Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.12.2018
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Ներքաղաքական կայունացումը՝ օրակարգում

Շարունակվում են քաղաքական խորհրդակցությունները

Երկրում ստեղծված իրավիճակը քննարկելու եւ լիցքաթափելու նպատակով շարունակվում են քննարկումներն ու խորհրդակցությունները։ Նախագահ Արմեն Սարգսյանը նախաձեռնել է խորհրդակցությունների շարք Ազգային ժողովի խմբակցությունների հետ։
Երեկ նա հանդիպումներ է ունեցել ԱԺ «Հայաստանի հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի, «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի, «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության անդամ Սպարտակ Սեյրանյանի հետ։
Նախագահը հույս է հայտնել, որ հասարակությունն ու քաղաքական ուժերը կշարունակեն խոհեմություն ու սթափություն դրսեւորել եւ առաջնորդվել երկրի շահերով, Սահմանադրությամբ ու օրենքներով։ Այդ առումով նախագահը ողջունել է վերջին օրերին քաղաքական ուժերի որդեգրած բանակցային ուղին եւ կարեւորել հանդուրժողականության ու համերաշխության մթնոլորտը երկրում։
Կայացել է նաեւ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական աշխատանքային հանդիպումը։ Ի թիվս օրակարգային մի շարք հարցերի՝ խորհրդարանի ղեկավարն ու վարչապետն անդրադարձել են նաեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը։
Կողմերը մասնավորապես վերահաստատել են նախկինում հնչեցրած իրենց այն դիրքորոշումը, որ բոլոր գործընթացները պետք է ընթանան բանակցությունների եւ փոխհամաձայնության ճանապարհով։
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն առաջիկա օրերին կներկայացնի իր հրաժարականը՝ դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար։ «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին հայտնել է «Ֆրանս 24» հեռուստաընկերությանը։ «Ըստ էության, ընտրությունները, նախնական կարող եմ ասել, որ մոտավորապես դեկտեմբերի 9—10—ին, պլյուս—մինուս մի քանի օր, այդ հատվածում տեղի կունենան, եւ սրա համար, ըստ էության, ես պետք է հրաժարական տամ մինչեւ հոկտեմբերի 16—ն ընկած ժամանակահատվածը»,–ասել է Փաշինյանը։

11-10-2018





08-12-2018
Կձեւավորվի աշխատանքային խումբ
Աղետի գոտու խնդիրների իրական պատկերը հստակեցնելու նպատակով

Գյուրմրիի ...


08-12-2018
Աշխատանքով լուծենք մեր երկրի առջեւ ծառացած բոլոր խնդիրները
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը եղել է Շիրակի եւ ...


08-12-2018
«Մարդասիրության հզոր ուժը»
Հիշատակի միջոցառում՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի 30—րդ տարելիցին

Նախօրեին ...


08-12-2018
Բացառիկ կարեւորության մշակութային արժեք
Գեղարդի վանքին տրամադրվել է ՅՈՒՆԵՍԿՕ—ի ուժեղացված պաշտպանության կարգավիճակ



08-12-2018
Գրառում ԱՄՆ դեսպանատանը բացված սգո մատյանում
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ երեկ ...


08-12-2018
Գյումրի, ես քեզ գիտեմ ու սիրում եմ
Բաց նամակ Գյումրիին՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանից

Սիրելի՛ ...


08-12-2018
Աջակցության առավել արդյունավետ պայմաններ
Երեւանում ստորագրվել է Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների համատեղ ...



08-12-2018
Ինչ են հուշում անցյալի դառը դասերը
Արցախում հարգանքի տուրք է մատուցվել ...

08-12-2018
Երբ լռել են թնդանոթները
Ծնվել են պատերազմի մասին արժեքավոր ...

08-12-2018
«Սպիտակի երկրաշարժ» թեմային նվիրված նամականիշի մարման արարողություն
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գյումրիի ...

08-12-2018
«Պետք է վերականգնել մարդկանց հույսը եւ լավատեսությունը»
Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO