Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.04.2019
ԵՐԵՎԱՆ


Երեւանը շուքով նշեց հիմնադրման 2800—ամյակը

Տոնական միջոցառումներն ամփոփվել են Հանրապետության հրապարակում՝ գալա համերգով

Երեւանը շուքով նշեց իր տոնը՝ հիմնադրման 2800—ամյակը։ Երեւանի ծննդյան օրը խորհրդանշող տոնական միջոցառումներն ամփոփվել են Հանրապետության hրապարակում՝ գալա համերգով, հայտնում են Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հազարավոր երեւանցիներ, քաղաքի հյուրեր, օրենսդիր ու գործադիր իշխանության բարձր ներկայացուցիչներ, Երեւանի ավագանու անդամներ, Երեւանի քաղաքապետն ու աշխատակազմը մասնակիցն են դարձել տոնական երեկոյի եզրափակիչ գալա համերգի։ Շնորհավորելով բոլորին Երեւանի 2800—ամյակի առթիվ՝ քաղաքապետ Հայկ Մարությանը մասնավորապես նշել է. «Սիրելի երեւանցիներ, մեր մայրաքաղաքն այսօր դարձավ 2800 տարեկան։ Ինձ համար մեծագույն պատիվ է այս պատմական օրը կանգնած լինել ձեր առջեւ եւ ներկայացնել Երեւանը, ներկայացնել ձեզ։ Իրականում, հարգելիներս, մենք չենք գիտակցում, թե որքան բախտավոր եւ երջանիկ մարդիկ ենք։ Մենք այսօր կանգնած մեր հայրենի հողում, տոնում ենք մեր մայրաքաղաքի 2800—ամյակը։ Մենք բախտավոր ու երջանիկ ենք, որովհետեւ երեւանցի ենք։ Ես բազմիցս նշել եմ, որ երեւանցի են բոլոր նրանք, ովքեր Երեւանը համարում են իրենց հարազատ վայրը։ Երեւանը համայն հայության մայրաքաղաքն է։ Ես հպարտ եմ, որ երեւանցի եմ, հպարտ եմ, որ ձեզանից մեկն եմ, հպարտ եմ, որ այսօր նշում ենք մեր հինավուրց քաղաքի 2800—րդ հոբելյանը։ Ինչեր ասես, որ չի տեսել մեր քաղաքը, բայց այսօր կանգնած է հպարտ եւ նայում է միայն առաջ։ Ինձ այսօր հարցրեցին, թե Ձեր կարծիքով ո՞րն է Երեւանի ծննդյան օրվա ամենալավ նվերը։ Ես վստահաբար կարող եմ ասել, որ մեր ամենալավ նվերը հենց երեւանցիներն են, ինչպես նաեւ համայն հայության ջերմությունը, ազատ ու հպարտ մարդիկ, ովքեր միասնաբար այս տարի կարողացան ձեռք բերել ազատություն եւ հիմք դնել նոր ժողովրդավարության։ Սրանից լավ նվեր դժվար է պատկերացնել, քանի որ նաեւ մեր երեխաներն են ապրելու Երեւանում։ Հարգելի երեւանցիներ, շնորհավորում եմ ձեզ, շնորհավորում եմ համայն հայությանն ու ասում՝ սիրում եմ քեզ, Երեւան»։
Գալա համերգն ուղեկցվել է օրվան համահունչ երեւանյան սիրված կատարումներով, պատմական անդրադարձով ու բեմականացումներով։ Հոբելյանական երեկոն եզրափակվել է տոնական հրավառությամբ։
Իսկ օրվա ընթացքում տոնական օրը մայրաքաղաքի բնակիչների եւ հյուրերի հետ անցկացնելու նպատակով Երեւանի քաղաքապետը շրջել է Երեւանում, հետեւել տարբեր բեմահարթակներում կազմակերպված միջոցառումների ընթացքին։ Քաղաքապետը շնորհավորել է երեւանցիներին եւ մայրաքաղաքի հյուրերին տոնի առթիվ, մաղթել բարձր տրամադրություն եւ լուսանկարվել նրանց հետ։
Տոնախմբության մասնակից երեւանցիներն իրենց հերթին շնորհավորել են Հայկ Մարությանին քաղաքապետի պաշտոնում ընտրվելու եւ Երեւանի օրվա առթիվ ու հույս հայտնել, որ առաջիկա տարիներին իրականություն են դառնալու իրենց բոլոր սպասելիքները։
Երեւանի քաղաքապետը ազատամարտիկ Արթուր Կարապետյանի անվան պուրակում ներկա է գտնվել Երեւանի 2800—ամյակին նվիրված հուշարձանի (ճարտարապետ Տիգրան Բարսեղյան, քանդակագործ՝ Մհեր Սիմոնյան) բացման արարողությանը։
Կյանքի ու կենսատվության խորհրդանիշ հուշարձան—աղբյուրը ներկայացնում է հազարամյակների պատմություն ունեցող Երեւանի հավերժությունը՝ հասկի ձեւով։ Հուշարձանը զարդարում են ուրարտական ժամանակաշրջանին բնորոշ վիշապատեսք զարդաքանդակները, որոնք նաեւ պաշտպանիչ խորհուրդ ունեն։
Մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյանի անվան զբոսայգում բացվել է հայոց մայրաքաղաքների աղբյուր—հուշակոթող՝ նվիրված Երեւանի 2800—րդ տարեդարձին։ Ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի կերտած եռակողմ հուշակոթողը խորհրդանշում է Հայաստան—Արցախ—սփյուռք եռամիասնությունը։
Նշենք, որ Հայկ Մարությանը անձամբ մասնակցել է նաեւ տոնական հեծանվավազքին։

23-10-2018





23-04-2019
«Արցախն իր թիկունքում միշտ ունենալու է ամուր Հայաստան»
Օրակարգում անվտանգության, քաղաքացիական համակարգի պատրաստության խնդիրներն են



23-04-2019
Թուրքական ապացույցներով՝ Թուրքիայի հանցանքի մասին
Թաներ Աքչամի աշխատությունը ծանր հարված է թուրքական ժխտողականությանը



23-04-2019
Վեպը միշտ ինձ է սպասում
Գրիգը բացել է փակագծերը

Արձակագիր Գրիգը, որն ընթերցասերների ...


23-04-2019
Կրթության որակը՝ առաջնահերթություն
Ուսուցչի դերը կրթական բարեփոխումներում դեռ լավ չի գիտակցվում



23-04-2019
Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին ...


23-04-2019
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց»
Սուրբ եւ անմահ պատարագ՝ ի նշանավորումն Հիսուս Քրիստոսի ...


23-04-2019
Նոր ավիաընկերությունների սպասելիս
Հարցազրույց քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի հետ

ՀՀ ...



23-04-2019
Անձրեւացման եղանակի «հայկական հետքը»
Ինչ է պատմում խորհրդային տարիներին ...

23-04-2019
ԱՄՆ-ը Իրանից նավթի ներմուծման արտոնությունը չեղարկում է
2018թ. նոյեմբերի 4-ին, երբ ԱՄՆ-ն Իրանի դեմ տնտեսական ...

23-04-2019
Հոգեւոր կյանքի վերանորոգման առիթ
Արցախում նշել են Հիսուս Քրիստոսի ...

23-04-2019
«Բանանցը» հրաժարվեց. ի՞նչ սպասել հաջորդիվ
Խորը հիասթափություն էր սպասում այն մի քանի տասնյակ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO