Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.11.2018
ՄՇԱԿՈՒՅԹ


Նոր մոտեցումներ մշակութային տարածքների հանդեպ

Տարին հոբելյանական է թանգարանային ոլորտի կազմակերպությունների համար

Այս տարի նշվում է Թանգարանների աշխատողների եւ բարեկամների ասոցիացիայի հիմնադրման 15—ամյակը եւ ԻԿՕՄ—ի Հայաստանի ազգային կոմիտեի 10—ամյակը։ Երկու կազմակերպություններն էլ անկախացումից հետո մեծ դեր են խաղացել Հայաստանի թանգարանային ոլորտի արդիականացման եւ զարգացման գործում։ Հոբելյանական տարվա շրջանակներում նոյեմբերի 8–14—ը ԻԿՕՄ–Հայաստանը եւ թանգարանների ասոցիացիան ՀԲԸՄ Հայաստանի հետ համատեղ անցկացնում են «Թանգարանային շաբաթ. վերանայելով մշակութային տարածքները» խորագիրը կրող միջոցառումների շարք։
Ծրագրի նպատակն է Հայաստանի թանգարաններին, ընկերություններին, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ կրթական կազմակերպություններին հնարավորություն ընձեռել միմյանց հետ քննարկելու նոր համագործակցության եւ փոխինտեգրման հնարավորությունները։ Թանգարանային շաբաթը ներառում է բազմաբնույթ միջոցառումներ. մասնավորապես ՀԲԸՄ—ի ցուցասրահում նոյեմբերի 12—14—ը կանցկացվի «MUSExpo2018», որի նպատակն է զբոսաշրջության եւ թանգարանային ոլորտների մասնագետների համար հարթակ ստեղծել, որտեղ կքննարկվեն զբոսաշրջային երթուղիներում թանգարանները ներառելու նոր հնարավորությունները։ Հայաստանը մշակութային տուրիզմի երկիր է, սակայն երկրի հիմնական թանգարանային արժեքներից մեկը՝ թանգարանները, հաճախ դուրս են մնում բազմաթիվ զբոսաշրջային երթուղիներից։
«Մենք ապրում ենք շատ արագ փոփոխվող աշխարհում, որտեղ թանգարաններն ու ընդհանրապես մշակութային տարածքները խնդիր ունեն այցելուի հետ խոսել նրա լեզվով։ Թանգարանների առջեւ ե՛ւ մարտահրավերներ կան, ե՛ւ մեծ հնարավորություններ։ Այս միջոցառումներն ուղղված են այդ խնդիրների լուծմանը»,–այս մասին երեկ Հայաստանի ազգային պատկերասրահում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ԻԿՕՄ—ի հայկական թանգարանների ազգային կոմիտեի տնօրեն Մարինե Հարոյանը։
Ի թիվս այլ միջոցառումների՝ նա առանձնացրեց ԻԿՕՄ– Հայաստանի, թանգարանների ասոցիացիայի եւ Արցախի մշակույթի նախարարության միջեւ հուշագրի ստորագրումը։ Դրանով փորձ է արվելու ԻԿՕՄ—ի հարթակը ծառայեցնել Արցախի թանգարանները միջազգային ասպարեզ դուրս բերելու համար։
ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանը հույս հայտնեց, որ «Թանգարանային շաբաթը» կզարգացնի թանգարանային ոլորտը եւ կնպաստի ըստ արժանվույն մեր մշակութային արժեքները համաշխարհային հարթակում ներկայացնելու գործում, առավել եւս, որ դրանք համահունչ են զարգացած աշխարհի մշակութային արժեքներին։
Նոյեմբերի 12—14—ը ՀԲԸՄ–ում, Հայաստանի ազգային պատկերասրահում, Հովհաննես Թումանյանի ու գրականության եւ արվեստի թանգարաններում անցկացվող ֆորումի շրջանակներում կկազմակերպվեն վեց թեմատիկ կլոր սեղաններ միջազգային փորձագետների, ինչպես նաեւ թանգարանային, կորպորատիվ, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթական, զբոսաշրջային եւ այլ ոլորտների մասնագետների մասնակցությամբ։ Յուրաքանչյուր կլոր սեղանի մասնակիցների առաջարկների հիման վրա նախատեսվում է ունենալ ամփոփիչ փաստաթուղթ, որը կներկայացվի համապատասխան կառույցներին գործնական լուծումներ ձեռնարկելու նպատակով։
Թանգարանների աշխատողների եւ բարեկամների ասոցիացիայի տնօրեն, թանգարանային կրթության կենտրոնի համակարգող Հայկ Մկրտչյանը նշեց, որ Հայաստանում 15 տարիների գործունեության շնորհիվ նպաստել են տարբեր կազմակերպությունների միջեւ համագործակցությանը, իրականացրել են բազմաթիվ մոնիտորինգներ եւ այսօր շատ լավ տիրապետում են թանգարանային ոլորտում տիրող իրավիճակին։
ՀԲԸՄ Հայաստանի մշակութային ծրագրերի համակարգող Աննա Գարգարյանը տեղեկացրեց, որ ֆորումից բացի, միության ցուցահանդեսային տարածքում կբացվի ցուցահանդես, որտեղ հնարավորություն կլինի ծանոթանալ Հայաստանի, նաեւ Արցախի եւ Ջավախքի 30—ից ավելի թանգարանների գործունեությանը։
ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակում նոյեմբերի 9—11—ը կանցկացվի «Բրենդինգը եւ նորարարությունը մշակութային կազմակերպությունների համար» դասընթացը։ Այն իրականացվում է «ՔՀ Կամուրջ» ծրագրի շրջանակներում ՀԲԸՄ—ի եւ «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի կողմից՝ ԵՄ—ի ֆինանսավորմամբ։ Դասընթացը վարելու համար հրավիրվել է «Lava Lab»—ի հիմնադիր, միջազգային փորձագետ Սեսիլիա Մարտինան։ Այս դասընթացը հնարավորություն կտա մշակույթի գործիչներին եւ ղեկավարներին զարգացնելու բրենդինգի ոլորտում իրենց հմտությունները եւ կոնկրետ օրինակների միջոցով ծանոթանալու նորարարական հնարավորություններին, ուսումնասիրություններին։
«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում նոյեմբերի 8—10—ը կանցկացվի նաեւ «Թվային հաղորդակցությունը թանգարաններում եւ հանրության բարեկեցությունը» թեմայով տարածաշրջանային դասընթացը Հայաստանի, Վրաստանի, Իրանի եւ Ռուսաստանի թանգարանային աշխատակիցների համար, որը կվարեն փորձագետներ՝ Ռուսաստանի արվեստի ակադեմիայի տնօրեն Նատալյա Տոլստոյը, ով մեծ փորձառություն ունի թանգարաններում թվային տեխնոլոգիաների ներդրման հարցում, եւ Էլեյն Էդդինգտոնը՝ Միացյալ Թագավորության Գլազգոյի բաց թանգարանից։ Վերջինս մասնագիտացած է ֆիզիկական եւ մտավոր առողջության խնդիրներ ունեցող մարդկանց հետ աշխատելու ոլորտում։ Նրա խոսքով, թանգարանային հավաքածուները պատկանում են տեղի բնակիչներին, եւ իրենք փորձում են ամեն ինչ անել, որպեսզի դրանք հասանելի լինեն հանրության լայն շրջանակներին։ Անգլիացի փորձագետը հույս հայտնեց, որ իր փորձը կարող է օգտակար լինել նաեւ Հայաստանում։ «Երկու տարի առաջ եմ եղել այստեղ Բրիտանական թանգարանի հետ համատեղ կազմակերպված դասընթացի շրջանակներում։ Ուրախ եմ նորից վերադառնալ Հայաստան»,–ասաց նա։
ՀՀ մշակույթի նախարարության մշակութային ժառանգության եւ ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց, որ հոբելյանական տարին մեկնարկել է դեռեւս հունիսին, երբ ԻԿՕՄ—Հայաստանի եւ Թանգարանների ասոցիացիայի կողմից Արցախում կազմակերպվեց «Ստեղծագործում են թանգարանների աշխատողները» խորագրով ցուցահանդեսը։ Միաժամանակ երկու դասընթաց անցկացվեց Արցախի թանգարանների մասնագետների համար։
Այսօր մի շարք թանգարաններ օնլայն ձեւաչափով հասանելի են դառնում հանրությանը։ Այդ առումով կարեւոր է դառնում թվային տեխնոլոգիաների կիրառումը եւ ներդրումը Հայաստանի թանգարաններում, որպեսզի մեր հավաքածուներն ավելի հասանելի դառնան հանրության լայն շրջանակներին։ Ա. Մարաբյանը հույս հայտնեց, որ 4 օրերի ընթացքում հրավիրված մասնագետները կկարողանան փորձի փոխանակման, տարբեր վարժանքների եւ դասախոսությունների շրջանակներում նոր հմտություններ եւ գիտելիքներ փոխանցել։ «Մեր թանգարանները փորձում են հետ չմնալ միջազգային թանգարանային փորձից եւ իրենց հավաքածուների ցուցադրությունների շրջանակում լայնորեն կիրառում են նոր տեխնոլոգիաները, ինչպես օրինակ՝ Հովհաննես Թումանյանի թանգարանը։ Այս տարի նաեւ ԱՄՆ դեսպանատունը հետաքրքիր միջոցառում անցկացրեց՝ «Art alive», որով նոր մոտեցումների եւ նոր տեխնոլոգիաների միջոցով փորձ արվեց կենդանացնել թանգարանային առարկան»,–ասաց նա։
Մշակույթի նախարարության ներկայացուցչի խոսքով, որպես մշակութային ժառանգության կրողներ թանգարանները լուրջ առաքելություն ունեն եւ նախարարությունը հետամուտ է մեր մշակութային արժեքները պահպանելու, թանգարաններն արդիականացնելու, ինչպես նաեւ հայ հանրությանն ու օտարերկրյա զբոսաշրջիկներին ներկայացնելու համար։
Վերջին շրջանում փոխվել է վերաբերմունքը, եւ թանգարաններն այլեւս դիտվում են որպես կրթական տարածքներ։ Մարինե Հարոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ վերջին տասը տարվա ընթացքում անընդմեջ վերապատրաստումներ են անցկացրել՝ մասնագետներ հրավիրելով Լուվրից, Բրիտանական թանգարանից։ «Եթե 2001—2002 թթ. ունեինք մեկ կամ երկու թանգարան, որտեղ իրականացվում էին ինտերակտիվ կրթական ծրագրեր, ապա այսօր դրանք շատ—շատ են։ Որոշ թանգարաններ, օրինակ՝ ազգային պատկերասրահը, «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը տասից ավելի կրթական ծրագրեր ունեն»,–ասաց նա։
Արդեն հինգերորդ տարին է ԻԿՕՄ—ի թանգարանների կոմիտեն անցկացնում է «Լավագույն փորձ» մրցույթը, որին մասնակցում են աշխարհի լավագույն թանգարանները։ Այդ մրցույթին չորս անգամ հայտ է ներկայացրել նաեւ Հայաստանը՝ երկու անգամ մտնելով լավագույն հնգյակի, երկու անգամ էլ՝ լավագույն տասնյակի մեջ։ ԻԿՕՄ—ի ներկայացուցչի դիտարկմամբ, դա արդեն իսկ դրական արդյունք է։
Ձեռքբերումներից բացի, թանգարանային ոլորտը կանգնած է նաեւ մարտահրավերների առջեւ։ Արագ փոփոխվող տեխնոլոգիաների պայմաններում փոխվում է նաեւ վերաբերմունքը թանգարանի արժեքի նկատմամբ։ Մ. Հարոյանը հույս հայտնեց, որ թեմատիկ կլոր սեղան–քննարկումների արդյունքում միջազգային փորձագետները մեր մասնագետների հետ կկարողանան արդյունավետ լուծումներ գտնել այդ խնդիրների մասով։
Մ. Հարոյանի համոզմամբ, Հայաստանի թանգարանային հավաքածուներն իրենց արժեքով եւ կարեւորությամբ չեն զիջում եվրոպական թանգարանների հավաքածուներին։ Թերեւս մեր եւ ինչ—որ տեղ նաեւ եվրոպական թանգարանները տարածքով զիջում են ամերիկյան թանգարաններին, որոնք ցուցադրական հրաշալի տարածքներ ունեն։ «Մենք ցուցադրական տարածքների պակաս ունենք։ Օրինակ՝ գրականության եւ արվեստի թանգարանի ընդամենը 0.1 տոկոսն ենք ցուցադրում, նույնը կարելի է ասել Երվանդ Քոչարի եւ մի շարք այլ թանգարանների պարագայում։ Երբ խոսում ենք հնարավորությունների մասին, ապա պետք է նշենք, որ նոր տեխնոլոգիաները թույլ կտան հաղթահարել այդ խնդիրները։ Ամեն ինչ պետք է օգտագործել թանգարանային արժեքները հանրահռչակելու համար, սակայն այնուամենայնիվ անմիջական շփումը մշակութային արժեքի հետ ոչ մի բանով չի փոխարինվի»,–ընդգծեց Մ. Հարոյանը։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

08-11-2018





16-11-2018
Ովքեր են վաղվա առաջնորդները
ՀՀ նախագահի աշխատանքային այցը Իտալիա

Հանրապետության նախագահ Արմեն ...


16-11-2018
Անտեսված երեխա չպետք է լինի
«Մուրացան» հիվանդանոցում բուժում ստացող փոքրիկները ներկայացրեցին իրենց ձեռքի ...


16-11-2018
Հաջորդ ընտրությունները մեկ էլ 2023 թվականին կլինեն
«Իմ քայլի» ներկայացուցիչը համաձայն չէ ՀՀԿ-ի ներկայացուցչի կանխատեսմանը



16-11-2018
Եթե արդյունավետություն, ապա ստուգումներ
Ու դրանք կշարունակվեն՝ անկախ սեփականության ձեւից

Որտե՞ղ է ...


16-11-2018
Ովքեր են վաղվա առաջնորդները
ՀՀ նախագահի աշխատանքային այցը Իտալիա

Հանրապետության նախագահ Արմեն ...


16-11-2018
Հրատապ նախագծեր
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը

Երեկ ՀՀ ...


16-11-2018
Այց «Մեգերյան կարպետ»
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն, ...



16-11-2018
Լեհ-հայկական հարաբերությունները գալիս են դարերի խորքից
Այդ մասին են վկայում Վարշավայի արխիվում ...

16-11-2018
Աջը կդառնա ձախ ու կշահագործվի
Հասկանալի պատճառներով՝ աջ ղեկով մեքենաների թեման ...

16-11-2018
Սարսանգի ջրամբարը ռազմավարական նշանակություն ունի
Օտարերկրյա ներդրումներով կմեծանա Արցախի ...

16-11-2018
Սպառնո՞ւմ է Բաքվին իսլամ—արմատականությունը
Թուրքալեզու երկրների համագործակցության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO