուրեն Թոփալյանը քաղաքի խնդիրներին ծանոթ է ներսից։ Մինչ առաջադրվելը մոտ 13 տարի աշխատել է Էջմիածնի քաղաքապետարանում որպես բյուջետային մուտքերի ապահովման բաժնի պետ։ Կուսակցական չէ։ Թոփալյանը նույնպես առաջադրվել է «իր գործին լավատեղյակ քաղաքացիների հորդորով». «Պատասխանատվությունը մեծ էր։ Հետո հասկացա, որ տիրապետելով քաղաքի ընդհանուր վիճակին, իրականում ավելի շատ բան կարող եմ անել՝ ստանձնելով համայնքի ղեկավարի պաշտոնը»։ Որպես քաղաքապետարանի երկարամյա աշխատակից, ասում է՝ գրեթե բոլոր ոլորտներում աշխատանքներ կան անելու։ Խոսում է ասֆալտապատման, կանաչապատման, հին շինությունների, բնակչության սոցիալական վիճակի, բնակիչ—քաղաքապետարան կապի եւ այլ խնդրահարույց հարցերի մասին։ Թոփալյանը կարծում է, որ համայնքապետարանը հնարավորություն ունի բյուջեն մեծացնելու ոչ միայն հարկահավաքության, այլեւ առեւտրային կազմակերպություններ ստեղծելու եւ դրանցից եկած եկամուտների հաշվին։ Առաջադրված թեկնածուների թվում են նաեւ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, Սերգեյ Սարգսյանը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից, Վազրիկ Գրիգորյանը, Սուսաննա Մարգարյանը, Վարդան Առաքելյանը, Սամվել Մուրադյանը եւ Գագիկ Բաղրամյանը։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

11-10-2018





08-12-2018
Կձեւավորվի աշխատանքային խումբ
Աղետի գոտու խնդիրների իրական պատկերը հստակեցնելու նպատակով

Գյուրմրիի ...


08-12-2018
Աշխատանքով լուծենք մեր երկրի առջեւ ծառացած բոլոր խնդիրները
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը եղել է Շիրակի եւ ...


08-12-2018
«Մարդասիրության հզոր ուժը»
Հիշատակի միջոցառում՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի 30—րդ տարելիցին

Նախօրեին ...


08-12-2018
Բացառիկ կարեւորության մշակութային արժեք
Գեղարդի վանքին տրամադրվել է ՅՈՒՆԵՍԿՕ—ի ուժեղացված պաշտպանության կարգավիճակ



08-12-2018
Գրառում ԱՄՆ դեսպանատանը բացված սգո մատյանում
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ երեկ ...


08-12-2018
Գյումրի, ես քեզ գիտեմ ու սիրում եմ
Բաց նամակ Գյումրիին՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանից

Սիրելի՛ ...


08-12-2018
Աջակցության առավել արդյունավետ պայմաններ
Երեւանում ստորագրվել է Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների համատեղ ...



08-12-2018
Ինչ են հուշում անցյալի դառը դասերը
Արցախում հարգանքի տուրք է մատուցվել ...

08-12-2018
Երբ լռել են թնդանոթները
Ծնվել են պատերազմի մասին արժեքավոր ...

08-12-2018
«Սպիտակի երկրաշարժ» թեմային նվիրված նամականիշի մարման արարողություն
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գյումրիի ...

08-12-2018
«Պետք է վերականգնել մարդկանց հույսը եւ լավատեսությունը»
Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO