Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.06.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


«Արմենպրեսը»՝ արդեն հինգ լեզվով

Ներկայացվեց կայքի ֆրանսերեն բաժինը

«Արմենպրես» պետական լրատվական գործակալության լրահոսն ընթերցողներին հասանելի է նաեւ ֆրանսերեն լեզվով։ Լրատվական գործակալությունը գործարկել է իր արդեն հինգերորդ լեզվական տարբերակը՝ ֆրանսերեն բաժինը։ Ֆրանկոֆոնիայի 17—րդ գագաթնաժողովի միջոցառումների մամուլի սրահում գործակալության տնօրեն Արամ Անանյանը ներկայացրեց նոր՝ ֆրանսալեզու բաժինը։
«Հոկտեմբերի 1—ից գործարկել ենք «Արմենպրես» պետական լրատվական գործակալության ֆրանսերեն էջը։ Բաժինը գործել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ընթացքում, գագաթնաժողովի լուրերը ներկայացրել է հենց ֆրանսերեն, հայաստանյան լրահոսը՝ նույնպես ֆրանսերեն։ Սա «Արմենպրեսի» հինգերորդ լեզվական տարբերակն է՝ հայերենին, ռուսերենին, անգլերենին եւ արաբերենին զուգահեռ։ Ֆրանսերեն տարբերակը, չնայած դեռ սոցիալական ցանցերում քիչ ներկայացվածություն ունի, սակայն օրական կտրվածքով մի քանի հազար ընթերցող է կարողացել մոբիլիզացնել»,–ներկայացրեց Արամ Անանյանը։
Օրվա ընթացքում մոտ 40—50 լրատվական արտադրանք թարգմանվել է ֆրանսերեն եւ տեղադրվել «Արմենպրեսի» ֆրանսերեն բաժնում։ Ֆրանսերեն լեզվով են նաեւ լուսանկարների տեսանյութերի գլխագրերը։ Անանյանը նշեց՝ բաժինը, հավանաբար, կպահպանվի, քանի որ ֆրանսերեն տարբերակն իսկապես պահանջված է։
«Կարող ենք արձանագրել, որ Հայաստանի պետական լրատվական գործակալությունն արդեն խոսում է իր հինգերորդ լեզվով։ Մենք ուրախ ենք նաեւ, որ մեր գործընկերները եւս ֆրանսալեզու նյութեր են թողարկում, եւ պատրաստ ենք մեր արտադրանքով նույնպես կիսվել նրանց հետ՝ տալով ֆրանսալեզու լավ լրատվական արտադրանք»,–նշեց գործակալության տնօրենը։
«Արմենպրեսը» ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ համագործակցությամբ Flickr—ի լրատվական ժապավենում ներկայացնում է նաեւ Ֆրանկոֆոնիայի երեւանյան 17—րդ գագաթնաժողովի ողջ պաշտոնական ֆոտոհոսքը։ Այս պահի դրությամբ «Flickr»—ում տեղադրված է 1285 լուսանկար՝ 21 ֆոտոալբոմով։ Գագաթնաժողովից հետո այն նույնպես կպահպանվի եւ կլինի հասանելի։
Ֆրանկոֆոնիայի 17—րդ գագաթնաժողովի խոսնակ Տիգրան Բալայանն իր հերթին փաստեց, որ թե ֆրանսալեզու բաժինը ստեղծելով եւ թե գագաթնաժողովի պաշտոնական ֆոտոհոսքն ապահովելով՝ «Արմենպրեսը» հրաշալի աշխատանք է կատարել։
«Վստահ եմ, որ ֆրանսերեն լրահոսի ապահովումը շարունակական է լինելու, պահպանվելու է ոչ միայն Հայաստանի նախագահության ընթացքում՝ առաջիկա երկու տարիներին, այլ նաեւ հետագայում, քանի որ Հայաստանը խորացնելու է իր ներգրավվածությունը ֆրանսախոս աշխարհում»,–հավելեց նա։

13-10-2018





15-06-2019
Հանրային վերահսկողությունը՝ կանխարգելիչ եւս մեկ միջոց
Քաղաքացու արձանագրած ճանապարհային կանոնների խախտումներին կտրվի իրավական գնահատական

Լուսինե ...


15-06-2019
Տավարի մսի մաքսատուրքը 61.5 տոկոսով նվազել է, գառի մսինը՝ սառեցվել
Ինչ կտա ՀՀ-ին ԵԱՏՄ-ԻԻՀ ազատ առեւտրի գոտու ստեղծման ...


15-06-2019
Շների, շնատերերի եւ Ծիծեռնակաբերդի զբոսայգու մասին
Գաղտնիք չէ, որ մեր մայրաքաղաքում վերջերս թափառող շները շատացել ...


15-06-2019
Խորհրդարանական մշակույթի ժողովրդավարացման հիմնախնդիրները՝ արժեբանական չափման ներքո
Հարցազրույց քաղաքական գիտությունների դոկտոր Մարիամ Մարգարյանի հետ

Խորհրդարանական ...


15-06-2019
Կանխարգելե՞լ, թե՞ գնալ հետեւանքները վերացնելու ճանապարհով
Օրինագիծը միտված է սպառողների իրավունքների պաշտպանությանը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


«Շատ ...


15-06-2019
Դանիիլ Խարմս. «Պատահարներ» շարքից
«Մի պառավ չափազանց հետաքրքրությամբ դուրս նայեց պատուհանից, ցած ընկավ ...


15-06-2019
Հովհաննես Մելքոնյան
Իրեն, ինչպես շատերը, ես նույնպես Ռուբենիչ էի ասում. ու ...



15-06-2019
Նոր շունչ տիկնիկագործությանը
Թբիլիսիում բացվել է հայկական տիկնիկային ...

15-06-2019
Շախմատի արքան
Հունիսի 17-ին Տիգրան Պետրոսյանը կդառնար 90 ...

15-06-2019
Մեծագույն խնդիրը գիրք հրատարակելն է
Ծաղկաձորում քննարկվել են երիտասարդ ...

15-06-2019
Պետական պահպանության կարիք կա
Մարտունի-Եղեգնաձոր ճանապարհն անցնում է Գեղհովիտ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO