Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.01.2019
ԼՂՀ


Շուշին եւ Սենտ Էտիենը եւս բարեկամացան

Ֆրանսիայի եւ Արցախի քույր քաղաքների թիվը 12—ի հասավ

Հայոց բերդաքաղաք Շուշիում՝ Ֆրանսիայի Սենտ Էտիեն քաղաքի հետ բարեկամության եւ համագործակցության հռչակագիր ստորագրելուց հետո, երկու երկրների քույր քաղաքների շարքը համալրվեց եւս մեկով։ Ասել է թե՝ Սենտ Էտիեն եւ Շուշին վերջին երեք տարում բարեկամացած 12—րդ քույր քաղաքներն են, որոնք փոխգործակցությունն ամրապնդելու լայն հեռանկարներ ունեն, եւ պատասխանատուները մասնավորապես հավակնում են նպաստել զբոսաշրջության զարգացմանը։
«Ինձ համար մեծ պատիվ է հյուրընկալել Ֆրանսիայի Սենտ Էտիենի քաղաքապետի գլխավորած պատվիրակությանը եւ, գործընկերոջս հետ հանդիսավոր պայմաններում հռչակագիր ստորագրելով, դնել մեր բարեկամության եւ համագործակցության հիմքերը,–պատմական իրադարձություն որակելով հանդիպումը՝ նշեց Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը։–Հաշվի առնելով արժեքային համակարգում առկա նմանությունները, ինչպես նաեւ ամենատարբեր ուղղություններում փոխգործակցությունն ակտիվացնելու հնարավորությունները, մենք պայմանավորվեցինք հատկապես սերտ կապեր հաստատել մշակույթի, կրթության, սպորտի եւ զբոսաշրջության բնագավառներում։ Այդ նպատակով հարուստ տեղեկատվություն կփոխանակենք։ Համատեղ ծրագրերի իրագործմանը, անշուշտ, կնպաստեն եւ փոխայցելությունները, որոնք զբոսաշրջությունը խթանելու, միմյանց լավ ճանաչելու եւ բարեկամության կամուրջները ամրապնդելու միտում ունեն»։ Նա հավելեց, որ ֆրանսիացի գործընկերներից եւս սերտ աջակցություն է ակնկալում տեղական ինքնակառավարման մարմիններում՝ կուտակած փորձը շուշեցիներին հասանելի դարձնելու, մասնագիտական հմտությունների փոխանակման խնդրում»։
Շնորհակալություն հայտնելով ջերմ հյուրընկալության համար, Սենտ Էտիենի քաղաքապետ, «Ֆրանսիա—Արցախ» բարեկամության շրջանակի անդամ Գաել Պերդրիոնը իր համար «երջանիկ պահ» համարելով ազատագրված Շուշիում գտնվելը, վստահեցրեց, որ իրենից կախված ամեն ինչ կանի, որ կողմերի միջեւ գործընկերային սերտ հարաբերություններ հաստատվեն, «ինչից կշահեն նաեւ երկու քույր քաղաքների բնակիչները»։ Նրա խոսքով, ընտրությունը պատահական չի կատարվել, եւ ինքը համոզված է, որ «Շուշին, թե աշխարհագրական դիրքի ու թե պատմամշակութային տեսանկյունից, տուրիզմի զարգացման հեռանկարներ ունի», եւ ինքն անձնապես կարող է նպաստել Ֆրանսիայից զբոսաշրջիկների հոսքի աշխուժացմանը։
«Ելնելով այն իրողությունից, որ Արցախի հիմնախնդիրը տակավին մնում է չլուծված, ես հատկապես շատ եմ կարեւորում տարածաշրջանում կայունության եւ խաղաղության, արցախցիների անվտանգության ամրապնդման առաջնահերթությունը եւ, որպես «Ֆրանսիա—Արցախ» բարեկամության շրջանակի անդամ, իմ վաղեմի ընկերոջ՝ Ֆրանսուա Ռոշբլուանի հետ, մեր ամբողջ թիմով այսուհետ եւս ջանքեր կգործադրենք հակամարտող կողմերի միջեւ լարվածության թուլացման, Արցախի անկախության ամրապնդման եւ նրա ժողովրդի իղձերի իրագործման համար»,–ամփոփելով խոսքը՝ ընդգծեց Սենտ Էտիենի քաղաքապետը։
Այցի շրջանակում Գաել Պերդրիոնի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը։
Դ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

23-10-2018





19-01-2019
Բնական մեղր, սխտոր, ճարպ եւ լավաշ
Ձմեռային ժամանակահատվածում զինծառայողներին կհատկացվի լրացուցիչ սնունդ

Զինված ուժերի ...


19-01-2019
Բաքվի ջարդերը ցեղասպանություն էին
Դրանք պետք է արժանանան միջազգային հանրության հստակ գնահատականին



19-01-2019
Առջեւում բարեփոխումների երկրորդ փուլն է
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը երեկ ԱԺ—ում պատասխանել է լրագրողների ...


19-01-2019
Փոփոխությունների անհրաժեշտությունը կարեւոր է
Միջազգային չափանիշների համաձայն՝ պետական կառավարման համակարգում պետք է լինի ...


19-01-2019
ԱՀՀ-ն ուզում է տեր կանգնել իր իրավունքներին
Մեկնարկել է ԱՀՀ-ի խորհրդարանի երկրորդ գումարման առաջին նստաշրջանը



19-01-2019
«Մենք Աստծո ընտրյալ ժողովուրդ ենք եւ հաղթելուց բացի այլ ճանապարհ չունենք»
Նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում հանդիպել է հայ ...


19-01-2019
ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման խորհրդի անդրանիկ նիստը
Երեկ տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման ...



19-01-2019
Երրորդ անգամ Դավոսում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ...

19-01-2019
Հեռացա, որ մնամ
Ա՜խ, ափսո՛ս, որ հիմա այսպես
Լուռ ու ...

19-01-2019
Տրամադրությունների փոփոխություն արաբական աշխարհում
Երբ 2018թ. սկզբներին ԱՄՆ-ը իրականացրեց իր ...

19-01-2019
Սկսվում է ձյուդոյիստների վարկանիշային մրցաշարը
Հայ ձյուդոյիստները մարզումային հագեցած ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO