Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.01.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Ակնկալում են նոր պայմանագրեր

Երեւանում ընթացող «Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային համաժողովին, որն արդեն երրորդ անգամ է անցկացվում, մասնակցում է 100—ից ավելի ընկերություն։ «Արմենպրեսի» հետ զրույցում ցուցահանդեսի աջակից «Բիզնես Արմենիա» հիմնադրամի գործարարների աջակցության խմբի ղեկավար Հայկ Միրզոյանը նշեց, որ արդյունքները հայտնի կլինեն ցուցահանդեսն ամփոփելուց հետո։ «Այսօրվա այս ցուցահանդեսում միայն ազգային տաղավարներում հինգ ոլորտներում 60—ից ավելի ընկերություններ են ներգրավված Հայաստանից, Ռուսաստանից, Ղազախստանից, Ղրղըզստանից, Բելառուսից»,–ասաց նա։
Անդրադառնալով նախորդ ցուցահանդեսներում գրանցած արդյունքներին՝ Միրզոյանը հայտնեց, որ հայկական ընկերություններից մեկը մեծ պայմանագիր է կնքել Ռուսաստանի՝ ճշգրիտ ճարտարագիտության ոլորտում գործող ընկերություններից մեկի հետ։
«Ղազախստանում էլ ունենք դեղագործության ոլորտի վերաբերյալ պայմանագրեր։ Բացի այդ, նաեւ «Բիզնես Արմենիայի» աջակցությամբ որոշ հայկական արտադրողներ այս ձեւաչափից դուրս եւս մասնակցում են ցուցահանդեսին, հիմնականում, սննդի արդյունաբերության, խմիչքների, գորգերի ոլորտում»,–ասաց նա։
«Բիզնես Արմենիա» հիմնադրամի գործարարների աջակցության խմբի ղեկավարը փաստեց, որ շարժը բավականին ակտիվ է։ «Ցուցահանդեսի շրջանակներում տեղի են ունեցել նաեւ ընկերությունների հանդիպումները առեւտրային ցանցերի հետ, ինչպես ռուսական, այնպես էլ հայկական։ Ամփոփելուց հետո մենք արդեն որոշակի արդյունքներ կարձանագրենք։ Այս տարվա ցուցահանդեսի ուղղվածությունը հիմնականում դեղագործությունն էր, ճշգրիտ ճարտարագիտությունը, ինովացիաները, օրգանական գյուղատնտեսությունը, ինչպես նաեւ ոսկերչությունը»,–հավելեց Հայկ Միրզոյանը։
Ռուսաստանի Դաշնության Կալինինգրադ քաղաքի Բալթիյսկի շրջանի «Սուվենիրի Բալտիկի» ընկերության գործադիր տնօրեն Վասիլի Սեմյոնովը «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովի ընթացքում կազմակերպված ցուցահանդեսի ժամանակ ներկայացնում էր զարդեր՝ պատրաստված Կալինինգրադի սաթից։
«ԵԱՏՄ երկրներից մենք ամենաշատն արտահանում ենք Բելառուս, Ղազախստան, իսկ Հայաստանում մենք արդեն երրորդ անգամ ենք ներկայացնում մեր արտադրանքը։ Արդեն իսկ հայ հաճախորդներ ունենք, ովքեր ոչ այնքան շատ, բայց գնումներ կատարում են։ Գուցե որոշենք Հայաստան նույնպես մեծ ծավալով արտահանել, բայց դա կախված է տեղի գործարարների, քաղաքացիների հետաքրքրվածության աստիճանից։ Դեռեւս երեք խանութ կա, որոնք հետաքրքրվել են եւ տարին մեկ անգամ գնումներ են կատարում, բայց դա մեզ համար քիչ է, որպեսզի այստեղ էլ մեծ ծավալով արտահանենք»,–նշեց Սեմյոնովը։
SMD կազմակերպության ներկայացուցիչ Տիգրան Մացակյանը, որը ներկայացնում է մեկանգամյա օգտագործման բժշկական պարագաներ, նշեց, որ դրանք ԵԱՏՄ երկրներ արտահանելու հետ կապված դեռեւս ուսումնասիրություններ են իրականացվում։
«Մեր ապրանքն ամբողջությամբ արտադրվում է Հայաստանում, արտահանելու համար խոչընդոտներ կան։ Մենք բավական մեծ ռեսուրսներ ենք տրամադրել, որպեսզի կարողանանք ունենալ EC եւ ISO հավաստագրեր, բայց ռուսական շուկա մտնելու համար պետք է պարտադիր բԸթԺ—ին համապատասխանության հավաստագիր էլ ունենանք։ Դա մեզ համար խնդիր չէ, ուղղակի, կարծում եմ, որ կարելի է ունենալ սերտիֆիկացիոն նշան, պետք չէ, որպեսզի բոլորը տարբեր լինեն, ու խոչընդոտներ ստեղծվեն։ Ռուսական ԳՈՍՏ հավաստագիր ունենալը հավելյալ 6 ամիս ժամանակ է պահանջում»,–ընդգծեց Տիգրան Մացակյանը։
Նրա կարծիքով՝ Հայաստանի ԵԱՏՄ—ին անդամակցելը կարող է հանգեցնել երկրի տնտեսության էլ ավելի բարելավման։

23-10-2018





19-01-2019
Բնական մեղր, սխտոր, ճարպ եւ լավաշ
Ձմեռային ժամանակահատվածում զինծառայողներին կհատկացվի լրացուցիչ սնունդ

Զինված ուժերի ...


19-01-2019
Բաքվի ջարդերը ցեղասպանություն էին
Դրանք պետք է արժանանան միջազգային հանրության հստակ գնահատականին



19-01-2019
Առջեւում բարեփոխումների երկրորդ փուլն է
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը երեկ ԱԺ—ում պատասխանել է լրագրողների ...


19-01-2019
Փոփոխությունների անհրաժեշտությունը կարեւոր է
Միջազգային չափանիշների համաձայն՝ պետական կառավարման համակարգում պետք է լինի ...


19-01-2019
ԱՀՀ-ն ուզում է տեր կանգնել իր իրավունքներին
Մեկնարկել է ԱՀՀ-ի խորհրդարանի երկրորդ գումարման առաջին նստաշրջանը



19-01-2019
«Մենք Աստծո ընտրյալ ժողովուրդ ենք եւ հաղթելուց բացի այլ ճանապարհ չունենք»
Նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում հանդիպել է հայ ...


19-01-2019
ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման խորհրդի անդրանիկ նիստը
Երեկ տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման ...



19-01-2019
Երրորդ անգամ Դավոսում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ...

19-01-2019
Հեռացա, որ մնամ
Ա՜խ, ափսո՛ս, որ հիմա այսպես
Լուռ ու ...

19-01-2019
Տրամադրությունների փոփոխություն արաբական աշխարհում
Երբ 2018թ. սկզբներին ԱՄՆ-ը իրականացրեց իր ...

19-01-2019
Սկսվում է ձյուդոյիստների վարկանիշային մրցաշարը
Հայ ձյուդոյիստները մարզումային հագեցած ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO