Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.04.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Կյանքը պատկեր է, կենդանացրու այն

Ավարտվեց «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի եւ պատկերապատման միջազգային 10—րդ փառատոնը

«ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի եւ պատկերապատման միջազգային 10—րդ փառատոնն ավարտվեց, տեղեկացնում են կազմկոմիտեից։ Մոտ մեկ շաբաթ «ՌեԱնիմանիան» Հայաստանը դաձրել էր ոլորտի համաշխարհային դեմքերի եւ սկսնակ անիմատորների հավաքատեղի։
Այս տարին «ՌեԱնիմանիայի» տասնամյակն էր, իսկ հայկական անիմացիայի ութսունամյակը։ Փառատոնի բացումը նշանավորվեց «Անիմացիայի սրտի զարկերը» համերգով։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կատարեց հայկական անիմացիոն ֆիլմերի երաժշտությունները դասական ձեւաչափով։ Համերգի աջակիցներն էին՝ ՀՀ մշակույթի նախարարությունը եւ Եվրոպական միության հայաստանյան պատվիրակությունը՝ Եվրոպական մշակութային ժառանգության տարվա շրջանակում։
Ի դեպ, հայկական անիմացիայի 80—ամյակի առթիվ, «ՌեԱնիմանիա» փառատոնի հավերժության հուշամեդալով պարգեւատրվեցին Տիգրան Մանսուրյանը, Ստեփան Շաքարյանը, Ռոբերտ Ամիրխանյանը եւ Ռուբեն Հախվերդյանը՝ հայկական անիմացիոն ֆիլմերի համար ստեղծած երգերի եւ երաժշտությունների համար։
Փառատոնի բացման համերգային մասից հետո ցուցադրվեց «Մահացել է մարդ» ֆրանսիական ֆիլմը։ Հյուրերի թվում էին համաշխարհային ճանաչում ունեցող բացառիկ անձինք՝ Էրիկ Պապե, Սթեֆըն Կազանչյան, Հենրի Հովհաննեսյան եւ Ժերալդին Բաշե, Արթուր Դեպինս, Կորին Դետոմբ, Գորյուն Աֆրիկյան, Դավիդ Դուտել, Վասկո Սա, Ռեժինա Տեսոա Աբել Ալվարես։ Նրանք ոչ միայն գնահատեցին ցուցադրվող ֆիլմերը, այլեւ վարպետության դասեր անցկացրեցին երիտասարդ անիմատորների համար։
Այս տարվա փառատոնին մասնակցելու հայտ էին ներկայացրել ավելի քան 100 երկրից՝ մոտ 2,000 անիմացիոն ֆիլմով։ Հանդիսատեսը հնարավորություն ունեցավ դիտելու շուրջ 400 ֆիլմ՝ ներառված 5 մրցութային ծրագրում։
Փառատոնի մրցանակակիրներն են՝ «Լավագույն լիամետրաժ ֆիլմ»՝ «Քրիսը Շվեյցարիայից», «Լավագույն լիամետրաժ ֆիլմ»՝ «Հերթական մի օր», «Հատուկ մրցանակ. կարճամետրաժ ֆիլմ»՝ «Պաբլոյին հաղթելիս», «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ»՝ «Ուիքենդներ», «Հատուկ մրցանակ. ավարտական ֆիլմ»՝ «Սիրի՛ր ինձ, վախեցի՛ր ինձանից», «Լավագույն ավարտական ֆիլմ»՝ «Մի ուրվականի պատմություն», «Լավագույն հեռուստատեսային եւ ուսուցողական ֆիլմ»՝ «Առարկաները չունեն իրավունքներ», «Լավագույն երաժշտական անիմացիոն տեսահոլովակ»՝ N.A.P, «Լավագույն հայկական անիմացիոն ֆիլմ»՝ «Տուր ինձ խաղաղություն»։
Այս տարի հատուկ մրցանակ էր սահմանել նաեւ ՀՀ սփյուռքի նախարարությունը՝ սփյուռքահայ մասնակցի համար։ Հաղթողը Ռուսաստանից էր՝ Նատալի Միրզոյան՝ «5 րոպե մինչեւ ծովը» ֆիլմով։
Արդեն չորրորդ տարին է, ինչ «ՌեԱնիմանիաե» փառատոնը հնարավորություն է տալիս երիտասարդ անիմատորներին մասնակցելու Անգուլեմի անիմացիոն դպրոցի մեկամսյա դասընթացներին։ Ի հիշատակ նկարիչ եւ անիմատոր Սեւան Նաղաշյանի՝ այս տարի կրթաթոշակը վերանվանվել է «ՌեԱ Սեւան Նաղաշ» կրթաթոշակ։ Կրթաթոշակի արժանացան երկու մասնակից՝ Նանե Սարգսյանը եւ Արեւիկ Արոյանը։ Նրանք հնարավորություն կստանան մեկնելու «ՌեԱնիմանիայի» կողմից ֆինանսավորվող մեկամսյա վերապատրաստման դասընթացի Անգուլեմի անիմացիոն դպրոց։ Ֆրանսիայի դեսպանությունը ապահովում է ուղեւորության ծախսերը, իսկ Նաղաշյան ընտանիքը տրամադրում է գումար (մոտ 500 դոլար) մասնակցի կեցության ծախսերը հոգալու համար։ Ըստ մրցույթի պայմանների՝ վերապատրաստման դասընթացից հետո մասնակիցները պետք է «ՌեԱնիմանիայի» համար պատրաստեն 30 վայրկյան տեւողությամբ անիմացիա, ինչպես նաեւ 4 վարպետության դաս անցկացնեն Տավուշի մարզի Վազաշեն գյուղում գտնվող Սեւան Նաղաշյանի արվեստի դպրոցում։
ՀՀ—ում Ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ փառատոնի շրջանակում ցուցադրվեց ֆրանսիական անիմացիոն ֆիլմերի լավագույն ընտրանի։
ՀՀ—ում Գերմանիայի դեսպանատան աջացությամբ ցուցադրվեց գերմանական արտադրության առաջին՝ 92 տարի առաջ ստեղծված լիամետրաժ անիմացիոն համր ֆիլմը, որի ցուցադրության համար դեսպանությունը Գերմանիայից հրավիրել էր հայտնի դաշնակահարի՝ ֆիլմի ընթացքում նվագելու համար։
Այս տարի առաջին անգամ Հայաստանում անցկացվեց Աննեսիի «Animation du Monde 2018» նախագիծը, աջակիցներն էին՝ ՀՀ—ում Ֆրանսիայի դեսպանությունը եւ Եվրոպական միության հայաստանյան պատվիրակությունը։ Ծրագրի նպատակն է խթանել անիմացիայի զարգացումը եւ հնարավորություն տալ երիտասարդ անիմատորներին դուրս գալ միջազգային հարթակ։ Մրցութային կարգով նախատեսված էր, որ լավագույն ֆիլմի հեղինակը կստանա բացառիկ հնարավորություն ուղեւորվելու Ֆրանսիա՝ ներկայացնելու իր ֆիլմը ներդրողներին եւ պրոդյուսերական կենտրոններին՝ ֆինանսավորում ստանալու նպատակով։ Փակման հանդիսավոր արարողության ժամանակ, ի զարմանս նույնիսկ փառատոնի կազմակերպիչների, Ֆրանսիայից հատուկ ժամանած ժյուրին որոշեց միանգամից երեք մասնակցի հնարավորություն ընձեռել հայտնվելու Աննեսիում։ Մեկ մասնակից ստացավ ամբողջական ֆինանսավորում, մյուսները՝ մասնակի՝ հետագայում նրանց համար ամբողջական ֆինանսավորում հայթայթելու հույսով։
Այսպիսով, «ՌեԱնիմանիա» 10—րդ փառատոնն ավարտվեց, իսկ 11—րդ—ի նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են։

08-11-2018





23-04-2019
«Արցախն իր թիկունքում միշտ ունենալու է ամուր Հայաստան»
Օրակարգում անվտանգության, քաղաքացիական համակարգի պատրաստության խնդիրներն են



23-04-2019
Թուրքական ապացույցներով՝ Թուրքիայի հանցանքի մասին
Թաներ Աքչամի աշխատությունը ծանր հարված է թուրքական ժխտողականությանը



23-04-2019
Վեպը միշտ ինձ է սպասում
Գրիգը բացել է փակագծերը

Արձակագիր Գրիգը, որն ընթերցասերների ...


23-04-2019
Կրթության որակը՝ առաջնահերթություն
Ուսուցչի դերը կրթական բարեփոխումներում դեռ լավ չի գիտակցվում



23-04-2019
Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին ...


23-04-2019
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց»
Սուրբ եւ անմահ պատարագ՝ ի նշանավորումն Հիսուս Քրիստոսի ...


23-04-2019
Նոր ավիաընկերությունների սպասելիս
Հարցազրույց քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի հետ

ՀՀ ...



23-04-2019
Անձրեւացման եղանակի «հայկական հետքը»
Ինչ է պատմում խորհրդային տարիներին ...

23-04-2019
ԱՄՆ-ը Իրանից նավթի ներմուծման արտոնությունը չեղարկում է
2018թ. նոյեմբերի 4-ին, երբ ԱՄՆ-ն Իրանի դեմ տնտեսական ...

23-04-2019
Հոգեւոր կյանքի վերանորոգման առիթ
Արցախում նշել են Հիսուս Քրիստոսի ...

23-04-2019
«Բանանցը» հրաժարվեց. ի՞նչ սպասել հաջորդիվ
Խորը հիասթափություն էր սպասում այն մի քանի տասնյակ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO