Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.11.2018
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


ՀՀ վարչապետի հանդիպումները Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17—րդ գագաթնաժողովի շրջանակում երե հանդիպումներ է ունեցել Շվեյցարիայի նախագահ Ալան Բերսեի, Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդի, Կանադայի Քվեբեկ նահանգի ընտրված վարչապետ Ֆրանսուա Լեգոյի եւ Վիետնամի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ֆան Բին Մինի հետ, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետը ողջունել է Ֆրանկոֆոնիայի 17—րդ գագաթնաժողովի շրջանակում նշված պաշտոնյաների այցը Հայաստան եւ մասնակցությունը գագաթնաժողովի աշխատանքներին։
Շվեյցարիայի նախագահը, Էստոնիայի նախագահը, Քվեբեկի ընտրված վարչապետը եւ Վիետնամի փոխվարչապետը շնորհավորել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ֆրանկոֆոն երկրների համար այս կարեւոր գագաթնաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու առիթով եւ ընդգծել, որ տպավորված են միջոցառումների կազմակերպվածությամբ եւ քննարկումների ընթացքով։

***
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շվեյցարիայի նախագահ Ալան Բերսեի հետ քննարկել է երկկողմ փոխգործակցությանն ուղղված տարբեր հարցեր։ Մասնավորապես, զրուցակիցները կարեւորել են երկկողմ տնտեսական կապերի խորացումն ու ընդլայնումը, այդ թվում՝ համատեղ ներդրումային ծրագրերի իրականացումը։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Շվեյցարիայի հետ տնտեսական համագործակցությունն այժմ կենտրոնացած է հանքարդյունաբերական ճյուղի վրա, եւ նշել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է փոխգործակցության դիվերսիֆիկացմամբ եւ տարբեր ոլորտներում հարաբերությունների զարգացմամբ։ Վարչապետը կարեւորել է նաեւ համայնքային հանրաքվեների կազմակերպման ուղղությամբ շվեյցարական կողմի հետ փորձի փոխանակումը։

***
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդը քննարկել են երկու երկրների միջեւ հարաբերությունների խորացման հեռանկարները։ Հայաստանի վարչապետը, մասնավորապես, հետաքրքրական է համարել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործակցության զարգացումը եւ փորձի փոխանակումը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ՀՀ կառավարությունը հետեւողական աշխատանքներ է իրականացնում կառավարման ոլորտում թվային տեխնոլոգիաների եւ էլեկտրոնային համակարգերի շարունակական ներդրման ուղղությամբ, եւ այս առումով Էստոնիայի կուտակած փորձի ուսումնասիրությունը կարող է օգտակար լինել։
Կերստի Կալյուլայդը նշել է, որ Էստոնիան կարեւորում է Հայաստանի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով, այդ թվում՝ նաեւ ՏՏ ոլորտում համագործակցության ընդլայնումը եւ պատրաստ է ակտիվ աշխատել այդ ուղղությամբ։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ Հայաստան—Եվրոպական միություն համագործակցության, ինչպես նաեւ ժողովրդավարության զարգացման հարցերի շուրջ։ Վարչապետ Փաշինյանը, անդրադառնալով մեր երկրում տեղի ունեցող փոփոխություններին, նշել է, որ ժողովրդավարությունը Հայաստանի համար արտաքին քաղաքական կողմնորոշում չէ, այն ներքին քաղաքական կողմնորոշում է, եւ կատարվող արմատական բարեփոխումները նպատակաուղղված են ժողովրդավարության նոր մակարդակի հասնելուն եւ այդ առումով օրինակելի երկիր դառնալուն։

***
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քվեբեկի ընտրված վարչապետ Ֆրանսուա Լեգոյի հետ հանդիպման ժամանակ քննարկել է երկկողմ տնտեսական գործակցության խորացմանը վերաբերող հարցեր։ Կառավարության ղեկավարը, անդրադառնալով մեր երկրում գործարարությամբ զբաղվելու պայմաններին, նշել է, որ Հայաստանում բիզնես միջավայրը գնալով բարեփոխվում է՝ դառնալով ավելի բարենպաստ ներդրումների համար, քան առաջ, եւ հայկական կողմը հետաքրքրված է օտարերկրյա ներդրումների ներգրավմամբ։ Իր հերթին Քվեբեկի ընտրված վարչապետը հետաքրքրություն է հայտնել զարգացնելու փոխադարձ տնտեսական համագործակցությունը։ Վարչապետ Փաշինյանը հեռանկարային է համարել գյուղատնտեսության, գինեգործության, կոնյակագործության ոլորտներում փոխգործակցության զարգացումը։
Երկկողմ հարաբերությունների խորացման համատեքստում զրուցակիցները կարեւորել են հումանիտար կապերի ամրապնդումը։ Այս առումով Ֆրանսուա Լեգոն բարձր է գնահատել Մոնրեալի հայ համայնքի ակտիվ դերակատարությունը եւ կարեւոր ներդրումը Քվեբեկի հասարակական—քաղաքական կյանքում։
Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման հարցում Քվեբեկի հաստատակամ եւ սկզբունքային դիրքորոշման եւ այդ նպատակով մի շարք բանաձեւերի ընդունման համար։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։

***
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիետնամի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ֆան Բին Մինի հետ քննարկել է հայ—վիետնամական հարաբերությունների զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր։ Կողմերն անհրաժեշտ են համարել տնտեսության ոլորտում փոխգործակցությանը նոր թափ հաղորդելը եւ համոզմունք հայտնել, որ առկա է մեծ ներուժ։ Զրուցակիցները նշել են, որ առեւտրատնտեսական ծավալների ավելացմանը մեծապես կնպաստի գյուղատնտեսության, թեթեւ արդյունաբերության, մեքենաշինության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում երկու երկրների միջեւ հետեւողական քայլերի իրականացումը։ Երկուստեք հեռանկարային է համարվել համագործակցությունը նաեւ առողջապահության ոլորտում, այդ թվում՝ համատեղ կրթական փոխանակության ծրագրերի իրականացումը։
Հայաստանի վարչապետը եւ Վիետնամի փոխվարչապետն ընդգծել են դիվանագիտական կապերի զարգացման եւ բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման կարեւորությունը։

13-10-2018





16-11-2018
Ովքեր են վաղվա առաջնորդները
ՀՀ նախագահի աշխատանքային այցը Իտալիա

Հանրապետության նախագահ Արմեն ...


16-11-2018
Անտեսված երեխա չպետք է լինի
«Մուրացան» հիվանդանոցում բուժում ստացող փոքրիկները ներկայացրեցին իրենց ձեռքի ...


16-11-2018
Հաջորդ ընտրությունները մեկ էլ 2023 թվականին կլինեն
«Իմ քայլի» ներկայացուցիչը համաձայն չէ ՀՀԿ-ի ներկայացուցչի կանխատեսմանը



16-11-2018
Եթե արդյունավետություն, ապա ստուգումներ
Ու դրանք կշարունակվեն՝ անկախ սեփականության ձեւից

Որտե՞ղ է ...


16-11-2018
Ովքեր են վաղվա առաջնորդները
ՀՀ նախագահի աշխատանքային այցը Իտալիա

Հանրապետության նախագահ Արմեն ...


16-11-2018
Հրատապ նախագծեր
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը

Երեկ ՀՀ ...


16-11-2018
Այց «Մեգերյան կարպետ»
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն, ...



16-11-2018
Լեհ-հայկական հարաբերությունները գալիս են դարերի խորքից
Այդ մասին են վկայում Վարշավայի արխիվում ...

16-11-2018
Աջը կդառնա ձախ ու կշահագործվի
Հասկանալի պատճառներով՝ աջ ղեկով մեքենաների թեման ...

16-11-2018
Սարսանգի ջրամբարը ռազմավարական նշանակություն ունի
Օտարերկրյա ներդրումներով կմեծանա Արցախի ...

16-11-2018
Սպառնո՞ւմ է Բաքվին իսլամ—արմատականությունը
Թուրքալեզու երկրների համագործակցության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO