Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.11.2018
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Առանձնահատուկ հարաբերություններ, որոնք ավելի կամրապնդվեն

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այց է ունեցել Լիբանան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 20—21—ը աշխատանքային այցով գտնվում էր Լիբանանում, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ  կապերի վարչությունից։
Դիմավորման արարողությունից հետո Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն ուղեւորվել է Լիբանանի նախագահի նստավայր, որտեղ կայացել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի եւ Լիբանանի նախագահի հանդիպումը։
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Լիբանանի նախագահ Միշել Աունին ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ ուրախ է եղբայրական երկիր՝ Լիբանան, այցելելու համար։ «Շնորհակալ եմ ընդամենը մեկ շաբաթ առաջ Երեւանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին Ձեր մասնակցության եւ շատ բովանդակային ելույթով հանդես գալու համար։ Մոտ մեկ ամիս առաջ էլ Նյու Յորքում առիթ ունեցանք մտքեր փոխանակելու Հայաստանի եւ Լիբանանի միջեւ բազմաբնույթ հարաբերությունների շուրջ։ Այժմ եւս երկխոսության նոր հնարավորություն ունենք։ 1991թ. Հայաստանի անկախացումից հետո մեր երկրների հարաբերությունները, մեր ժողովուրդների դարավոր առնչությունները ձեռք են բերել նոր որակ, ինչը բնորոշ է երկու բարեկամ պետություններին եւ եղբայր ժողովուրդներին։ Դա պետք է լավագույնս ծառայեցնենք մեր գործընկերության ամրապնդմանը, մեր ընդհանուր նպատակների իրականացմանը»,–ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը։
Միշել Աունը ողջունել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի այցը Լիբանան՝ ընդգծելով, որ այն կնպաստի երկու երկրների ավանդական բարեկամական հարաբերությունների առավել զարգացմանն ու ամրապնդմանը։ Լիբանանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17—րդ գագաթնաժողովը Երեւանում բարձր մակարդակով կազմակերպելու եւ անցկացնելու համար։
Զրուցակիցներն ընդգծել են, որ Հայաստանի եւ Լիբանանի միջեւ առկա է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, որը պայմանավորված է պատմական բարեկամական կապերով եւ լիբանանահայ կենսունակ համայնքի դերակատարությամբ։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում Լիբանանի ժողովրդի սրտաբաց վերաբերմունքը ցեղասպանություն վերապրած մեր հայրենակիցների նկատմամբ. «Լիբանանը միակ երկիրն է տարածաշրջանում, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, եւ դա կարեւոր է ոչ միայն պատմական հիշողության պահպանման, այլեւ նոր ցեղասպանությունների կանխարգելման համար»։ Վարչապետի պաշտոնակատարը նաեւ ընդգծել է, որ Հայաստանը եւ հայ ժողովուրդն առանձնահատուկ վերաբերմունք են տածում բարեկամ Լիբանանի եւ նրա ժողովրդի նկատմամբ, ինչի խոսուն վկայությունն այն է, որ տարածաշրջանի երկրներից հենց Լիբանանում է գտնվում Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսարանը։
Իր հերթին Լիբանանի նախագահը բարձր է գնահատել լիբանանահայ համայնքի դերը երկրի քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային, կրթական եւ մարզական կյանքում, ինչպես նաեւ երկու երկրների եւ ժողովուրդների բարեկամության սերտացման եւ համագործակցության զարգացման գործում։
Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ առեւտրատնտեսական կապերի զարգացման հնարավորություններին եւ կարեւորել այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքը։ «Պետք է այնպես անենք, որ երկկողմ տնտեսական կապերը համապատասխանեցնենք մեր երկրների միջեւ քաղաքական եւ մարդկային հարաբերությունների բարձր մակարդակին»,–նշել է Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի պաշտոնակատարը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված միջոցառումները կոռուպցիայի դեմ պայքարի, հարկային եւ մաքսային ընթացակարգերի պարզեցման, նպաստավոր ներդրումային միջավայրի ձեւավորման ուղղությամբ։ Լիբանանի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել երկու երկրների կառավարություններին համատեղ ծրագրերի եւ նախաձեռնությունների իրականացման գործում։
Կողմերը մտքեր են փոխանակել միջազգային կառույցներում երկու երկրների համագործակցության, միջազգային եւ տարածաշրջանային հարցերի շուրջ։
Նիկոլ Փաշինյանը ողջունել է Լիբանանի՝ «Մարդկային ակադեմիա» հիմնելու նախաձեռնությունը, որի մասին նախագահ Աունը հայտարարել է 2017 թ. սեպտեմբերի 21—ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ նստաշրջանի ժամանակ։ «Հայաստանը ողջունում է Լիբանանի՝ տարբեր քաղաքակրթությունների, կրոնների եւ ռասաների միջեւ երկխոսության կենտրոն դառնալու նախաձեռնությունը եւ պատրաստ է աջակցել դրան։ Մենք վստահ ենք, որ տարբեր կրոնների եւ ազգությունների խաղաղ գոյակցությանը միտված Լիբանանի ջանքերն ու կուտակած փորձը կարող են ուսանելի լինել ոչ միայն առանձին երկրների, այլեւ ամբողջ տարածաշրջանների համար»,–նշել է Նիկոլ Փաշինյանը եւ համոզմունք հայտնել, որ նախաձեռնությունը մեծ հետաքրքրություն կունենա նաեւ Հայաստանի ուսանողների շրջանում։
Լիբանանի նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի վարչապետի պաշտոնակատարին՝ Լիբանանի հարավում ՄԱԿ—ի ՅՈՒՆԻՖԻԼ խաղաղապահ առաքելությանը Հայաստանի մասնակցության համար։ Ընդգծելով, որ Հայաստանը հավատարիմ է իր միջազգային հանձնառություններին եւ կարեւորում է մասնակցությունը Լիբանանում ՄԱԿ—ի խաղաղապահ առաքելության իրականացմանը՝ Նիկոլ Փաշինյանը գոհունակություն է հայտնել ՄԱԿ—ի ԱԽ կողմից ՅՈՒՆԻՖԻԼ խաղաղապահ առաքելության մանդատը մեկ տարով երկարաձգելու կապակցությամբ։
Հանդիպման ավարտին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի գրքում։
Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրիի հետ հանդիպման ժամանակ շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը բարձր է գնահատել Լիբանանի խորհրդարանի նախագահի ներդրումը հայ—լիբանանյան բարեկամության ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունների իրականացման գործում։
Նաբիհ Բըրրին ողջունել է Նիկոլ Փաշինյանի այցը Լիբանան՝ նշելով, որ այն հնարավորություն կտա նոր թափ հաղորդել երկու երկրների բարեկամական հարաբերություններին։
Զրուցակիցները կարեւորել են լիբանանահայ համայնքի դերակատարությունը՝ որպես երկու երկրները կապող եւ հարաբերություններն ամրապնդող օղակ։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ բարեկամ Լիբանանը, ինչպես պատմության ողբերգական պահերին, այնպես էլ այսօր Հայաստանի կողքին է՝ իր նպաստը բերելով ցեղասպանություն հանցագործության դատապարտմանը։ Նաբիհ Բըրրին իր հերթին բարձր է գնահատել Լիբանանի հայերի դերակատարությունը եւ ներդրումը երկրի զարգացման գործում։ «Մեր եղբայր հայերը ներկայացված են Լիբանանի խորհրդարանում ու կառավարությունում եւ իրենց կարեւոր նպաստն են բերում Լիբանանի առաջընթացին»,–ասել է նա։
Երկու երկրների միջեւ հարաբերությունների հետագա խորացման համատեքստում ՀՀ վարչապետի պաշտոնակատարը եւ Լիբանանի խորհրդարանի նախագահը կարեւորել են միջխորհրդարանական կապերի ընդլայնումը եւ բարեկամության խմբերի ակտիվ աշխատանքը։ Լիբանանի խորհրդարանի նախագահը նշել է, որ Հայաստանը կարող է Լիբանանի համար դառնալ պատուհան դեպի Եվրոպա, իսկ Լիբանանը Հայաստանի համար՝ պատուհան դեպի Մերձավոր Արեւելք, եւ պետք է ակտիվ աշխատել այդ ուղղությամբ կոնկրետ արդյունքներ արձանագրելու համար։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ երկու երկրներում ընթացիկ քաղաքական իրավիճակի եւ զարգացումների շուրջ։
Տարածաշրջանային անվտանգության ապահովման ուղղությամբ շարունակական ջանքերի համատեքստում Նիկոլ Փաշինյանը եւ Նաբիհ Բըրրին կարեւորել են Հայաստանի մասնակցությունը Լիբանանում ՄԱԿ—ի ՅՈՒՆԻՖԻԼ խաղաղապահ առաքելությանը։
Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Սաադ Հարիրի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Սաադ Հարիրիին՝ ջերմ ընդունելության եւ հյուրընկալության համար. «Սա իմ առաջին այցելությունն է եղբայրական Լիբանան՝ հնագույն քաղաքակրթությունների պատմությամբ լի մի երկիր։ Վստահ եմ, որ այս այցը լավագույնս կնպաստի տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ քննարկմանը։ Անշուշտ, մեր երկրների միջեւ կապերի խորացման եւ ամրապնդման գործում իր զգալի ներդրումն է ունեցել նաեւ Ձեր հայրը՝ երջանկահիշատակ Ռաֆիկ Հարիրին, ով Հայաստանի մեծ բարեկամն էր»։
Սաադ Հարիրին նշել է, որ Լիբանանը բարձր է գնահատում բարեկամ Հայաստանի հետ համագործակցությունը եւ շահագրգռված է դրա հետագա ամրապնդմամբ։ Նա կարեւորել է լիբանանահայ համայնքի դերակատարումը Լիբանանի զարգացման, ինչպես նաեւ հայ—լիբանանյան կապերի խորացման գործում։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու երկրների ներքաղաքական ընթացիկ իրավիճակի շուրջ։ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է այս տարվա ապրիլ—մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած համաժողովրդական գործընթացներին, ներկայացրել դրանց արդյունքում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները, ներկայիս գործընթացները եւ սպասվող զարգացումները։
Նիկոլ Փաշինյանը եւ Սաադ Հարիրին գոհունակությամբ արձանագրել են, որ երկու երկրների միջեւ առկա է քաղաքական երկխոսության բարձր մակարդակ, եւ պետք է ակտիվ աշխատել տնտեսական բաղադրիչը եւս այդ նշաձողին հասցնելու ուղղությամբ։ Այս առումով զրուցակիցները կարեւորել են տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի գործունեության աշխուժացումը։ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը ներկայացրել է Հայաստանում գործարար միջավայրի բարելավման, ներդրումների պաշտպանության պետական երաշխիքների ապահովման նպատակով ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը եւ առաջարկել է կազմակերպել լիբանանյան գործարար շրջանակների այց Հայաստան՝ պայմաններին տեղում ծանոթանալու նպատակով։
Կողմերը քննարկել են գյուղատնտեսության, տրանսպորտի, զբոսաշրջության, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում գործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։ Զրուցակիցները գոհունակություն են հայտնել զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընթացքի առումով, որի դրական տեմպին նպաստել է նաեւ երկու երկրների միջեւ ուղիղ օդային հաղորդակցությունը։ Նիկոլ Փաշինյանը ողջունել եւ կարեւորել է լիբանանյան ընկերությունների հետաքրքրվածությունը Հայաստանում ներդրումներ կատարելու եւ Հայաստանի միջոցով երրորդ շուկաներ մուտք գործելու հարցում։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ միջազգային կառույցներում հայ—լիբանանյան արդյունավետ համագործակցության, տարածաշրջանային հարցերի եւ մարտահրավերների շուրջ։
Հանդիպման ավարտին ՀՀ վարչապետի պաշտոնակատարը գրառում է կատարել պատվավոր հյուրերի «Ոսկե գրքում»։

23-10-2018





16-11-2018
Ովքեր են վաղվա առաջնորդները
ՀՀ նախագահի աշխատանքային այցը Իտալիա

Հանրապետության նախագահ Արմեն ...


16-11-2018
Անտեսված երեխա չպետք է լինի
«Մուրացան» հիվանդանոցում բուժում ստացող փոքրիկները ներկայացրեցին իրենց ձեռքի ...


16-11-2018
Հաջորդ ընտրությունները մեկ էլ 2023 թվականին կլինեն
«Իմ քայլի» ներկայացուցիչը համաձայն չէ ՀՀԿ-ի ներկայացուցչի կանխատեսմանը



16-11-2018
Եթե արդյունավետություն, ապա ստուգումներ
Ու դրանք կշարունակվեն՝ անկախ սեփականության ձեւից

Որտե՞ղ է ...


16-11-2018
Ովքեր են վաղվա առաջնորդները
ՀՀ նախագահի աշխատանքային այցը Իտալիա

Հանրապետության նախագահ Արմեն ...


16-11-2018
Հրատապ նախագծեր
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը

Երեկ ՀՀ ...


16-11-2018
Այց «Մեգերյան կարպետ»
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն, ...



16-11-2018
Լեհ-հայկական հարաբերությունները գալիս են դարերի խորքից
Այդ մասին են վկայում Վարշավայի արխիվում ...

16-11-2018
Աջը կդառնա ձախ ու կշահագործվի
Հասկանալի պատճառներով՝ աջ ղեկով մեքենաների թեման ...

16-11-2018
Սարսանգի ջրամբարը ռազմավարական նշանակություն ունի
Օտարերկրյա ներդրումներով կմեծանա Արցախի ...

16-11-2018
Սպառնո՞ւմ է Բաքվին իսլամ—արմատականությունը
Թուրքալեզու երկրների համագործակցության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO