Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.11.2018
ՄՇԱԿՈՒՅԹ


Ամենաարդիականը, «ամենաառողջն» ու դրականը

Հայկական ջազը ապացուցում է իր կենսունակությունը

Հայաստանի պետական ջազ նվագախմբի հիմնադրման հոբելյանական 80—ամյակի առիթով օրերս Հայաստան էր ժամանել «Գրեմմի» մրցանակի 10—ակի դափնեկիր, «Էմմի» մրցանակակիր, հանրահայտ շեփորահար Արթուրո Սանդովալը։ Նա երեկ Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ համերգ ունեցավ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Միջոցառումն ազդարարեց «Yerevan Jazz Fest 2018» միջազգային երաժշտական փառատոնի բացումը։ Նախորդ հրապարակումներից մեկում «ՀՀ»—ն փառատոնի մասին արդեն գրել է։
Օգտվելով առիթից, «ՀՀ»–ի թղթակիցը զրուցեց նաեւ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, սաքսոֆոնահար, լեգենդար պատմություն ունեցող Հայաստանի պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արմեն Հյուսնունցի հետ։ Ջազմենն ասում է՝ ջազարվեստում ֆավորիտ երաժիշտներ շատ ունի, որոնց նույնպես հետագայում կցանկանար տեսնել Հայաստանում։ Ի դեմս Արթուրո Սանդովալի՝ իրականություն դարձավ նրա երազանքներից մեկը։ Սակայն, մտածելով նվագախմբի հետ համատեղ ելույթների մասին, հրավիրյալ երաժիշտների ցանկը «նեղանում» է՝ պայմանավորված այն հանգամանքով, որ շատ ջազմեններ մենակատարներ են։ Սանդովալի այցը բացառիկ է, քանի—որ իր մասնագիտական գործունեության ժամանակ երաժիշտը բազմիցս ելույթ է ունեցել նաեւ մեծ նվագախմբերի հետ եւ ունի հատուկ նվագացանկ։
Հյուսնունցը ջազին բացառիկ նշանակություն է տալիս հայկական երաժշտարվեստում։ Ամենաարդիական, «ամենաառողջ» ու դրական երաժշտական ժանրերից մեկն է համարում, ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխահում։ Ասում է, այն սերտորեն կապված է մեր կյանքի հետ. «Ինչ ապրում ենք, այն էլ նվագում ենք։ Ջազի իմաստը հենց սա է»։ Փառատոնի կարեւորության մասին խոսելիս՝ ցավով է նշում, որ այն շատ տարիներ առաջ ինչ—ինչ պատճառներով ունեցավ երկարատեւ դադար, մինչդեռ մեր հարեւան երկրներն արդեն ունեին հեղինակություն վայելող փառատոներ. «Ուրախ եմ, որ ջազի հայկական ասոցիացիայի շնորհիվ պարբերաբար, արդեն չորորդ տարին է՝ միջազգային մասշտաբի փառատոն է կազմակերպվում։ Կարողանում ենք Հայաստանում վայելել համաշխարհային աստղերի ներկայությունը։ Սա եւս մեկ առիթ է ունկնդիրներին փոխանցելու որակյալ ջազային երաժշտություն»։
Խոսելով՝ նվագախմբի անցած ուղու մասին, Հյուսնունցը հպարտությամբ նշեց, որ այն փառահեղ անցյալ է ունեցել ԽՍՀՄ տարիներին։ Մինչեւ պետականորեն հիմնադրումը ջազային խմորումներ եղել են դեռեւս շատ ավելի վաղ շրջանում։ Սակայն առաջին ջազային կոլեկտիվը 1938թ. կազմավորված Հայաստանի էստրադային նվագախումբն է կամ Հայաստանի պետական ջազային նվագախումբը՝ կոմպոզիտոր, թավջութակահար Արտեմի Այվազյանի եւ դիրիժոր Ցոլակ Վարդազարյանի գլխավորությամբ. «Իսկական լեգենդներ։ Արտեմի Այվազյանը նվագախումբը ղեկավարեց 18 տարի, ապա ղեկը ստանձնեց մեր երաժշտական մշակույթի մյուս լեգենդը՝ Կոնստանտին Օրբելյանը։ Նա նվագախումբը տնօրինեց 36 տարի։ Կայծակնային արագությամբ, չունենալով այն ինֆորմացիոն դաշտը, որն ունենք այսօր, նվագախումբը նվաճեց ողջ Սովետական Միության ժողովրդի համակրանքն ու ակնածանքը»։ Կոնստանտին Օրբելյանի գլխավորությամբ նվագախումբն առաջինն էր ԽՍՀՄ ջազային նվագախմբերից, որ մեկնեց ԱՄՆ։ Օրբելյանը կարողացավ սիրողական ջազ—համույթից այն դարձնել պրոֆեսիոնալ նվագախումբ։ «Հոյակապ երաժիշտներ՝ շեփորահար Ցոլակ Վարդազարյանը, թմբկահար Ռոբերտ Յոլչյանը, այնուհետեւ եկավ շատ երիտասարդ, բայց արդեն փայլուն տաղանդով աչքի ընկնող Կոնստանտին Օրբելյանը։ Եթե Այվազյանի նվագախումբը հայտնի էր Սովետական Միությունում միայն, Օրբելյանի տարիներին այն դարձավ առաջին պետական կոլեկտիվներից մեկը, որ տասնյակ համերգներով ելույթներ ունեցավ ջազի հայրենիքում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում»,—պատմեց Հյուսնունցը։
Հետագայում՝ ԽՍՀՄ փլուզման եւ արցախյան պատերազմի, Հայաստանում առաջացած քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլ ճգնաժամային իրավիճակների պատճառով, նվագախումբը դադարեցրեց գործունեությունը։ «Ոտքի կանգնեց» միայն 1997 թվականին՝ երիտասարդ երաժիշտներից վերականգնված «Հայաստանի պետական ջազ նվագախումբ» անվանումով։ Այն գլխավորեց կոմպոզիտոր եւ դաշնակահար Արմեն Մարտիրոսյանը։ «Այդ ժամանակ ես նվագախմբում սաքսոֆոնահար եւ երաժշտական ղեկավար էի։ Վերաբացված նվագախումբը նոր սերունդ էր, երիտասարդ կազմով, բնականաբար՝ նոր մոտեցումներով, արդիական հնչողությամբ, ինֆորմացիոն դաշտին տիրապետող կազմով։ Ազգային երանգները, որոնք գալիս էին Արտեմի Այվազյանի ղեկավարած տարիներից, ստացան նոր հնչերանգներ։ Այսօր ունենք մի նվագախումբ, որը կարող ենք «բաց ճակատով» ներկայացնել ամենուր, աշխարհի ցանկացած բեմում։ Սովետական ջազը բոլոր դեպքերում մնում էր «պատերից» այն կողմ։ Հայաստանում այն զարգացում ապրեց միմիայն նվիրյալների շնորհիվ»,–ընդգծեց ջազմենը։
Անդրադառնալով Հայաստանի պետական ջազ նվագախմբի խնդիրներին՝ գեղարվեստական ղեկավարն ասաց, որ այն այսօր օրհասական վիճակում է։ Ասում է՝ եթե պետական աջակցություն չլինի, խումբը կհայտնվի շատ ծանր կացության մեջ։ «Նվազագույն աշխատավարձ, վարձով փորձատեղ, վարձով տեխնիկական սարքավորումներ եւ այլն։ Գերբնական ճիգեր են պետք, որպեսզի կարողանանք ապահովել բարձրակագ նվագախմբի գործունեությունը։ Մեր պոտենցիալը չի իրացվում։ Մեծ ճիգերի եւ զոհողությունների գնով պարբերաբար ունենում ենք հյուրախաղեր, բայց դրանք շատ քիչ են»,–ասաց նա՝ հավելելով, որ նվագախումբն ի վիճակի է ամիսներով շրջագայել։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

08-11-2018





16-11-2018
Ովքեր են վաղվա առաջնորդները
ՀՀ նախագահի աշխատանքային այցը Իտալիա

Հանրապետության նախագահ Արմեն ...


16-11-2018
Անտեսված երեխա չպետք է լինի
«Մուրացան» հիվանդանոցում բուժում ստացող փոքրիկները ներկայացրեցին իրենց ձեռքի ...


16-11-2018
Հաջորդ ընտրությունները մեկ էլ 2023 թվականին կլինեն
«Իմ քայլի» ներկայացուցիչը համաձայն չէ ՀՀԿ-ի ներկայացուցչի կանխատեսմանը



16-11-2018
Եթե արդյունավետություն, ապա ստուգումներ
Ու դրանք կշարունակվեն՝ անկախ սեփականության ձեւից

Որտե՞ղ է ...


16-11-2018
Ովքեր են վաղվա առաջնորդները
ՀՀ նախագահի աշխատանքային այցը Իտալիա

Հանրապետության նախագահ Արմեն ...


16-11-2018
Հրատապ նախագծեր
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը

Երեկ ՀՀ ...


16-11-2018
Այց «Մեգերյան կարպետ»
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն, ...



16-11-2018
Լեհ-հայկական հարաբերությունները գալիս են դարերի խորքից
Այդ մասին են վկայում Վարշավայի արխիվում ...

16-11-2018
Աջը կդառնա ձախ ու կշահագործվի
Հասկանալի պատճառներով՝ աջ ղեկով մեքենաների թեման ...

16-11-2018
Սարսանգի ջրամբարը ռազմավարական նշանակություն ունի
Օտարերկրյա ներդրումներով կմեծանա Արցախի ...

16-11-2018
Սպառնո՞ւմ է Բաքվին իսլամ—արմատականությունը
Թուրքալեզու երկրների համագործակցության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO