Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.11.2018
ՄՇԱԿՈՒՅԹ


Ջիվան Գասպարյանը դեռ 90 տարեկան է

Երեւանում տեղի կունենա համերգ՝ նվիրված դուդուկի վարպետի ծննդյան տարեդարձին

Կան մեծատաղանդ արվեստագետներ, արտիստներ, որոնք ասես հավերժ երիտասարդ են, եւ դա է նրանց հմայքի գաղտնիքը։ Այդպիսին էր Շառլ Ազնավուրը, ով այդպիսին էլ կմնա բոլորիս հիշողություններում։ Այդպիսին կհիշի նրան նաեւ աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանը, ում ծննդյան 90–ամյակը բոլորեց հոկտեմբերի 12—ին։ Ավաղ, նրա համար Ազնավուրի կորուստը կրկնակի ծանր է։ «Մեծանուն մարդ, իսկական ընկեր ու բարեկամ, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի կորուստն ինձ համար ծանր էր։ Հետեւաբար՝ ես տրամադրված չեմ եւ չեմ կարող իմ տարեդարձը տոնել։ Սիրտս տխուր է… Շառլ Ազնավուրի հետ մենք պայմանավորվել էինք, որ նա Ֆրանկոֆոնիայի օրերին գալու էր Հայաստան, միասին նշելու ենք իմ 90–ամյակը, միասին ձայնագրություններ պետք է անեինք, բայց չստացվեց»,–լրագրողներին ասել է Ջիվան Գասպարյանը։
Այդուհանդերձ սիրված երաժիշտը ուշադրության պակաս չունի եւ շնորհավորանքներ է ստանում աշխարհի տարբեր երկրներից։ Դրանց մեջ, անշուշտ, պետք է առանձնացնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորանքները։
«Մեծարգո Ջիվան Գասպարյան, սիրելի Վարպետ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 90—րդ տարեդարձի կապակցությամբ։ Մեր ողջ ժողովուրդը եւ աշխարհի երաժշտասեր հանրությունը Ձեզ արդեն դասել է համաշխարհային արվեստի մեծերի շարքը։ Դուք քայլող լեգենդ եք, որով մենք հպարտանում ենք։ 90—ամյակը պատկառելի հոբելյան է, եւ մենք շարունակում ենք ուրախանալ՝ տեսնելով Ձեզ բեմի վրա։ Մենք շարունակում ենք վայելել հայկական ծիրանափողը, որի փառքը Դուք տարածեցիք աշխարհով մեկ։ Կրկին շնորհավորում եմ 90—ամյակի առթիվ եւ մաղթում քաջառողջություն եւ ամենայն բարիք»,–գրել է Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ նախագահը եւս բարձր է գնահատել Ջիվան Գասպարյանի արվեստը եւ նրա մեծ ներդրումը հայ ազգային երաժշտության հանրահռչակման գործում, նրան մաղթել առողջություն եւ հաջողություններ։
Խոսելով առաջիկա անելիքների մասին, Ջիվան Գասպարյանը նշել է, որ նոյեմբերի 26—ին Երեւանում կանցկացվի համերգ, որն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։
«Ես չեմ ուզում դրսից մարդիկ հրավիրվեն, ցանկանում եմ, որ բեմում լինեն ազգությամբ հայ իմ ընկերները։ Բեմում կլինեմ ես, իմ սաները, երաժշտական ոլորտի իմ ընկերները։ Այդ երեկոն նվիրված կլինի ինձ։ Կհնչեն իմ գրած, ինչպես նաեւ ժողովրդական երգեր։ Ի դեպ, ես Գյումրիին նվիրված երգ եմ գրել, որը նույնպես այդ երեկո կհնչի»,–ասել է Ջիվան Գասպարյանը։
Հանրաճանաչ դուդուկահարն իր գործունեության ընթացքում արժանացել է բազմաթիվ մրցանակների ու պարգեւների։ 2001թ. արժանացել է «Ոսկե գլոբուս», 2002թ.՝ «Womex Aword» միջազգային հեղինակավոր մրցանակների։ 2002թ. ներկայացվել է ԱՄՆ «Գրեմմի» միջազգային երաժշտական մրցանակի։ Հայաստանի եւ Կանադայի երաժշտական ակադեմիաների անդամ է։ 2017թ. արժանացել է ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1—ին աստիճանի մեդալի։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ է։
Նա հայտնի է նաեւ համաշխարհային ճանաչում ունեցող աստղերի հետ իր համագործակցություններով՝ Սթինգ, Մայքլ Բրուք, Լիոնել Ռիչի, Դերեք Շերենյան, Հանս Զիմեր եւ շատ ուրիշներ։
Մասնակցել է համաշխարհային ճանաչում վայելած այնպիսի ֆիլմերի երաժշտությունների ստեղծմանը, ինչպիսիք են՝ «Քրիստոսի վերջին չարչարանքները» (1988թ., ԱՄՆ), «Ռոնին» (1998թ., ԱՄՆ), «Օնեգին» (1999թ., ԱՄՆ), «Գլադիատոր» (2000թ., ԱՄՆ), «Սիրանա» (2005թ., ԱՄՆ), «Արյունոտ ադամանդ» (2006թ., ԱՄՆ), «Ձյուն եւ մոխիր» (2015թ., Ռուսաստան) եւ այլն։ Թողարկել է ավելի քան 20 ձայնասկավառակ, ունի ավելի քան 1000 ձայնագրություններ, նվագել է շուրջ 20 հազար համերգներում։
Հ. Գ.

13-10-2018





16-11-2018
Ովքեր են վաղվա առաջնորդները
ՀՀ նախագահի աշխատանքային այցը Իտալիա

Հանրապետության նախագահ Արմեն ...


16-11-2018
Անտեսված երեխա չպետք է լինի
«Մուրացան» հիվանդանոցում բուժում ստացող փոքրիկները ներկայացրեցին իրենց ձեռքի ...


16-11-2018
Հաջորդ ընտրությունները մեկ էլ 2023 թվականին կլինեն
«Իմ քայլի» ներկայացուցիչը համաձայն չէ ՀՀԿ-ի ներկայացուցչի կանխատեսմանը



16-11-2018
Եթե արդյունավետություն, ապա ստուգումներ
Ու դրանք կշարունակվեն՝ անկախ սեփականության ձեւից

Որտե՞ղ է ...


16-11-2018
Ովքեր են վաղվա առաջնորդները
ՀՀ նախագահի աշխատանքային այցը Իտալիա

Հանրապետության նախագահ Արմեն ...


16-11-2018
Հրատապ նախագծեր
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը

Երեկ ՀՀ ...


16-11-2018
Այց «Մեգերյան կարպետ»
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն, ...



16-11-2018
Լեհ-հայկական հարաբերությունները գալիս են դարերի խորքից
Այդ մասին են վկայում Վարշավայի արխիվում ...

16-11-2018
Աջը կդառնա ձախ ու կշահագործվի
Հասկանալի պատճառներով՝ աջ ղեկով մեքենաների թեման ...

16-11-2018
Սարսանգի ջրամբարը ռազմավարական նշանակություն ունի
Օտարերկրյա ներդրումներով կմեծանա Արցախի ...

16-11-2018
Սպառնո՞ւմ է Բաքվին իսլամ—արմատականությունը
Թուրքալեզու երկրների համագործակցության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO