Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.06.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Պետք չէ կորցնել հեքիաթը

Գյումրիի տիկնիկային թատրոնը նոր շունչ է առնում

Հայաստանի առաջին՝ ութ տասնամյակի վաստակն ուսերին, բայց եւ երիտասարդ Գյումրիի Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնը շարունակում է ավելի նոր ավյունով ու նորացված ներկայացումներով ուրախացնել երեխաներին։
Մեզ հետ զրույցում Գյումրու Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Մանուկյանը պատմեց թատրոնում նորամուծությունների, խնդիրների, երեխաների ավելի մեծ հետաքրքրվածության մասին։

Թատրոնի տնօրենն ու առաջնային  խնդիրները

10 տարի աշխատում եմ բեմադրող ռեժիսոր եւ ամբողջությամբ ծանոթ եմ խնդիրներին, առավելություններին եւ թերություններին։ Թատերախմբի ցանկությամբ եւ քաղաքապետարանի որոշմամբ նշանակվեցի ժամանակավոր պաշտոնակատար, արդեն մեկ ամիս է, ինչ ղեկավարում եմ թատրոնը։
Մենք նախկինում թատրոնի տեղափոխման խնդիր ենք ունեցել, սակայն մեր նախկին տնօրենը ջանք չխնայեց, որպեսզի պահպանի եւ շենքը, եւ մենք մնանք այստեղ, քանի որ հենց սա է ի սկզբանե եղել Գյումրիի տիկնիկային թատրոնը։
Մեզ համար առաջնային խնդիրը շենքի ներքին հարդարումն է, որը պետք է կատարվի խոնավությունը վերացնելուց հետո։ Նպատակ ունենք այնպես վերանորոգել այստեղ, որպեսզի երեխան թատրոն մտնելով զգա իրեն հեքիաթի մեջ, գեղագիտական հաճույք ստանա։
Այս հարցերը լուծելու համար դիմել եմ քաղաքապետարան, սակայն նրանք չեն կարող գումար հատկացնել, քանի որ համապատասխան բյուջեն չունեն։
Այժմ փորձում եմ հովանավորներ գտնել, որոնց միջոցով կփորձենք քայլ առ քայլ կամ գուցե ամբողջությամբ առաջ գնալ։ Հույսերը կարծես թե «իրենց ցանը գցել են»։ Մեզ համար որոշակի խոչընդոտ է քաղաքապատկան օջախ լինելը, քանի որ, երբ դիմում ենք այլ կառույցների, մեզ անմիջապես Գյումրու քաղաքապետարանն են մատնանշում։ Ստիպված եմ քաղաքապետարանից գրություն վերցնել, որտեղ կնշվի, որ այդ կառույցը ֆինանսներ չունի տիկնիկային թատրոնի ծախսերը հոգալու համար։ Այնուհետեւ կփորձեմ դիմել մշակույթի նախարարություն, այլ մարմինների, որպեսզի փորձենք միասին լուծումներ տալ մեր խնդրին։

Թատերաշրջանի  բացումը, փառատոներ եւ հյուրախաղեր

Օգոստոսի 5—ին եղավ թատերաշրջանի բացումը, եւ նորամուծություն արեցինք. այժմ ներկայացումներից առաջ երեխաների համար փոքրիկ միջոցառումներ ենք կազմակերպում տարբեր կերպարներով։ Դրսում մանկական երաժշտություն է միացվում՝ ավելի շատ երեխաների ներգրավելու համար։ Այժմ գովազդներ էլ ենք անում հեռուստաընկերություններով, համացանցի միջոցով, որպեսզի ավելի հանրայնացնենք մեր թատրոնը։ Մենք նաեւ նոր լուսավորություն ենք ապահովում այստեղ, որպեսզի ամեն ինչ ավելի գունեղ լինի եւ երեխաների հետաքրքրությունը շարժի։ Նախատեսում ենք նաեւ մեծահասակների համար ներկայացումներ բեմադրել, արդեն իսկ սկսել ենք աշխատել «Փոքրիկ Իշխանը» հեքիաթի բեմադրման ուղղությամբ։ Ձեւաչափը շատ տարբեր է լինելու՝ մոնո ներկայացում։
Մենք ցանկանում ենք մոնո ներկայացումների ձեւաչափով հյուրախաղերի եւ փառատոների մասնակցել։ Արդեն իսկ հիմնաքարը դրված է։ Առաջին հյուրախաղը կլինի Ֆրանսիայում, ապա Գերմանիայում։ Հստակ ժամանակահատվածը դեռեւս պարզ չէ, բայց 2019 թվականի հունվարից կսկսենք լրջորեն զբաղվել այդ հարցով։ Պայմանավորվածություն ունենք Իտալիայի տիկնիկային թատրոնի հետ, իրենք հաջորդ տարվա սկզբին գալու են Գյումրի, եւ փորձի փոխանակում կունենանք՝ տարբերակելու իրենց եւ մեր ֆորմատները։ Շարունակելու ենք համագործակցել եւ կապեր հաստատել տարբեր երկրների թատրոնների հետ։

Հանդիսատեսն  ավելացել է, բայց տոմսերի գինը շատ ցածր է

Նախկինում շատ ենք լեփ—լեցուն դահլիճներ ունեցել՝ դպրոցների, մանկապարտեզների հետ համագործակցության արդյունքում։ Սակայն այսօր շատ զանգեր ենք ստանում նախապես տոմսեր գնելու համար, որովհետեւ տեղերը սահմանափակ են, եւ ներկայացումից առաջ գրեթե միշտ տոմսերը վերջացած են լինում։ Մեր դահլիճում մոտ 140 երեխա կարող է տեղավորվել։ Այժմ դպրոցներում, երբ սկսում են որեւէ հայ հեղինակի ուսումնասիրել՝ գալիս են այստեղ ասես դասապրոցեսի։ Քննարկումներ նույնպես ունենում ենք ներկայացումներից հետո։
Թատրոնում իրականացվող տոմսերի արժեքը շատ ցածր է ավագանու որոշմամբ՝ 400 դրամ։ Դահլիճը լիքն է լինում, մենք ուրախանում ենք, բայց երբ վերջում հաշվարկ ենք անում… Փորձում եմ դիմել, որպեսզի քաղաքապետարանում ավագանին քննարկի տոմսերի արժեքի բարձրացման հարցը, եւ դարձնեն գոնե այնքան, որ մենք ավելի գնահատված զգանք մեզ։
Զրուցեց Լիլիթ ԴԵՄՈՒՐՅԱՆԸ

08-11-2018





15-06-2019
Հանրային վերահսկողությունը՝ կանխարգելիչ եւս մեկ միջոց
Քաղաքացու արձանագրած ճանապարհային կանոնների խախտումներին կտրվի իրավական գնահատական

Լուսինե ...


15-06-2019
Տավարի մսի մաքսատուրքը 61.5 տոկոսով նվազել է, գառի մսինը՝ սառեցվել
Ինչ կտա ՀՀ-ին ԵԱՏՄ-ԻԻՀ ազատ առեւտրի գոտու ստեղծման ...


15-06-2019
Շների, շնատերերի եւ Ծիծեռնակաբերդի զբոսայգու մասին
Գաղտնիք չէ, որ մեր մայրաքաղաքում վերջերս թափառող շները շատացել ...


15-06-2019
Խորհրդարանական մշակույթի ժողովրդավարացման հիմնախնդիրները՝ արժեբանական չափման ներքո
Հարցազրույց քաղաքական գիտությունների դոկտոր Մարիամ Մարգարյանի հետ

Խորհրդարանական ...


15-06-2019
Կանխարգելե՞լ, թե՞ գնալ հետեւանքները վերացնելու ճանապարհով
Օրինագիծը միտված է սպառողների իրավունքների պաշտպանությանը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


«Շատ ...


15-06-2019
Դանիիլ Խարմս. «Պատահարներ» շարքից
«Մի պառավ չափազանց հետաքրքրությամբ դուրս նայեց պատուհանից, ցած ընկավ ...


15-06-2019
Հովհաննես Մելքոնյան
Իրեն, ինչպես շատերը, ես նույնպես Ռուբենիչ էի ասում. ու ...



15-06-2019
Նոր շունչ տիկնիկագործությանը
Թբիլիսիում բացվել է հայկական տիկնիկային ...

15-06-2019
Շախմատի արքան
Հունիսի 17-ին Տիգրան Պետրոսյանը կդառնար 90 ...

15-06-2019
Մեծագույն խնդիրը գիրք հրատարակելն է
Ծաղկաձորում քննարկվել են երիտասարդ ...

15-06-2019
Պետական պահպանության կարիք կա
Մարտունի-Եղեգնաձոր ճանապարհն անցնում է Գեղհովիտ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO