Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.10.2018
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Հայաստանի բիզնես գրավչությունը

Սփյուռքահայ գործարարներն արձագանքում են կառավարությանը

«GroveWare technologies» ընկերության տնօրեն Հրայր Աշկարյանը հետաքրքրված է տեղեկատվական տեխնոլոգիաների եւ զբոսաշրջության ոլորտներում համագործակցությամբ։ Կանադահայ գործարարը մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 17—րդ գագաթնաժողովի շրջանակներում բացված Ֆրանկոֆոնիայի ավանին, սակայն առաջին հերթին հայրենիք է եկել տեղում ծանոթանալու այն պայմաններին, որոնք կարող են հիմք դառնալ ներդրումային ծրագրեր իրականացնելու համար։
Դեռեւս այս տարվա հունիսին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այց էր կատարել Կանադա (Տորոնտո), որտեղ հանդիպել էր գործարարների հետ։ Վերջիններիս էր ներկայացվել Հայաստանի գործարար հնարավորությունները, ներդրումային միջավայրը, եւ հրավիրել էին հայրենիք։
Վերջին հինգ օրվա ընթացքում Հ. Աշկարյանը 25 տարբեր հանդիպումներ է ունեցել ինչպես պետական կառույցների, այնպես էլ ՏՏ եւ տուրիզմի ոլորտի ներկայացուցիչների հետ։ «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման համար ֆինանսական ներդրումներ են պետք։ Մեր ցանկությունն է նոր մտածելակերպով մուտք գործենք շուկա եւ փոխենք այստեղի բիզնես մտածելակերպը։ Եթե մենք ներդրումներ ենք բերում հայրենիք, ապա կարեւոր է, որպեսզի այդ ներդումների համար ապահով միջավայր ստեղծվի՝ զերծ անհարկի միջամտություններից։ Դա թույլ կտա հեշտությամբ ստեղծել տեղական ընկերություններ»,–«ՀՀ»—ի հետ զրույցում ասաց Հ. Աշկարյանը՝ ընդգծելով, որ կադրային առումով Հայաստանը բարձր դիրքերում է։ «Ունենք տաղանդ, այն էլ չափից ավելի, կա երիտասարդություն, ինչն այս ոլորտի համար չափազանց կարեւոր է, քանի որ երիտասարդի միտքը շատ ավելի բաց է նորի համար եւ ճկուն»,–շարունակեց նա։
Նոր տեխնոլոգիաները, ծրագրային ապահովումը շատ կարեւոր են ցանկացած երկրի համար, առավել եւս Հայաստանի։ Բարձր տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները շատ են մի շարք առումներով, նախ՝ ավելի դյուրին է արտադրանքի արտահանումը, կարելի է ընդամենը կոճակի մեկ սեղմումով գործ անել եւ դրանից բավականին մեծ եկամուտ ստանալ։ Երկրորդը՝ այս ոլորտում ներգրավված աշխատուժն ավելի բարձր է վարձատրվում, ինչը էապես բարձրացնում է ժողովրդի կենսամակարդակը։
Հ. Աշկարյանն առաջին անգամ է Հայաստանում, սակայն հետեւել է հայրենիքում տեղի ունեցող գործընթացներին եւ այսօր ցանկանում է նաեւ վկա լինել այն փոփոխություններին, որոնք տեղի են ունեցել Հայաստանում «թավշյա հեղափոխությունից» հետո։ «Երբ տեսնում եմ, որ երիտասարդությունը ուրախ է, դա ինձ քաջալերում է, եւ հասկանում եմ, որ կան փոփոխություններ, որոնք կարելի է զարգացնել։ Դեռ հինգ օր էլ ունեմ բացահայտելու թե ինչպե՞ս, ի՞նչ միջոցներով եւ ո՞ր ճյուղերի մեջ կարելի է ներդրում կատարել»,– նշեց զրուցակիցս։
Զբոսաշրջության ոլորտը նույնպես գրավիչ է գործարարի համար։ Ի տարբերություն այլ ոլորտների, այստեղ ներդրումներն ավելի հեշտությամբ եւ արագ են վերադառնում, քանի որ, ըստ Հ. Աշկարյանի, զբոսաշրջիկն օդանավի տոմս գնելու պահից արդեն գումար է բերում տվյալ երկիր։ Հանդիպումների արդյունքում նա հասկացել է, որ խնդիր ունենք մարկետինգի մեջ։ «Շատ երկրներ ավելի քիչ բան ունեն, բայց այն, ինչ ունեն, կարողանում են շատ ավելի ճիշտ ներկայացնել։ Մեր ունեցած հարստությունները՝ Մատենադարանը, հրաշալի թանգարանները, պատմամշակութային հուշարձանները աշխարհը պետք է տեսնի։ Ամենակարեւորը՝ մեր ունեցածը ճիշտ եւ գրավիչ ներկայացնելն է։ Մեր երկրի գրավչությունը նաեւ հայ ժողովուրդն է, որը բաց է եւ հյուրընկալ։ Շատ երկրներում զբոսաշրջիկները վիրավորվում են տեղացիների վերաբերմունքից, իսկ այստեղ սիրով եւ ջերմությամբ են ընդունում հյուրերին»,–ընդգծեց Աշկարյանը։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

11-10-2018





13-10-2018
Ձգտել միասնության՝ պահպանելով բազմազանությունը
Ավարտվեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը

Ֆրանկոֆոնիայի միջազգային ...


13-10-2018
«Արմենպրեսը»՝ արդեն հինգ լեզվով
Ներկայացվեց կայքի ֆրանսերեն բաժինը

«Արմենպրես» պետական լրատվական գործակալության ...


13-10-2018
«Մենք այս հրաշալի միջոցառման էջը պատվով կփակենք»
Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ՖՄԿ գագաթնաժողովի արդյունքները



13-10-2018
Երկկողմ հանդիպումներ
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17—րդ գագաթնաժողովի շրջանակում հանրապետության նախագահ Արմեն ...


13-10-2018
Հայ–կանադական բարեկամությունը շատ ավելի մեծ ապագայի ներուժ ունի
Հանրապետության նախագահի նստավայրում երեկ կայացել է նախագահ Արմեն Սարգսյանի ...


13-10-2018
ՀՀ վարչապետի հանդիպումները Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17—րդ գագաթնաժողովի շրջանակում ...


13-10-2018
Մենք պետք է ապրենք՝ շրջապատված իրական բովանդակությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից՝ ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանի ...



13-10-2018
Ջիվան Գասպարյանը դեռ 90 տարեկան է
Երեւանում տեղի կունենա համերգ՝ նվիրված ...

13-10-2018
Ֆրանսերեն լեզվով, բայց հայկական սրտով
Հայերի ներդրումը ֆրանսագիր գրականության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +7... +9
ցերեկը +21... +23

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO