Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.11.2018
ԵՐԵՎԱՆ


Տոնն անկեղծ էր ու մտերմիկ

Այսպիսին տեսա հոկտեմբերի 21—ը Երեւանի փողոցներում

Այսպես չէր նախատեսված։ Մի քանի ամիս առաջ ծրագրված էր Երեւանի հիմնադրման տարեդարձը հնարավորինս ճոխ ու շռայլ տոնակատարությամբ նշել։ Չէ՞ որ ամեն տարի հոբելյան չի լինում, այն էլ՝ 2800—ամյա։ Բայց քաղաքական իրադարձությունները որոշակի խմբագրում մտցրին ծրագրում. նախ՝ նախապատրաստվելու ժամանակ շատ քիչ մնաց, երկրորդ՝ նոր քաղաքապետն ու ավագանին նպատակահարմար չգտան բազմամարդ, զանգվածային միջոցառումների համար մեծ գումարներ ծախսել, մանավանդ որ այդպիսի «ազատ» գումարներ համայնքային բյուջեն չունի, իսկ քաղաքապետարանի նախկին «գործընկերների» օգնությանը դիմելը (ինչպես ընդունված էր վերջին տարիներին) համարվեց ոչ ընդունելի... Կրճատվեց շռայլությունը, կրճատվեցին ավելորդությունները, մնաց անհրաժեշտը։ Եվ, ասենք, այնքան էլ չտուժեց տոնականությունը։ Քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը նախօրեին նշել էր, որ զանգվածային միջոցառումների կրճատումը չի նվազեցնի տոնի պաթոսը։ Թերեւս այդպես էլ եղավ։ Պակասածը լրացվեց երեւանցու ոգով։ Իսկ արդյունքը կարող ենք գնահատել հակիրճ. անկեղծ էր ու մտերմիկ։
1968 թվականից սկսած, գրեթե ամեն տարի Երեւանը նշել է իր ծննդյան օրը։ Տարիներ են եղել, երբ տոնը ներկայացվել է «Ոսկե աշուն» անվանումով, տարիներ են եղել, երբ չի նշվել ինչ—ինչ պատճառներով, բայց այդ օրը միշտ անմոռաց է եղել երեւանցիների հիշողութան մեջ։ Սերունդներ են փոխվել, նոր մարդիկ են ստանձնել երեւանցու «կարգավիճակը», սակայն նրանց համար օրվա խորհուրդը մազաչափ անգամ չի փոխել իր չափն ու ձեւը։ Չէր կարող փոխվել, քանզի շատ մեծ արժեք ունի պատմական փաստը։ Դա մեր ինքնությանը հավասար իրողություն է, իսկ ազգային ինքնությունը յուրաքանչյուր հայ մարդու գիտակցության մեջ է։ Դա նույնն է, ինչ մեզանից ամեն մեկի ով եւ ինչպիսին լինելը։
Շահումյանի հրապարակից առավոտյան մեկնարկած վազքի արդյունքներն են հրապարակվում կեսօրին մոտ։ Հրապարակը մարդաշատ է։ Հաղթողներից յուրաքանչյուրի անվան բարձրաձայնումը բուռն օվացիաներ է առաջացնում։ Սա հերթապահ միջոցառում չէ. յուրաքանչյուր մասնակից, անկախ տարիքից ու ֆիզիկական կարողություններից, վազքերթի է ելել եթե ոչ հաղթելու, ապա գոնե իր կարողությունները ստուգելու մղումով, եւ դա հրաշալի է։ Մասնակիցների թվում բազմաթիվ են նախորդ տարիների վազքերթերի մասնակիցները։ Հաղթողն էլ անցյալ տարվա հաղթողն էր։
Մանկական այգու բացօթյա շրջանաձեւ դահլիճում ազատ նստատեղեր գրեթե չկան։ Այստեղ ելույթ են ունենում երգի—պարի մանկական խմբերը։ Բայց հանդիսատեսը միատարր չէ. երեխաների հետ ծնողներ են նստած, տատիկներ, պապիկներ, շատերն ընտանիքներով են եկել։ Բա տրամադրությո՞ւնը։ Չի եղել մի տարի, որ Երեւանի տոնին այգու այս հատվածը ծիծաղով ու աղմուկով լցված չլինի, ինչն էլ խախտում է ամբողջ այգու աշնանային անդորրը։ «Երեւանը միայն քաղաք չէ, Երեւանը ծննդավայր է, տուն, հայրենիք, հետեւաբար նրա պատիվը մեր պատիվն է, պարտավոր ենք մաքուր պահել մեր տունը՝ սկսած մեր շքամուտքից»։ Համերգը վարող երիտասարդն է հորդորում իր ունկնդիրներին։ Սա նոր բան է։ Հենց այս մտայնությունն է պակասել մեր վարքագծում մինչեւ հիմա։ Տեղաշարժը տրամադրող է...
Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները վերջին տարիներին Երեւանի տոնին մասնակցում են ինքնուրույն գեղարվեստական ծրագրով։ Այս անգամ էլ, ինչպես անցյալ տարի, նրանք բեմահարթակ են դարձրել Գ. Սունդուկյանի անվան թատրոնի գլխավոր մուտքի աստճանահարթակը։ Բեմադրվում են եզդիական, ռուսական, հրեական, ասորական, ուկրաինական, քրդական ազգային մշակութային կատարումներ, որոնք համատարած հայկական մշակութային ներկապնակի վրա անչափ հետաքրքիր եւ ինքնատիպ են ընկալվում։
Հանրապետության հրապարակը հետաքրքիր խառնարանի է նման. տարբեր փողոցներից եկող մարդկային «առուները», հավաքվելով այստեղ, «գետ» են դառնում եւ ուղղություն վերցնում դեպի Հյուսիսային պողոտա, ապա հասնում Ալ. Թամանյանի պուրակ։ Բազմատարիք մարդկային զանգվածը կոնկրետ ինչ—որ միջոցառման մասնակցելու մղումով չի շարժվում, պարզապես զբոսնում է։ Այդ «երթուղին» մեկ տարի չէ, որ մշակված է, այն դարձել է մայրաքաղաքում նշվող տոնական միջոցառումների անցկացման առանցքային ուղղություն, որը մագնիսական ձգողության հատկություն է ձեռք բերել։ Ոչինչ էլ տեղի չունենա այդ «երթուղում»՝ մարդիկ հանդիպում են իրար, շփվում, ապրում տոնի հաճույքը։ Ահա մի տղամարդ հեռախոսը տվել է մի անծանոթ աղջկա, որ իրեն ու ընկերուհուն նկարի։ Քիչ այն կողմ երկու ընկեր «մեկ մարմին դարձած» սելֆի են անում, երիտասարդ մի նկարչուհի երեխաների այտերին հայկական դրոշն է պատկերում՝ ընդամենը 200 դրամ վարձով։ Մի տղա կողքովս վազում, ապա ետ է դառնում՝ ինքնագոհ բարձրաձայնելով. «Ազատությո՜ւն, ազատությո՜ւն»։ Ի՞նչ է ուզում ասել. իր՝ այդ պահի ապրումնե՞րն է բարձրաձայնում, թե՞... Նստել հանգստանում եմ օպերայի եւ բալետի թատրոնի շենքի մոտ, մեկ էլ լսում եմ պատանեկան մեղմ բարետոնը. «Բարեւ Ձեզ, շնորհավոր Ձեր տոնը», շրջվում եմ՝ երեւի 10—րդ դասարանցի մի պատանի է՝ հովերբորդով, ինձ է մեկնել շոկոլադի մի փոքրիկ սալիկ։ Վերցնում եմ այն ներշնչանքով, որ ես էլ տոնական միջավայրի մասնիկն եմ։ Բայց ավելի շատ ուրախանում եմ նրա համար, որ անծանոթ մարդիկ ուրախություն են բաժանում իրենց նմաններին։ Հնդկացու փետրաշեն գլխարկներով եւ հագուստով երկու անծանոթ օվկիանոսի այն կողմերից բերած հաճելի մեղեդիներ են հնչեցնում պարզ, շվիատիպ գործիքներով, մեկն անընդհատ փոխում է նվագի գործիքները, ինչին հետեւում է մեղեդու տոնայնության փոփոխությունը։ Մայթին մարդկային կուտակում է առաջանում. Երեւանում հնդկացիներ են տեսել։ Նկարում եմ եկվորներին, ինձ նման մեկը հրճվանքով հանում է հեռախոսը. «Այսպիսի բանի էլ որտե՞ղ ենք հանդիպելու...»։ Թամանյանի ինքնատիպ ձեւավորում ունեցող պուրակը շատերին է ձգել։ Զբաղեցված են ոչ միայն բոլոր նստարանները, այլեւ անցուղիներով քայլելն է դժվար։ Մարդիկ սպասում են ջազային համերգի սկսվելուն։ Բայց փոքրիկների տասը հոգանոց մի «երամ» որոշել է հենց տեղում վազքի մրցում անցկացնել։ Նրանք մեկնարկի են կանգնում եւ մեկի հրահանգով պոկվում տեղից։ Ծաղկամարգի շուրջը մի քանի պտույտ վազելուց հետո ուզում են որոշել հաղթողին, բայց չեն կարողնում, քանի որ հաղթել է ուզում յուրաքանչյուրը։ Սիրահար մի զույգ, որ բավականին բարձրահասակ են, ամեն կողմից երեւացող, հենց անցուղու վրա, բոլորի աչքի առջեւ քիթ քթի են տալիս... Այդպիսի բնավորություն ունի բարձր տրամադրությունը, չես մեղադրի։
Այսպիսին տեսա Երեւանի կենտրոնական հատվածը հոկտեմբերի 21—ին։
Պետրոս ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ
Լուսանկարը՝ հեղինակի

23-10-2018





16-11-2018
Ովքեր են վաղվա առաջնորդները
ՀՀ նախագահի աշխատանքային այցը Իտալիա

Հանրապետության նախագահ Արմեն ...


16-11-2018
Անտեսված երեխա չպետք է լինի
«Մուրացան» հիվանդանոցում բուժում ստացող փոքրիկները ներկայացրեցին իրենց ձեռքի ...


16-11-2018
Հաջորդ ընտրությունները մեկ էլ 2023 թվականին կլինեն
«Իմ քայլի» ներկայացուցիչը համաձայն չէ ՀՀԿ-ի ներկայացուցչի կանխատեսմանը



16-11-2018
Եթե արդյունավետություն, ապա ստուգումներ
Ու դրանք կշարունակվեն՝ անկախ սեփականության ձեւից

Որտե՞ղ է ...


16-11-2018
Ովքեր են վաղվա առաջնորդները
ՀՀ նախագահի աշխատանքային այցը Իտալիա

Հանրապետության նախագահ Արմեն ...


16-11-2018
Հրատապ նախագծեր
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը

Երեկ ՀՀ ...


16-11-2018
Այց «Մեգերյան կարպետ»
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն, ...



16-11-2018
Լեհ-հայկական հարաբերությունները գալիս են դարերի խորքից
Այդ մասին են վկայում Վարշավայի արխիվում ...

16-11-2018
Աջը կդառնա ձախ ու կշահագործվի
Հասկանալի պատճառներով՝ աջ ղեկով մեքենաների թեման ...

16-11-2018
Սարսանգի ջրամբարը ռազմավարական նշանակություն ունի
Օտարերկրյա ներդրումներով կմեծանա Արցախի ...

16-11-2018
Սպառնո՞ւմ է Բաքվին իսլամ—արմատականությունը
Թուրքալեզու երկրների համագործակցության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO