Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.04.2019
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Մենք պետք է ապրենք՝ շրջապատված իրական բովանդակությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից՝ ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի, երեկ երեկոյան վարչապետի նստավայրում տրվել է պաշտոնական ընթրիք։
Արարողակարգի համաձայն՝ երկու երկրների կառավարությունների ղեկավարները հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, անդրադարձել հայ—կանադական հարաբերություններին եւ դրանց զարգացման հեռանկարներին։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյան.
«Սիրելի բարեկամներ, ընկերներ, այսօր մենք ընդունում ենք շատ պատվավոր մի հյուրի։ Վերջին օրերին ես անընդհատ մի ձեւակերպում եմ լսում Կանադայի իմ գործընկերոջ հասցեին, որը վստահ չեմ, որ հնարավոր է ճիշտ թարգմանել անգլերեն, բայց մարդիկ, այդ թվում՝ ինձ հարազատ, նրան նայելով ասում են՝ լույսի կտոր է։ Եվ իսկապես շատ քիչ է պատահում, երբ մարդուն տեսնում ես էկրանին, լուսանկարի մեջ եւ իրականում ու չես գտնում ոչ մի տարբերություն էկրանի, լուսանկարի եւ իրականության միջեւ։ Սա այն բացառիկ դեպքերից է, երբ մարդն իրական է իրականում, իրական է ֆոտոյի մեջ եւ իրական է հեռուստատեսությունում։ Կարծում եմ, որ սա արտահայտում է ժամանակակից մարդու ամենակարեւոր ձգտումը՝ լինել իրական, լինել շրջապատված իրական մարդկանցով, ունենալ իրական իշխանություն, իրական կառավարություն, որոնք ապրում են իրականության մեջ եւ հասկանում են իրական խնդիրները եւ կարող են խոսել ճշմարտության, այսինքն՝ իրականության մասին։ Կարծում եմ, որ պարոն Թրյուդոն մեկն է այն համաշխարհային առաջնորդներից, ում ի հայտ գալը, երեւալը քաղաքական բեմահարթակում եւ բարձունքներում նշանավորեց աշխարհում ծայր առած այն նոր միտումը, երբ մենք արարողակարգերը, կեղծիքները, սուտը փոխարինում ենք ճշմարտությամբ, իրականությամբ եւ անկեղծությամբ։ Եվ ես կարծում եմ, որ սա իսկապես շատ կարեւոր է, ամենակարեւոր բանն է, որ մարդիկ ուզում են տեսնել։ Այսօր մենք պարոն վարչապետի հետ քննարկում էինք դա, որ մարդկանց ամենաշատն անհրաժեշտ է ոչ թե սոցիալական ապահովվածությունը, որը պակաս կարեւոր չէ, այլ հարգված լինելը սեփական իշխանությունների կողմից, լսված լինելը սեփական իշխանության կողմից։ Մենք պետք է ապրենք՝ շրջապատված իրական բովանդակությամբ, որքան էլ դժվար լինի իրականությունը, որքան էլ ոչ այնքան հաճելի լինի իրականությունը։ Ես գնահատում եմ այս իրադարձությունը, մեր այս հանդիպումը շատ խորհրդանշական նոր Հայաստանում եւ համարում եմ, որ Կանադայի մեծարգո վարչապետը՝ իմ բարեկամ Ջասթին Թրյուդոն, խորհրդանշում է ճշմարտության հաղթանակը։
Ես հավատում եմ, որ ճշմարտության հաղթարշավը շարունակվելու է աշխարհում։ Ես, ըստ էության, չխոսեցի մեր երկրների հարաբերությունների մասին, խոսեցի մարդկանց, երեւույթների մասին եւ կարծում եմ՝ երկրների հարաբերություններն ավելի շատ պայմանավորվում են մարդկանց հարաբերություններով։ Ես այս ամենով ցույց տվեցի, փորձեցի ընդգծել մեր երկրի վերաբերմունքը Կանադայի նկատմամբ, կանադայի ժողովրդի նկատմամբ եւ փորձեցի նկարագրել այն մթնոլորտը, որում պատկերացնում եմ մեր հարաբերությունների զարգացումը։
Հայաստանում շատ է քննարկվում դա, եւ պարոն վարչապետն էլ նշեց, որ 1984 թվականին իր հոր՝ Պիեռ Թրյուդոյի հետ Հայաստան այցելելու առիթ է ունեցել։ Եվ հույս ունեմ, որ պարոն Թրյուդոն հասկանում է, որ խորհրդային այդ ժամանակաշրջանում իր հայրիկի հետ մենակ չեն եղել, մենակ չեն եղել, մենակ չեն եղել։ Եվ մեր երկրի ազգային անվտանգության ծառայությունը փնտրել եւ գտել է այս լուսանկարը պետական անվտանգության կոմիտեի արխիվներից։ Ի՞նչն է հետաքրքիր. քանի որ պարոն Թրյուդոն այն ժամանակ տակավին մանուկ է եղել եւ հետաքրքրություն չի ներկայացրել պետական անվտանգության կոմիտեի համար, նա որեւէ կերպ օբյեկտիվի տեսարանում չի հայտնվել։ Հաճույքով սա նվիրում եմ իմ բարեկամին։
Բայց սա ամենը չէ։ Ես մտածում էի՝ ինչո՞վ է հայտնի պարոն Թրյուդոն, եւ ինչո՞վ եմ հայտնի ես, եւ ինչո՞վ կարող եմ ես մրցակցել մեր սիրելի վարչապետի հետ։ Կարծում եմ, որ հայտնի եմ իմ սելֆիներով, իսկ պարոն Թրյուդոն՝ իր գուլպաներով։ Եվ Հայաստանում կա մի ընկերություն, որը որոշել է, որ առանձնահատուկ նվեր պետք է անի երկուսիս՝ սրանով գուցե հիմք դնելով մի լավ բարեկամության։ Այս գուլպաներից մեկն իմն է, պարոն վարչապետ, մեկը՝ Ձերը։
Ես խմում եմ մեր երկրների բարեկամության համար, ես խմում եմ Կանադայի պետականության եւ ժողովրդի համար, ես խմում եմ Կանադայի վարչապետի կենացը եւ Կանադայի կառավարության կենացը։ Ողջ լինես, սիրելի՛ եղբայր»։
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդո.
«Նման հյուրասիրությունների մարտահրավերներից մեկն այն է, որ միակ բանը, որ շատերին բաժանում է այս հաճելի ուտեստներից, իմ ելույթը պետք է լինի։ Ես գիտեմ, որ պատվիրակության եւ ներկաներից շատերը երկար ու ծանր օր են ունեցել, ուստի կփորձեմ ձեզ շատ երկար չպահել։
Սա բնավ պաշտոնական ընթրիքի նման չէ, կարծես բարեկամներով նստած լինենք, եւ այդպես էլ պետք է լինի։
Պարոն վարչապետ, պարոն նախագահ, Նիկոլ եւ Արմեն, իսկապես ինձ համար շատ մեծ հաճույք է ձեզ ճանաչելը եւ ձեր միջոցով՝ նաեւ ձեր երկիրը։ Ինչպես ասացիք, 30 տարի առաջ հորս հետ առիթ եմ ունեցել այստեղ գտնվելու, բայց հիմա վերադարձել եմ մեծ հաճույքով։
Շատ ուրախ եմ ծանոթանալ ձեր երկրի բռնած ուղուն, ձեր երկրի ժողովրդին եւ ողջունում եմ ձեզ դրա համար։ Ներկայումս շատ երկրներ նահանջ են ապրում ժողովրդավարությունից, մատնվում են պոպուլիստական նկրտումների եւ, ընդհանուր առմամբ, նկատվում է որոշակի հետընթաց։
Եվ դուք այսօր Հայաստանում հաստատակամ եւ հպարտորեն ճիշտ ուղղությամբ եք ընթանում, դուք առաջնորդում եք դեպի ժողովրդավարություն եւ կարծում եմ՝ հպարտորեն։
Եվ ոչ միայն իմ անունից, այլեւ Կանադայի ձեր հայրենակիցների անունից շնորհավորում եմ ձեզ այդ կապակցությամբ։ Ուրախ եմ այսօր ոչ միայն ներկայացնել մեր պատվիրակությունը, այլեւ կանադահայերին, որոնց թվում ունեմ բավական շատ բարեկամներ։
Կարծում եմ, որ Նիկոլը շատ լավ դիմակայեց նաեւ ֆրանսերենի մարտահրավերին եւ հյուրընկալեց Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի բոլոր պատվիրակություններին՝ հպարտ ու պատվով նաեւ իր ֆրանսերենով։ Քանի որ մենք վերջերս ընդունել ենք մեծ յոթնյակի գագաթնաժողովը՝ գիտեմ, թե կազմակերպչական ինչ ահռելի ջանքեր է պահանջվում նման գագաթնաժողով կազմակերպելու համար։
Պետք է ասեմ, որ դուք պատվով գլուխ հանեցիք դրանից, եւ ուզում եմ հատուկ իմ երախտագիտությունը հայտնել կազմակերպիչների ողջ թիմին։ Ինձ համար շատ հաճելի էր բոլորիդ հետ շփվելը, զրուցելը եւ ուզում եմ կրկին բոլորիդ շնորհակալություն հայտնել գործընկերության համար, այն ճանապարհի համար, որը միասին դեռ պետք է անցնենք։ Խմում եմ բոլորիս կենացը, Հայաստանի եւ հայ ժողովրդի կենացը»։

13-10-2018





23-04-2019
«Արցախն իր թիկունքում միշտ ունենալու է ամուր Հայաստան»
Օրակարգում անվտանգության, քաղաքացիական համակարգի պատրաստության խնդիրներն են



23-04-2019
Թուրքական ապացույցներով՝ Թուրքիայի հանցանքի մասին
Թաներ Աքչամի աշխատությունը ծանր հարված է թուրքական ժխտողականությանը



23-04-2019
Վեպը միշտ ինձ է սպասում
Գրիգը բացել է փակագծերը

Արձակագիր Գրիգը, որն ընթերցասերների ...


23-04-2019
Կրթության որակը՝ առաջնահերթություն
Ուսուցչի դերը կրթական բարեփոխումներում դեռ լավ չի գիտակցվում



23-04-2019
Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին ...


23-04-2019
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց»
Սուրբ եւ անմահ պատարագ՝ ի նշանավորումն Հիսուս Քրիստոսի ...


23-04-2019
Նոր ավիաընկերությունների սպասելիս
Հարցազրույց քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի հետ

ՀՀ ...



23-04-2019
Անձրեւացման եղանակի «հայկական հետքը»
Ինչ է պատմում խորհրդային տարիներին ...

23-04-2019
ԱՄՆ-ը Իրանից նավթի ներմուծման արտոնությունը չեղարկում է
2018թ. նոյեմբերի 4-ին, երբ ԱՄՆ-ն Իրանի դեմ տնտեսական ...

23-04-2019
Հոգեւոր կյանքի վերանորոգման առիթ
Արցախում նշել են Հիսուս Քրիստոսի ...

23-04-2019
«Բանանցը» հրաժարվեց. ի՞նչ սպասել հաջորդիվ
Խորը հիասթափություն էր սպասում այն մի քանի տասնյակ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO