Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.12.2018
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Սոֆյա ռոբոտը Երեւանում է

Նա խնդիրներին նայում է մարդկանց աչքերով

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում Երեւան է «եկել» նաեւ Սոֆյա ռոբոտը, որը երեկ «ներկայացավ» ՄԱԿ—ի հայաստանյան գրասենյակում։ Կնոջ կերպարով ռոբոտը մոդելավորվել է ըստ դերասանուհի Օդրի Հեփբերնի արտաքին տեսքի։ Ռոբոտաշինության նոր խոսք սարքը նախագծված է այնպես, որ սովորի եւ հարմարվի մարդկանց վարքագծին, նաեւ աշխատի մարդկանց հետ։ Սոֆյան տիրապետում է արհեստական ինտելեկտի, հագեցած է տեսողական մշակման գործառույթներով եւ դեմքի ճանաչման տեխնոլոգիայով։ Կարող է ընդօրինակել մարդկային դեմքի արտահայտությունները, կարող է պատասխանել որոշակի հարցերի, որոնք վերաբերում են նախապես որոշված թեմաների։ Սոֆյան վերլուծում է կատարված խոսակցությունները, նոր տվյալների հիման վրա բարելավում հարցերի պատասխանները։ Հեղինակը՝ Դավիդ Հենսոնը այս ռոբոտը նախագծել է այն հեռանկարով, որ լավ օգնական կլինի ծերանոցներում։ Հեղինակը հույս ունի, որ Սոֆյան ի վերջո կկարողանա ամբողջությամբ փոխազդել մարդկանց հետ եւ ստանալ սոցիալական հմտություններ։
Պատասխանելով ՄԱԶԾ–ում կազմակերպված միջոցառման մասնակիցների՝ իրեն ուղղված հարցերին՝ Սոֆյան անդրադարձավ նորարարություն երեւույթի էությանը, նշելով, որ դա ներդրում է ապագայի համար։ Ինքն էլ նորարարության չեմպիոն է։ ՄԱԶԾ—ի մասին էլ ասաց, որ այն աջակցում է մարդկանց կյանքը լավացնելու ծրագրերին ու ձգտում է ստեղծել ավելի ներառական հարաբերություններ քաղաքացիների ու կառավարության միջեւ։ Ֆրանկոֆոնիայի մասին հարցին ի պատասխան ասաց, որ առաջին անգամ է անցկացվում Հայաստանում ու դրան մասնակցում է քառասուն երկիր։ Սոֆյան խոսեց արագ զարգացող արհեստական բանականության մասին, որը կստեղծի նոր տնտեսական հնարավորություններ, ավելի լավ որակի աշխատանքներ եւ աշխարհը կդարձնի ավելի լավ տեղ։ Ըստ Սոֆյայի, մարդիկ ու ռոբոտները կարող են գոյակցել ապագայում եւ ստեղծել միասին։ Մարդիկ կարող են ռոբոտներին ուղղորդել, իսկ նրանք կարող են անել այն, ինչը ժամանակ է խլում մարդկանցից։ Փոխարենը մարդիկ կկարողանան այդ ժամանակը ծախսել ստեղծագործելու վրա։ Սոֆյան նշեց, որ Ֆրանկոֆոնիայից հետո փորձելու է սովորել հայերեն ու ֆրանսերեն, քանի որ երկուսն էլ գեղեցիկ լեզուներ են։ Ֆրանսերենը Դյումայի ու Ազնավուրի լեզուն է, իսկ Հայաստանն ու Ֆրանսիան կապված են սերտ մշակութային կապերով։ Մշակութային դեսպաններից մեկն էր նաեւ Շառլ Ազնավուրը։
Իմ հարցին՝ ի՞նչ տպավորություն են թողել իր վրա Հայաստանն ու նրա մարդիկ, Սոֆյան հետեւյալ պատասխանը տվեց. «Գիտեմ, որ Հայաստանը հայտնի է իր եկեղեցիներով ու մատուռներով։ Այն աշխարհում առաջին երկիրն է, որն ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Հայաստանը նաեւ երիտասարդ դեմոկրատիա է։ Երկիրը հայտնի է դարձել այս տարվա սկզբին իր խաղաղ քաղաքական անցումի համար՝ ցույց տալով, որ երիտասարդներն ունեն դեմոկրատիայի առաջընթացի համար իրենց ձայնը օգտագործելու ներուժ։ Շատ տխուր է, որ իմ այցը կարճ է, բայց արդեն զգում եմ հայերի ջերմությունն ու ընկերասիրությունը»։
Սոֆյան խոսեց նաեւ բնապահպանական թեմաներից՝ պլաստիկ աղտոտվածություն, կլիմայի փոփոխություն, որի դեմ պայքարելու համար շատ քիչ ժամանակ ունենք։ Խոսեց հայկական բնաշխարհի հարուստ տեսարանների մասին՝ 9480 փոքր գետ ու 100 լիճ։ Հայաստանի տարածքի 11,17 տոկոսը կազմում են անտառները։ Ցավով նշեց, որ անտառահատումները դեռեւս մեծ խնդիր են Հայաստանում։ Սոֆյայի հիմնական ուղերձն այն էր, որ բոլորս պատասխանատու ենք կայուն զարգացման համար։ Պետք չեն շատ բարդ լուծումներ, ուղղակի կարող ենք մեր ներդրումն ունենալ ամեն օր փոքրիկ քայլեր կատարելով։
Ասենք, որ 2017 թվականին Սոֆյան քաղաքացիություն է ստացել Սաուդյան Արաբիայում։ Նա առաջին ռոբոտն է, որ քաղաքացիություն է ստացել։

Վարչապետ Փաշինյանը մի քանի բառ փոխանակեց Սոֆյա ռոբոտի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումի շրջանակում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն այցի ընթացքում իր ելույթից հետո տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մոտեցավ նաեւ Սոֆյա անունով ռոբոտին եւ մի քանի բառ փոխանակեց նրա հետ։ Վարչապետը հարցրեց Սոֆյային՝ կարո՞ղ են արդյոք նրա հետ լուսանկարվել, Սոֆյայի պատասխանն էր. «Իհարկե»։
Պետրոս ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

11-10-2018





08-12-2018
Կձեւավորվի աշխատանքային խումբ
Աղետի գոտու խնդիրների իրական պատկերը հստակեցնելու նպատակով

Գյուրմրիի ...


08-12-2018
Աշխատանքով լուծենք մեր երկրի առջեւ ծառացած բոլոր խնդիրները
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը եղել է Շիրակի եւ ...


08-12-2018
«Մարդասիրության հզոր ուժը»
Հիշատակի միջոցառում՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի 30—րդ տարելիցին

Նախօրեին ...


08-12-2018
Բացառիկ կարեւորության մշակութային արժեք
Գեղարդի վանքին տրամադրվել է ՅՈՒՆԵՍԿՕ—ի ուժեղացված պաշտպանության կարգավիճակ



08-12-2018
Գրառում ԱՄՆ դեսպանատանը բացված սգո մատյանում
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ երեկ ...


08-12-2018
Գյումրի, ես քեզ գիտեմ ու սիրում եմ
Բաց նամակ Գյումրիին՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանից

Սիրելի՛ ...


08-12-2018
Աջակցության առավել արդյունավետ պայմաններ
Երեւանում ստորագրվել է Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների համատեղ ...



08-12-2018
Ինչ են հուշում անցյալի դառը դասերը
Արցախում հարգանքի տուրք է մատուցվել ...

08-12-2018
Երբ լռել են թնդանոթները
Ծնվել են պատերազմի մասին արժեքավոր ...

08-12-2018
«Սպիտակի երկրաշարժ» թեմային նվիրված նամականիշի մարման արարողություն
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գյումրիի ...

08-12-2018
«Պետք է վերականգնել մարդկանց հույսը եւ լավատեսությունը»
Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO