Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.01.2019
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


ԵԱՏՄ ինտեգրացիոն ներուժը մեծ է

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Եվրասիական շաբաթ» համաժողովի բացմանը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկ մասնակցել է Երեւանում «Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային համաժողովի բացմանը, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ  կապերի վարչությունից։
Իր ելույթում Նիկոլ Փաշինյանը ողջունել է «Եվրասիական շաբաթ» 3—րդ ֆորումի մասնակիցներին եւ կարեւորել Երեւանում դրա անցկացումը։ «Այս փուլում Հայաստանում տեղի է ունենում քաղաքական եւ տնտեսական համակարգի խոր տրանսֆորմացիա, ձեւավորվում է ակտուալ տնտեսական եւ քաղաքական օրակարգ։ Ակնհայտ է, որ այն շատ առումներով որոշվում է նաեւ ԵԱՏՄ ինտեգրացիոն ներուժը հաշվի առնելով։ Այս համատեքստում կարծում եմ, որ համաժողովը լավ հարթակ է՝ ինտեգրացիոն գործընթացի միջանկյալ արդյունքներն ամփոփելու համար, հատկապես ԵԱՏՄ խորհրդի նախագահությունը Հայաստանին անցնելու շեմին։ Մենք արդեն սկսել ենք հարցերի քննարկումը, որոնք մտադիր ենք առաջարկել որպես առաջնահերթություններ ԵԱՏՄ—ում Հայաստանի նախագահության շրջանում»,–ասել է ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնակատարը։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ համաժողովը նաեւ հնարավորություն կտա քննարկել ԵԱՏՄ երկրների գործարար շրջանակներին հուզող խոչընդոտները եւ մշակել գործուն միջոցներ դրանց վերացման համար։
«Վստահ եմ, որ «Եվրասիական շաբաթը» կդառնա այն հարթակը, որտեղ կկնքվեն պայմանագրեր, կքննարկվեն հնարավոր համատեղ ծրագրերը, եւ կհաստատվեն նոր գործարար կապեր։ Ուրախալի է, որ համաժողովին այսօր մասնակցում են ավելի քան 300 հայաստանյան ձեռնարկություններ, որոնք պատրաստ են եվրասիական գործընկերների հետ երկարաժամկետ համագործակցությանը, ներդրումների ներգրավմանը եւ գործընկերային հարաբերությունների հաստատմանը»,–ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ նման ներկայացվածությունը վկայում է համաժողովի նկատմամբ մեծ հետաքրքրության եւ կոնկրետ որոշումների կայացման կարեւորության մասին։
Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ Հայաստանն աճի կայուն տեմպեր է արձանագրում ԵԱՏՄ անդամ երկրների հետ առեւտրի ծավալի եւ համագործակցության առումով, որի ցուցանիշներն ինքնին խոսուն են։ «Հայաստանից ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանվող մատակարարումների ծավալը 2018թ. հունվար—հուլիս ամիսների ընթացքում, 2017թ. նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 31.3 տոկոսով՝ կազմելով 351.9 մլն ԱՄՆ դոլար։ Ուրախ եմ արձանագրել, որ աճը ձեւավորվում է գործնականում բոլոր անդամ երկրների շուկաների հաշվին։ Դա խոսում է ոչ միայն ԵԱՏՄ շրջանակում առեւտրային համագործակցության զարգացման, այլեւ ԵԱՏՄ—ում Հայաստանի կայուն մասնակցության մասին, որն արդեն ակտիվորեն ազդում է տնտեսական ակտիվության եւ ներմուծման—արտահանման վրա»,–նշել է նա։
ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնակատարը համաժողովի մասնակիցների ուշադրությունը հրավիրել է մի շարք առանցքային հարցերի վրա՝ կարեւորելով ֆորումի շրջանակում դրանց հանգամանալից քննարկումը.
«Առաջին. այս տարում ԵԱՏՄ անդամ երկրները եւ Իրանը ժամանակավոր համաձայնագիր են ստորագրել՝ որպես ազատ առեւտրի գոտու ձեւավորման առաջին քայլ։ Հայաստանը ԵԱՏՄ անդամ միակ երկիրն է, որը ցամաքային սահման ունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Ընդհանուր սահմանի եւ Իրանի հետ սահմանին «Մեղրի» ազատ տնտեսական գոտու առկայությունը լրացուցիչ խթաններ են ստեղծում առեւտրատնտեսական կապերի զարգացման համար։ Մենք պատրաստ ենք դառնալ գործուն հարթակ Իրանի եւ ԵԱՏՄ երկրների միջեւ հուսալի առեւտրատնտեսական հարաբերությունների հաստատման համար։
Երկրորդ. կարեւորում ենք, որ միությունը շարունակի այն երկրների հետ ազատ առեւտրի համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունները, որոնք հետաքրքրված են ԵԱՏՄ բոլոր երկրների հետ համագործակցությամբ։ Այս համատեքստում պատրաստ ենք ակտիվորեն ներգրավվել ԵԱՏՄ—Եգիպտոս բանակցություններում։
Երրորդ. բարձր տեխնոլոգիական ճյուղերի զարգացումը՝ ավելացված արժեքի բարձր համամասնությամբ, կարեւոր խնդիր է դառնում ինչպես ազգային անվտանգության, այնպես էլ տնտեսական զարգացման տեսանկյունից։ Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել ֆորումի շրջանակում բարձր տեխնոլոգիական ճյուղերի զարգացման վերաբերյալ բանավեճերի կազմակերպման վրա՝ հատկապես հաշվի առնելով տեխնոլոգիական կառուցվածքի փոփոխության համաշխարհային միտումները։ Հայաստանում կուտակվել է լուրջ ներուժ. բարձր տեխնոլոգիական ոլորտում գործում է շուրջ 400 ձեռնարկություն, եւ մենք հետաքրքրված ենք զարգացնելու ԵԱՏՄ գործընկերների հետ համագործակցությունը արտաքին շուկաներ համատեղ դուրս գալու ուղղությամբ։
Չորրորդ. ինտեգրման հետագա խորացման առումով կարեւոր դեր ունի բիզնեսի եւ ռեգուլյատորների միջեւ բաց երկխոսությունը։ Վստահ եմ, որ համաժողովի շրջանակում անցկացվելիք՝ Բիզնեսի հետ փոխգործակցության խորհրդատվական խորհրդի հերթական նիստի ժամանակ կքննարկվեն մեր երկրների գործարարներին հուզող հիմնական հարցերը»։
Ժամանակակից մաքսային կարգավորումներ ձեւավորելու տեսանկյունից Նիկոլ Փաշինյանը կարեւորել է նաեւ ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի լիարժեք կիրարկումը։ «Բայց մենք պետք է կարողանանք նաեւ լուծել գործող մաքսային ենթակառուցվածքի արդիականացման ու նոր մաքսային լոգիստիկ եւ սահմանային ենթակառուցվածքի ստեղծման հարցը, որը կհամապատասխանի ինչպես ժամանակակից տեխնոլոգիաներին, այնպես էլ ապրանքաշրջանառության աճին։ Դա շատ կարեւոր է Հայաստանի համար, որը, չունենալով ընդհանուր ցամաքային սահման ԵԱՏՄ մյուս անդամ երկրների հետ, արձանագրում է արտահանման աճ դեպի ԵԱՏՄ երկրներ դե ֆակտո միակ՝ ռուս—վրացական սահմանին գործող ցամաքային սահմանային անցակետի միջոցով»,–ընդգծել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը։ Նա արդյունավետ աշխատանք է մաղթել համաժողովի մասնակիցներին՝ հույս հայտնելով, որ այն կնպաստի ԵԱՏՄ տարածքում համագործակցության հետագա ամրապնդմանը։
Նիկոլ Փաշինյանը նաեւ շրջայց է կատարել ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված արտադրանքին, մասնակից ընկերությունների գործունեությանը, նորարարական ներուժին եւ զարգացման ծրագրերին։
«Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային համաժողովը կազմակերպվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախաձեռնությամբ, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության եւ «Բիզնես Արմենիա» հիմնադրամի աջակցությամբ։ Այն ուղղված է ԵԱՏՄ գործարարների միջեւ կապերի զարգացմանը, երրորդ երկրների հետ առեւտրային հարաբերությունների խթանմանը։ Ֆորումին մասնակցում է ԵԱՏՄ—ից շուրջ 2500 եւ երրորդ երկրներից շուրջ 250 ընկերություն։ Իսկ ցուցահանդեսում ներկայացված է լինելու ԵԱՏՄ երկրների՝ արտահանող եւ արտահանման ներուժ ունեցող ընկերությունների արտադրանքը գյուղմթերքի վերամշակման, սննդարդյունաբերության, թեթեւ արդյունաբերության, դեղագործական, շինանյութերի արտադրության, ոսկեգործության եւ այլ ոլորտներից։

23-10-2018





19-01-2019
Բնական մեղր, սխտոր, ճարպ եւ լավաշ
Ձմեռային ժամանակահատվածում զինծառայողներին կհատկացվի լրացուցիչ սնունդ

Զինված ուժերի ...


19-01-2019
Բաքվի ջարդերը ցեղասպանություն էին
Դրանք պետք է արժանանան միջազգային հանրության հստակ գնահատականին



19-01-2019
Առջեւում բարեփոխումների երկրորդ փուլն է
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը երեկ ԱԺ—ում պատասխանել է լրագրողների ...


19-01-2019
Փոփոխությունների անհրաժեշտությունը կարեւոր է
Միջազգային չափանիշների համաձայն՝ պետական կառավարման համակարգում պետք է լինի ...


19-01-2019
ԱՀՀ-ն ուզում է տեր կանգնել իր իրավունքներին
Մեկնարկել է ԱՀՀ-ի խորհրդարանի երկրորդ գումարման առաջին նստաշրջանը



19-01-2019
«Մենք Աստծո ընտրյալ ժողովուրդ ենք եւ հաղթելուց բացի այլ ճանապարհ չունենք»
Նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում հանդիպել է հայ ...


19-01-2019
ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման խորհրդի անդրանիկ նիստը
Երեկ տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման ...



19-01-2019
Երրորդ անգամ Դավոսում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ...

19-01-2019
Հեռացա, որ մնամ
Ա՜խ, ափսո՛ս, որ հիմա այսպես
Լուռ ու ...

19-01-2019
Տրամադրությունների փոփոխություն արաբական աշխարհում
Երբ 2018թ. սկզբներին ԱՄՆ-ը իրականացրեց իր ...

19-01-2019
Սկսվում է ձյուդոյիստների վարկանիշային մրցաշարը
Հայ ձյուդոյիստները մարզումային հագեցած ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO