Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.05.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Երկու նոր գիրք մանուկների համար

Կայացավ «Թագավորական հեքիաթ» եւ «Արկած+Արկած» գրքերի շնորհանդեսը

Գրողների միությունում հերթական միջոցառումը նվիրված էր «Ծիծեռնակ» ամսագրի հրատարակած «Թագավորական հեքիաթ» (4 հեղինակ՝ Անուշ Վարդանյան, Օլգա Դարյան, Սոնյա Ստրալեցկիենե, Սուսաննա Հովհաննիսյան) եւ արձակագիր, բանաստեղծ Սաթենիկ Ղազարյանի «Արկած+Արկած» գրքերի շնորհանդեսներին։
Սաթենիկ Ղազարյանի վիպակում իրականությունն ու երեւակայությունը միախառնվել են։ Ձկները հարցազրույց են վարում, կատուն մարդուն բնորոշ հատկություններ է ձեռք բերել, արքան գլխիվայր է շրջված, իսկ այլմոլորակայինները կառուցում են եգիպտական բուրգերը։ Հեղինակի մեկնաբանությամբ՝ ընթերցելով գիրքը՝ երեխաներն այս ամենին եւ շատ այլ արկածների կհաղորդակցվեն փոքրիկ հերոսուհու հետ օդապարիկով ճամփորդելով։ Այն նախատեսված է միջին տարիքի դպրոցականների համար։ Վիպակում շոշափվում է երազանքի, հավատարմության, հայրենասիրության, սիրո եւ նվիրումի թեման։ Լինելով տարբեր երկրներում, հերոսուհին միեւնույնն է՝ իր հայրենիքին է ձգտում եւ վերադառնում է տուն, որտեղ իր ծնողներն ու ընկերներն են։ Ստեղծագործությունը նաեւ ծանոթություն է մեր պատմական Հայաստանի եւ տարբեր երկրների հետ։ Փոքրիկ աղջիկը լինում է Անիում, Եգիպտոսում, Չինաստանում, հասնում է Ֆիլիպինյան կղզիներ։ «Հանդիպումների ժամանակ երեխաները ծանոթանալով վերոնշյալ երկրների հետ, բացում էին համացանցն ու կարդում օրինակ՝ Եգիպտոսի փարավոնի մասին, Անիի մասին։ Հաջողվեց ինձ մտահոգող խնդիրը կարգավորել։ Երեխաները ընթերցում են գիրքն ու համատեղում այսօրվա տեխնիկական միջոցների հետ»,– գոհունակությամբ նշեց Ղազարյանը։
«Թագավորական հեքիաթ» ժողովածուն, որում տեղ են գտել 4 հեղինակների մանկական հեքիաթները, պատմվածքներն ու բանաստեղծությունները, «բացվում» են բանաստեղծ, մանկագիր, «Ծիծեռնակ» հրատարակչության գլխավոր խմբագիր Անուշ Վարդանյանի «Թագավորական հեքիաթ Մուխիկի մասին» գրվածքով։ Հեղինակի մեկնաբանությամբ՝ Մուխիկն Ուրուգվայի թագավորի նախատիպն է։ Լինելով երկրի ղեկավար, նա ծաղիկներ է վաճառում եւ այգի մշակում, իսկ իր մեծ չափերի հասնող աշխատավարձը նվիրում մանկատներին։ «Երբ Հայաստանը ունենա այդպիսի առաջնորդ, կլինի բարձունքում։ Իմ հեքիաթում հիմնականում այս գաղափարն է շոշափվում»,– ասաց Վարդանյանը։ Խոսելով հաջորդ հեղինակի՝ Օլգա Դարյանի գրքում տեղ գտած բանաստեղծությունների մասին՝ նշեց, որ թեմաները բազմազան են եւ շարադրված են գեղեցիկ գրական հայերենով։ Սոնյա Ստրալեցկիենեի մանկական գործերը երեխաները հետաքրքրությամբ կկարդան եւ հեշտությամբ անգիր կանեն։ Նա ապրում է Լիտվիայում եւ ստեղծագործելով հայերեն՝ չի «կորցնում» կապը Հայաստանի հետ։ «Նա մշտապես ցանկություն է հայտնում մասնակցել այստեղի գրական անցուդարձին»,–ասաց Վարդանյանը՝ հավելելով, որ գրքի մի մասը լույս է տեսել Ստրալեցկիենեի հովանավորությամբ։
Միջոցառմանը ելույթներ ունեցան նաեւ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, բանաստեղծ Սուրեն Մուրադյանը, բանաստեղծ, թարգմանիչ Արտեմ Հարությունյանը, գրականագետ Նորայր Ղազարյանը եւ ՀՀ Կոտայքի մարզի Քաղսիի մանկապարտեզի տնօրեն Զեմֆիրա Մկրտչյանը։ «ՀՀ»—ի, հետ զրույցում մանկական գրականության մասին իր մտահոգությունները հայտնեց Էդվարդ Միլիտոնյանը։ Նա մասնավորապես նշեց, որ այսօր երեխաների համար գրված լավ ստեղծագործություններ քիչ կհանդիպես. «Մանկագիրները ցավոք այսօր շատ չեն։ Սա պայմանավորված է ժանրի բարդությամբ։ Ամեն մարդ ի վիճակի չէ գրել մանկական գործեր։ Դա բնածին պարգեւ է, որ տրվում է եզակի մարդկանց, ինչպես, օրինակ, Հովհաննես Թումանյանին, Ղազարոս Աղայանին...»։ ՀԳՄ նախագահը կարեւորեց նաեւ գրախանութներում վաճառվող վատ բովանդակությամբ մանկական գրքերի հարցը։ Նրա խոսքերով՝ երեխաների ճաշակը աղավաղող տարաբնույթ գրքեր կան դրված վաճառքում։ «Ցավոք, մեր հրատարակիչները չունեն մասնագետ—խմբագիրներ, ովքեր կտարանջատեն լավ գրվածքն անպետքից։ Շատերը կարծում են, թե երեխաների համար մտքներով ինչ անցնի կարող են գրել եւ գրում են, տպագրում ու գեղեցիկ ձեւավորումներով վաճառում են։ Սա մեծագույն խնդիր է սերունդների համար»,–ասաց Միլիտոնյանը։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

11-10-2018





25-05-2019
Դատական համակարգի առողջացման ճանապարհի խութերը
Անցումային արդարադատությունը հաշտեցման, այլ ոչ թե առճակատման գործիք ...


25-05-2019
Ուստարվա վերջին զանգը ղողանջեց
Ինչպես ուսուցիչներն են ասում՝ առջեւում քննություններն են

Տուգանային ...


25-05-2019
Դիմում գրելու դեպքում կհամարվե՞ն կոռուպցիոներ
Ինչ է ենթադրում վեթինգի իրականացման ճանապարհային քարտեզը

Վեթինգ. ...


25-05-2019
Կառավարության համար սկզբունքային է
Հայաստանում ազգային, կրոնական փոքրամասնությունների ինքնության պահպանումը երաշխավորելը

Վարչապետ ...


25-05-2019
Ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստ՝ կառավարությունում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում երեկ տեղի է ունեցել ...


25-05-2019
Նրանց է վստահված հայրենիքի ճակատագիրը
Վերջին զանգի ղողանջներն ազդարարեցին նոր կյանքի սկիզբը

Արցախի ...



25-05-2019
Հոգեւոր-քաղաքական միասնության հրամայականը
Գիտաժողով՝ նվիրված միացյալ Հայաստանի ...

25-05-2019
Նորահայտ փաստաթղթեր՝ շվեյցարական արխիվներից
«Հնչակյան կուսակցության կազմավորումը ...

25-05-2019
ՀԹՖ նախագահի ընտրություններն անվավեր կճանաչվեն
Սկանդալային զարգացում ունեցավ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +15
ցերեկը +23... +25

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO