Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.01.2019
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Աստիճանաբար կողմնորոշվում են

Առայժմ ավելի հստակ են խորհրդարանական ուժերի ծրագրերը

Ազգային ժողովի արտահերթ ընտրություններից առաջ, բնականաբար, քաղաքական ուժերը, քաղաքական գործիչները ճշտում են իրենց մոտեցումները, հստակեցնում անելիքները, որովհետեւ ժամանակը սուղ է. մինչեւ նոյեմբերի 14—ը կուսակցությունները եւ կուսակցությունների դաշինքները Կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է ներկայացնեն իրենց ցուցակները։
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հայտարարել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին չի մասնակցելու։
«Չեմ մասնակցելու ընտրություններին, որ երիտասարդներն առաջադրվեն։ Գնում եմ առողջապահության ոլորտ։ Չառաջադրվելու այլ պատճառ չկա։ Ես 71 տարեկան եմ, բավական է, որքան գործունեություն եմ ծավալել քաղաքականությունում։ Կարծում եմ, որ հիմա երիտասարդ եւ փորձառու մարդիկ պետք է մասնակցեն»,–ասել է Բաբլոյանը։
Նա հավելել է, որ իր որդին եւս չի առաջադրվելու։
Իսկ ՀՀԿ—ում թեեւ քննարկումները դեռ չեն ավարտվել, սակայն կարծես թե տիրապետողը ընտրություններին անպայման մասնակցելու տեսակետն է։ Այս տեսակետին է հակված նաեւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Վիգեն Սարգսյանը։
«Այդպես կայացած քաղաքական կուսակցությունը իշխանափոխությունից հետո ոչ թե «կխռովի» իր ժողովրդից, այլ նրան նոր կարգավիճակում ծառայելու հայտ կներկայացնի։ Ընդդիմություն լինելը ո՛չ արտոնություն է, ո՛չ վարչական լծակ, ո՛չ էլ բարձր հանրային դիրք։ Դա պատվաբեր հնարավորություն է ապաշխարելու սխալներիդ համար գործով եւ ոչ թե խոսքով։ Երկար տարիներ իշխանություն եղած կուսակցությունը պարզապես իրավունք չունի հավաքելու կուտակած փորձը, գիտելիքը, արհեստավարժ թիմը եւ իր հետ տանելով այդ ամենը հեռանալու հանրային կյանքից՝ «լվանալով ձեռքերը»,–«Ֆեյսբուքի» իր էջում գրել է նա։
ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով՝ որպես ռեյտինգային թեկնածու Նորք–Մարաշ, Էրեբունի, Կենտրոն եւ Նուրբարաշեն վարչական շրջաններում։
Նա նկատել է՝ ընտրապայքարի մեջ է մտնելու ՔՊ—ին շատ ձայներ բերելու համար։ Իսկ ընտրությունների արդյունքներից հետո ինքը կորոշի՝ պաշտոնավարել ԱԺ—ում, թե նախարարի պաշտոնում։
Նախարարի պաշտոնակատարը շեշտել է, որ ադմինիստրատիվ ռեսուրսի օգտագործումն ու չարաշահումը որեւէ տեղ չեն ունենալու այս ընտրություններում։
«Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը նշել է, որ իրենք գրասենյակներ են բացում, հանդիպումներ ունենում եւ լուրջ ակնկալիքներ ունեն առաջիկա ընտրություններից։
Հարցին նախընտրական շրջանում քաղաքական ո՞ր ուժն է լինելու իրենց թիրախում, պատգամավորը պատասխանել է. «Մենք կարծում ենք, որ զրոյական վիճակ է, բոլոր ուժերն ունեն հավասար հնարավորություններ։ Սկսում ենք սպիտակ էջից եւ մենք պետք է ներկայացնենք մեր անելիքները, ոչ թե ուժերը պետք է մտնեն պրոցեսի մեջ։ Մենք պետք է ներկայացնենք՝ ինչ ներդրում ենք ուզում ունենալ Հայաստանի պետական շինարարության գործում»։
Նա թերահավատորեն է արձագանքել Ազգային ժողովի փոխխոսնակ, ՀՀԿ խմբակցության անդամ Էդուարդ Շարմազանովի խոսքին, որ ՀՀԿ—ն է հավակնում հիմնական ընդդիմության դերին. «Շարմազանովին ասեք՝ նախ կհայտնվեք խորհրդարանում, հետո կորոշեք՝ ընդդիմություն կլինեք, թե ինչ»։
«Այնքան ձայն կբերեմ, որ իմ ընկեր Էդմոն Մարուքյանը հաճելիորեն կզարմանա»,–իր հերթին արձագանքել է ՀՀԿ մամուլի խոսնակը։
ՀՀԿ—ից բոլորը, ովքեր կառաջադրվեն համապետական ցուցակով, կլինեն նաեւ տարածքային ցուցակներում, ասել է Էդուարդ Շարմազանովը։ Նրա համոզմամբ՝ հանրապետականն այսօր ունի լուրջ ներուժ խորհրդարանական երկրորդ ուժը լինելու համար՝ Նիկոլ Փաշինյանի թիմից հետո. «Մեր պայքարը դրա համար է։ Մենք պետք է լինենք 2—րդ բեւեռը խորհրդարանում, չկա այլ բեւեռ։ Կա Նիկոլ Փաշինյան եւ նրա կողմնակիցներ, նրան սպասարկողներ, հեղափոխությունը ողջունողներ, նրան ծափահարողներ, հիմա հենց գլխի են ընկել, որ ընդդիմության համար 30 տոկոս կա, ասում են՝ կարող ա՞ քննադատենք, բա քննադատեիք, էս ո՞ւր էիք»։
Իսկ նրանց, ովքեր «գուժում են ՀՀԿ—ի վախճանը», խորհրդարանում չլինելը, Շարմազանովը խորհուրդ է տալիս «իրենց լացը լացել, իրենց դարդերով տապակվել«։
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը կառաջադրվի իր մարզում ռեյտինգային ընտրակարգով։ Նրար հետ կառաջադրվի նաեւ պատգամավոր Սասուն Միքայելյանը։
Ինչ վերաբերում է Սասուն Միքայելյանի հետ հարաբերությունների լարվածության մասին խոսակցություններին, նա հերքել է՝ նշելով, որ նման բան չկա. «Կա առողջ մրցակցություն թեկնածուների մեջ միայն, որեւէ մտահոգություն չկա»։
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը կմասնակցի ԱԺ արտահերթ ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով Արարատի մարզում։
Իրավիճակը դեռեւս անհստակ է արտախորհրդարանական ուժերի ճամբարում, եւ հանրությունը որոշակի հայտարարություն դեռեւս չի լսել։

08-11-2018





19-01-2019
Բնական մեղր, սխտոր, ճարպ եւ լավաշ
Ձմեռային ժամանակահատվածում զինծառայողներին կհատկացվի լրացուցիչ սնունդ

Զինված ուժերի ...


19-01-2019
Բաքվի ջարդերը ցեղասպանություն էին
Դրանք պետք է արժանանան միջազգային հանրության հստակ գնահատականին



19-01-2019
Առջեւում բարեփոխումների երկրորդ փուլն է
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը երեկ ԱԺ—ում պատասխանել է լրագրողների ...


19-01-2019
Փոփոխությունների անհրաժեշտությունը կարեւոր է
Միջազգային չափանիշների համաձայն՝ պետական կառավարման համակարգում պետք է լինի ...


19-01-2019
ԱՀՀ-ն ուզում է տեր կանգնել իր իրավունքներին
Մեկնարկել է ԱՀՀ-ի խորհրդարանի երկրորդ գումարման առաջին նստաշրջանը



19-01-2019
«Մենք Աստծո ընտրյալ ժողովուրդ ենք եւ հաղթելուց բացի այլ ճանապարհ չունենք»
Նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում հանդիպել է հայ ...


19-01-2019
ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման խորհրդի անդրանիկ նիստը
Երեկ տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման ...



19-01-2019
Երրորդ անգամ Դավոսում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ...

19-01-2019
Հեռացա, որ մնամ
Ա՜խ, ափսո՛ս, որ հիմա այսպես
Լուռ ու ...

19-01-2019
Տրամադրությունների փոփոխություն արաբական աշխարհում
Երբ 2018թ. սկզբներին ԱՄՆ-ը իրականացրեց իր ...

19-01-2019
Սկսվում է ձյուդոյիստների վարկանիշային մրցաշարը
Հայ ձյուդոյիստները մարզումային հագեցած ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO