Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.11.2018
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Ձգտել միասնության՝ պահպանելով բազմազանությունը

Ավարտվեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17—րդ գագաթնաժողովը երեկ ավարտեց աշխատանքները, որի արդյունքներով ընդունվեց Երեւանյան հռչակագիրը։ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար է ընտրվել Ռուանդայի արտաքին գործերի նախարար Լուիզ Մուշիկիվաբոն, ով չորս տարի կղեկավարի կազմակերպությունը։
ՖՄԿ գագաթնաժողովի փակման ելույթում կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Միկաել Ժանը նշեց, որ իր համար ֆրանկոֆոնիան չափազանց հոգեհարազատ է, իսկ կազմակերպությանը ծառայելը՝ մեծ պատիվ։ «Որքան հաճելի էին տարբեր երկրների բնակիչների հետ հանդիպումները, արժեքներ ստեղծող հասարակական կազմակերպությունների հետ աշխատանքը։ Կարեւոր եմ համարում երիտասարդության ու կանանց հարցերին ուղղված ծրագրերը, խնդիրների լուծման գործում նրանց ներգրավելը։ Շատ հաճախ են խոչընդոտներ եղել, սակայն մենք հասկացանք, թե ինչպես դրանք հաղթահարել»,–ասաց նա։
Մ. Ժանը կարեւոր համարեց միասնական աշխատանքը՝ ընդգծելով, որ տարիների ընթացքում հենց դրա շնորհիվ են կարողացել արդյունքներ գրանցել։
Գագաթնաժողովի եզրափակիչ ասուլիսի ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանը մեծ հպարտություն է զգում միջազգային կարեւոր հանդիպման հարթակ լինելու համար։ «Հայ ժողովուրդը հավատարիմ է իր նախնիների հյուրընկալ ավանդույթներին։ Մենք գրկաբաց ընդունել ենք տարբեր մայրցամաքներից ժամանած երկրների ներկայացուցիչների։ Մեր հիշողության մեջ կմնան նաեւ լավ օրերն ու պահերը, որոնք ապրեցինք Երեւանի սրտում, որոնք Ֆրանկոֆոնիայի ավանի շնորհիվ մի քանի օրով դարձան մշակութային բազմազանության վայր»,–ասաց նա՝ հիշատակելով նաեւ Շառլ Ազնավուրին՝ մի մեծ արվեստագետի, ով այդքան բան է տվել Ֆրանսիային եւ ֆրանսիական մշակույթին եւ այդքան բան նվիրել Հայաստանին։ Այդ առիթով ԱԳ նախարարը մեկ անգամ եւս իր երախտագիտությունը հայտնեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ հոկտեմբերի 5—ին Շառլ Ազնավուրի պատվին ազգային հարգանքի տուրքի արարողությանը Հայաստանին մասնակից դարձնելու համար։
Զ. Մնացականյանը տեղեկացրեց, որ առաջիկայում տնտեսական ֆորումի ժամանակ նախաձեռնում է ստեղծել նախարարների ցանց, որը աշխատանքներ է տանելու անդամ երկրների թվային տնտեսությունների բնագավառում ծրագրեր իրականացնելու համար։ «Ֆրանկոֆոնիայի տնտեսական ռազմավարության համաձայն Հայաստանում կկազմակերպենք տնտեսական ֆորում Ֆրանկոֆոնիայի եւ տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացների միջեւ համագործակցության վերաբերյալ»,–ասաց նա։
Նախարարն անդրադարձավ երեւանյան գագաթնաժողովի աշխատանքներին Ֆրանկոֆոնիայի անդամ եւ դիտորդ պետությունների զգալի թվով ղեկավարների մասնակցությանը։ «Շատ ուրախ եմ հատկապես մեր մտքերի փոխանակման որակի եւ կառուցողական երկխոսության համար, որ ունեցանք Հայաստանի կողմից առաջարկված «Ապրել միասին» կարգախոսի ներքո։ Արդյունքում մշակել ենք ճանապարհային քարտեզ, որով սահմանվում են այն նպատակները, որոնք որդեգրել ենք մեր հասարակությունների առջեւ ծառացած հիմնական մարտահրավերներին պատասխանելու համար։ Այս ճանապարհային քարտեզը վերահաստատում է Ֆրանկոֆոնիայի հիմնարար արժեքների հենքը՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, տղամարդկանց եւ կանանց միջեւ հավասար իրավունքներ, կրթություն ու լեզվամշակութային բազմազանություն։ Այն խթանում է համերաշխության սկզբունքները, որոնք անհրաժեշտ են ավելի արդար եւ հավասար հասարակություններ կառուցելու համար։ Այս ամենը միասին կազմում են «Ապրել միասին» կարգախոսի հիմքը, որին մենք սերտորեն կապված ենք, եւ որը պետք է պահպանվի եւ ամրապնդվի»,–շեշտեց Մնացականյանը։
Հաջորդ գագաթնաժողովն անցկացվելու է 2020 թվականին, Թունիսում։ Այդ երկրի արտաքին գործերի նախարար Խեմայս Ժինաուին նշեց, որ Թունիսը պատրաստ է հյուրընկալել Ֆրանկոֆոնիայի 18—րդ գագաթնաժողովը։ «Մենք արդեն իսկ սկսել ենք նախապատրաստական աշխատանքները։ 50 տարեկանը կարեւոր ու չափահաս տարիք է, եւ այդ գագաթնաժողովը կարտացոլի մեր կազմակերպության հասունությունը։ Պատրաստ ենք համագործակցել նորընտիր գլխավոր քարտուղարի հետ՝ Թունիսի գագաթնաժողովը բարձր մակարդակով անցկացնելու համար»,–ասաց նա։
Խեմայս Ժինաուին շնորհակալություն հայտնեց Հայաստանին՝ ջերմ հյուրընկալության, իսկ Ֆրանկոֆոնիայի կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Միկաել Ժանին՝ կատարած աշխատանքի համար։
ՖՄԿ—ի կառավարիչ Ադամա Ուանի գնահատմամբ, գագաթնաժողովն արդյունավետ էր, քանի որ դրա շրջանակներում ստորագրվել են բազմաթիվ հռչակագրեր եւ ընդունվել կարեւոր որոշումներ։ Դրանք վերաբերում են կազմակերպության բյուջեի ռազմավարությանը, կին—տղամարդ հարաբերությունների հայեցակարգին եւ այլն։ Նա փաստեց, որ տեղի են ունեցել խորը քննարկումներ միջազգային հարաբերությունների կտրվածքով։
ՖՄԿ նորընտիր գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն նույնպես շնորհակալություն հայտնեց Հայաստանին բարձր մակարդակով ընդունելություն կազմակերպելու համար։ «Հայաստանում գտնվելու օրերին ամենուր ջերմ մթնոլորտ էր, գեղեցիկ ժպիտներ էին թե՛ մեր աշխատանքային վայրում, թե՛ դրսում։ Մարդկանց հետ շփումն ուղղակի հաճելի էր, Հայաստանից կգնանք գեղեցիկ հիշողություններով»,– ասաց նա։
Խոսելով իր առաջիկա անելիքների մասին՝ Լուիզ Մուշիկիվաբոն ընդգծեց, որ ինքը չի գալիս Ֆրանկոֆոնիայում հրաշքներ գործելու համար, սակայն իր հավակնոտ ծրագիրն է այնպես անել, որ կազմակերպությունն իր ուրույն տեղը զբաղեցնի համաշխարհային մակարդակով եւ տարբերվի իր բարերար գործունեությամբ։ «Կազմակերպությունը շատ վաղուց գոյություն ունի։ Նրա գլխավոր քարտուղարները տարիների ընթացքում զգալի աշխատանք են կատարել, բայց կարծում եմ, որ կազմակերպությունը գտնվում է մի նոր խաչմերուկում։ Աշխարհը, որտեղ ապրում ենք, անկանխատեսելի է, կա մարդասիրության պակաս, բայց միաժամանակ աշխարհն ունի հսկայական հնարավորություններ»,–շեշտեց տիկինը։
Նա իր պարտականությունները կստանձնի հաջորդ տարվա սկզբին, իսկ մինչ այդ խորհելու եւ լավագույն գաղափարներն ուրվագծելու ժամանակ ունի։ «Պետք է փորձեմ էլ ավելի բարելավել աշխատանքը։ Ես Ռուանդայից եմ, բայց ես աշխարհի քաղաքացի եմ։ Պատրաստ եմ անել ամեն ինչ, որպեսզի բոլոր հասցեատերերը արժեւորվեն։ Ֆրանկոֆոնիայի ընտանիքը զարգանալու մեծ հնարավորություններ պետք է ունենա՝ շոշափելի նպաստ բերելով ընդհանուր գործին»,–հավելեց նորընտիր գլխավոր քարտուղարը։
Լուիզ Մուշիկիվաբոն կարեւորեց նաեւ երիտասարդների հետ աշխատանքը։ Նա նշեց, որ երիտասարդներին ուղղված բազմաթիվ ծրագրեր կան։ «Ես հետաքրքրվելու եմ բոլոր երիտասարդներով։ Փորձելու եմ հանդիպել ու վեր հանել այն տաղանդներին, որոնք կան մեր կազմակերպության ներսում»,–ասաց նա։
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պետական քարտուղար Ժան—Բատիստ Լեմուանի կարծիքով, 17—րդ գագաթնաժողովը կարեւոր էր ինչպես Հայաստանի համար, որն այս օրերին տոնելու է մայրաքաղաք Երեւանի 2800—ամյակը, այնպես էլ կազմակերպության համար, որի գործունեությունը շուտով կհատի կես դարը։ «Դա նույնպես կարեւոր եւ գեղեցիկ խորհրդանիշ է, քանի որ Թունիսից է եղել Ֆրանկոֆոնիայի հիմնադիր հայրերից մեկը՝ Հաբիբ Բուրգիբան, ով նաեւ այդ երկրի քաղաքական, հասարակական գործիչն էր, իսկ այսօր Թունիսը ներկայացնում է տվյալ երկրի արտաքին գործերի եւ համագործակցության նախարարը»,–նշեց Ժան—Բատիստ Լեմուանը։
Նա ընդգծեց, որ ֆրանկոֆոնիան գրավիչ է ոչ միայն այն տարածքների համար, որտեղ ֆրանսերենն օգտագործվում է արդեն տասնամյակներ շարունակ, այլեւ նրանց համար, որտեղ ֆրանսերենը հիմնական լեզուներից չէ։ «Այդ պետություններն ընտրություն են արել ավելի մոտենալու Ֆրանկոֆոնիային եւ հասանելիություն ունենալ մի ոլորտում, որը վերաբերում է երիտասարդությանը։ Կարծում եմ՝ երիտասարդության թեման շատ կարեւոր է նաեւ Լուիզ Մուշիկիվաբոյի համար, քանի որ նա հավատում է, որ կկարողանա այն առաջ տանել կրթության, աշխատանքի եւ փոխանակումների միջոցով։
Ֆրանկոֆոնիան միեւնույն ժամանակ ե՛ւ միասնություն է, ե՛ւ բազմազանություն։ Միասնություն է այն լեզվի միջոցով, որով մենք հաղորդակցվում ենք, իսկ բազմազանություն մեր պատմությունների եւ ապագայի տեսլականների միջոցով»,–շեշտեց Լեմուանը։
Ֆրանսիացի պաշտոնյան խոսքն ավարտեց՝ մեջբերելով ֆրանսիական մի երաժշտական խմբի, որի երգում ասվում է. «Ֆրանկոֆոնիան չունի թուղթ, այն գոյություն ունի, եթե յուրաքանչյուր սերնդի կին թե տղամարդ իրեն ճանաչում է որպես ֆրանկոֆոն»։
Հիշեցնենք, որ Ֆրանկոֆոնիայի 17—րդ գագաթնաժողովի ժամանակ կազմակերպության ասոցացված անդամներ են դարձել Արաբական Միացյալ Էմիրությունները, Սերբիան եւ Կոսովոն, իսկ Գամբիան, Մալթան, Իռլանդիան եւ ԱՄՆ—ի Լուիզիանա նահանգը ստացել են դիտորդի կարգավիճակ։
ԱՄԷ պետնախարար Զաքի Նուսեյբան շնորհակալություն հայտնեց իր երկրի կառավարության եւ ժողովրդի անունից՝ նշելով, որ Էմիրությունների համար մեծ պատիվ է դառնալ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ասոցացված անդամ։ «Այս արժեքավոր նախաձեռնությունն արտացոլում է Ֆրանկոֆոնիայի կազմակերպության անդամ երկրների եւ ԱՄԷ—ի միջեւ բարեկամական հարաբերությունների եւ պատմական համերաշխության խորությունը։ Այն նաեւ արտացոլում է մեր հավատարմությունն այն արժեքներին եւ սկզբունքներին, որոնց վրա հիմնված է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը։ Այս համատեղ հանձնառությունը փաստում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դերի կարեւորության մասին»,–ասաց Զ. Նուսեյբան։
Նա նաեւ ընդգծեց, որ ֆրանսերենն ամրապնդում է մշակութային բազմազանությունը՝ իր մեջ ներառելով հանդուրժողականության եւ բազմամշակութայնության արժեքները։ Ֆրանսերենը նաեւ համամարդկային ժառանգության կարեւոր մաս է, ինչն այս լեզուն դարձնում է այն աղբյուրներից մեկը, որը խաղաղասիրական արժեքներ եւ մշակույթ է սերմանում տարբեր ժողովուրդների մեջ։
Նշենք, որ գագաթնաժողովի շրջանակներում ԱՄԷ պետնախարար Զաքի Նուսեյբան հանդիպել է նաեւ ԵՊՀ արաբագիտության բաժնում սովորող մի խումբ ուսանողների հետ, ովքեր ՀՀ—ում ԱՄԷ դեսպանատան նախաձեռնած կրթական ծրագրի շրջանակում այս տարի այցելել էին ԱՄԷ։ Էմիրություններ կատարած այցի ժամանակ հայ ուսանողները ճանաչողական այցեր են կատարել ալ—Բաստակիա քաղաք, «Իթթիհադ» թանգարան, ծանոթացել երկրի մշակույթին, պատմությանը եւ հիմնադրման փուլերին։
ՀՀ—ում ԱՄԷ դեսպան Ջասիմ Մուհամմադ ալ—Քասիմին ԵՊՀ արեւելագիտության բաժնում բացել է Էմիրությունների անվան լինգաֆոնային լսարան, ինչը եւս վկայում է Ֆրանկոֆոնիայի անդամ պետությունների հետ մշակութային երկխոսության ամրապնդման ԱՄԷ հանձնառության մասին։
Գամբիայի արտաքին գործերի նախարար Մամադու Տանգարան լրագրողների հետ զրույցում նշեց, որ Հայաստանի հետ իր երկիրն առաջին հերթին համագործակցություն կսկսի նորագույն տեխնոլոգիաների ոլորտում։ «Շատ լավ գիտեմ Հայաստանի հնարավորություններն ու փորձը թվային տեխնոլոգիաների ոլորտում եւ կարծում եմ, որ մենք կկարողանանք գործակցել այս հարթակում»,–ասաց նա։
Խոսելով Ֆրանկոֆոնիայից ունեցած իրենց սպասելիքներից, Մ. Տանգարան շեշտեց, որ այն մշակութային երկխոսության, երկրների միջեւ շփման եւ հարաբերությունների ստեղծման հիանալի հարթակ է։
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն կարեւորում է ՖՄԿ արդեն նախկին քարտուղարի՝ Միկաել Ժանի աշխատանքը կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում։ Այս մասին Թրյուդոն նշեց գագաթնաժողովի ավարտից հետո հրավիրված ասուլիսում։
«Կանադան 18 մլրդ դոլարի ներդրում է կատարել Կոնգոյում սեռով պայմանավորված բռնությունների կանխարգելման համար։ Դա անհանդուրժելի հանցագործություն է։ Այս ամենի ֆոնին ես պարտավոր եմ ընդգծել Միկաել Ժանի հոյակապ աշխատանքը, ով կանանց մեծ պաշտպանն է ֆրանկոֆոն տարածքում»,–շեշտեց նա՝ հավելելով, որ Միկաել Ժանը կանանց իրավունքների պաշտպանությունը դարձրել էր ՖՄԿ—ի առաջնահերթություններից մեկը։
Թրյուդոն համոզված է, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրները պետք է կարողանան կենտրոնացնել իրենց ուժերը՝ ավելի լավ աշխարհի տեսլականի մղումով։ «Դրան տանող ճանապարհն, առաջին հերթին, կրթական այնպիսի համակարգի ներդրումն է, որն ավելի լավ տնտեսություն ունենալու դուռ կբացի»,–ասաց նա։
Կանադայի վարչապետը շնորհավորեց ՖՄԿ նորընտիր գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյին՝ պաշտոնի ստանձնման կապակցությամբ։ «Կանադան կհամագործակցի նրա հետ՝ ավելի զարգացնելու համար կազմակերպությունը։ Նոր քարտուղարն ընտրվեց կոնսենսուսի պայմաններում, երկրների համաձայնությամբ»,–նշեց Ջասթին Թրյուդոն։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

13-10-2018





16-11-2018
Ովքեր են վաղվա առաջնորդները
ՀՀ նախագահի աշխատանքային այցը Իտալիա

Հանրապետության նախագահ Արմեն ...


16-11-2018
Անտեսված երեխա չպետք է լինի
«Մուրացան» հիվանդանոցում բուժում ստացող փոքրիկները ներկայացրեցին իրենց ձեռքի ...


16-11-2018
Հաջորդ ընտրությունները մեկ էլ 2023 թվականին կլինեն
«Իմ քայլի» ներկայացուցիչը համաձայն չէ ՀՀԿ-ի ներկայացուցչի կանխատեսմանը



16-11-2018
Եթե արդյունավետություն, ապա ստուգումներ
Ու դրանք կշարունակվեն՝ անկախ սեփականության ձեւից

Որտե՞ղ է ...


16-11-2018
Ովքեր են վաղվա առաջնորդները
ՀՀ նախագահի աշխատանքային այցը Իտալիա

Հանրապետության նախագահ Արմեն ...


16-11-2018
Հրատապ նախագծեր
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը

Երեկ ՀՀ ...


16-11-2018
Այց «Մեգերյան կարպետ»
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն, ...



16-11-2018
Լեհ-հայկական հարաբերությունները գալիս են դարերի խորքից
Այդ մասին են վկայում Վարշավայի արխիվում ...

16-11-2018
Աջը կդառնա ձախ ու կշահագործվի
Հասկանալի պատճառներով՝ աջ ղեկով մեքենաների թեման ...

16-11-2018
Սարսանգի ջրամբարը ռազմավարական նշանակություն ունի
Օտարերկրյա ներդրումներով կմեծանա Արցախի ...

16-11-2018
Սպառնո՞ւմ է Բաքվին իսլամ—արմատականությունը
Թուրքալեզու երկրների համագործակցության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO