Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.11.2018
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ


Ծրագրային հատկացումներ

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվել են բյուջետային քննարկումները

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների երեկվա համատեղ նիստում Հակոբ Հակոբյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվել է գալիք տարվա բյուջեի նախագիծը։ Մասնակցել են խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանը, պատգամավորներ, նախարարությունների ներկայացուցիչներ, ոլորտների պատասխանատուներ։
ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է սոցիալական եւ առողջապահության ոլորտների համար նախատեսված ֆինանսական ցուցանիշները։ Սոցիալական ոլորտին գալիք տարի նախատեսվում է հատկացնել 444 մլրդ դրամ, որն ընթացիկ տարվա ֆինանսական ցուցանիշից ավելի է 35 մլրդ դրամով։ Առողջապահության ոլորտին կհատկացվի 91.7 մլրդ դրամ, որը 6 մլրդ դրամով գերազանցում է ընթացիկ տարվա ցուցանիշը։
ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը, ներկայացնելով գալիք տարում իր ղեկավարած ոլորտում իրականացվելիք քաղաքականությունը, նշել է, որ այն ուղղվելու է հանրային առողջապահական ծառայությունների հզորացմանը, հիվանդությունների կանխարգելմանը եւ առողջ կենսակերպի համար պայմանների ստեղծմանը։ Ըստ Արսեն Թորոսյանի՝ բյուջետային միջոցներով կիրականացվեն մի շարք ծրագրեր՝ առաջնային, հանրային եւ մոր ու մանկան առողջության պահպանում, սոցիալապես անապահով եւ առանձին խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնություն, ոչ վարակիչ հիվանդությունների բժշկական օգնության ապահովում, վարակիչ հիվանդությունների կանխարգելում, շտապ բժշկական օգնություն, դեղի ապահովում, առողջապահության համակարգի արդիականացման եւ արդյունավետութայն բարձրացում։
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արսեն Մանուկյանը նշել է, որ նախարարությունը 2019 թվականին կշարունակի աշխատանքները կենսաթոշակային զբաղվածության, հաշմանդամության բնագավառում բարեփոխումների, կառուցակարգային փոփոխությունների, ինտեգրված սոցիալական ծառայությունների կայացման ուղղությամբ, ուշադրության կենտրոնում կլինեն նաեւ տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց եւ երեխաների հիմնահարցերը, ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված նպատակային ծրագրերը եւ դրանց մոնիթորինգն ու գնահատումը։ Հաշվի առնելով նաեւ ժողովրդագրական խնդիրը՝ զեկուցողը տեղեկացրել է, որ 2019 թ. 2—րդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կավելանա 100 հազար դրամով՝ կազմելով 150 հազար դրամ։ Անդրադառնալով ԽՍՀՄ խնայբանկերում ներդրված ավանդների փոխհատուցման ծրագրին՝ փոխնախարարը նշել է, որ հաջորդ տարի փոխհատուցումը կարող են ստանալ մինչեւ 1933 թվականի դեկտեմբերի 31—ը ծնված քաղաքացիները։
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը կարեւորել է գալիք տարվա բյուջեի նախագծով Ստեփանավանի ներառական մանկապարտեզի ֆինանսավորման վերականգնումը։
Պատգամավորները բազմաթիվ հարցեր են ուղղել զեկուցողներին, առաջարկել վերանայել որոշ հատկացումներ, անդրադարձել մասնավորապես պարտադիր բժշկական ապահովագրության ներմուծմանը, պետպատվերների բաշխմանը, ստվերային շրջանառության վերացմանը։
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նույն օրը տեղի ունեցած համատեղ նիստում, Վարդեւան Գրիգորյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ, քննարկվել են գալիք տարվա բյուջեի նախագծով համակարգի համար նախատեսված եկամուտներն ու ծախսերը։
Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է 2019 թվականի պետական բյուջեի նախագծի ամփոփ նկարագիրը՝ ըստ ոլորտների։
Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանի ներկայացմամբ՝ կառույցին 2019—ին նախատեսվում է հատկացնել 16,631.9 մլն դրամ՝ 2018 թ. տրամադրված 18,082.1 մլն դրամի դիմաց։ 2018 թվականի համապատասխան ցուցանիշի նկատմամբ ծախսերի նվազումը կազմում է 8 տոկոս, ինչը պայմանավորված է անտառների կառավարման գործառույթը 2019թ. ՀՀ բնապահպանության նախարարությանը փոխանցմամբ։ Հատկացվելիք միջոցներն ուղղվելու են հիմնականում «Գյուղատնտեսության խթանման ծրագիր», «Բուսաբուծության խթանում եւ բույսերի պաշտպանություն», «Գյուղատնտեսության արդիականացման ծրագիր», «Անասնաբուժական ծառայություններ» ծրագրերի իրականացմանը։
Նախարարությունը նախատեսում է շարունակել եւ իրականացնել նաեւ արտաքին աղբյուրներից ստացվող նպատակային վարկային եւ դրամաշնորհային միջոցներով ծրագրեր, որոնցից են՝ «Հայաստանում արտադրողականության աճին ուղղված հողերի կայուն կառավարում» դրամաշնորհային, «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» երկրորդ եւ «Ենթակառուցվածքների եւ գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրերը։ Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է պատգամավորների կողմից բարձրացված գյուղացիական տնտեսությունների օգնության խնդրին։
Ըստ ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանի՝ նախարարությանը նախատեսվում է հատկացնել 5,233.8 մլն դրամ։ Հատկացվելիք միջոցներն ուղղվելու են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում եւ մոնիտորինգ», «Բնական պաշարների եւ բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարում եւ պահպանություն», «Անտառների կառավարում», «Բնապահպանական նմուշների պահպանություն եւ ցուցադրություն» ծրագրերի իրականացմանը։ Նա անդրադարձել է Սեւանա լճի ջրօգտագործման, ջրի մակարդակի բարձրացման, Խոսրովի անտառի էկոհամակարգի պահպանման խնդիրներին։
ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի խոսքով նախարարությանը նախատեսվել է 96,082.6 մլն դրամ, ֆինանսական հարթեցման սկզբունքով համայնքներին կտրամադրվեն ընդհանուր գումարով 51,071.4 մլն դրամի դոտացիաներ, 9,0 մլրդ դրամ ընդհանուր գումարով սուբվենցիաների հատկացում՝ Երեւանի քաղաքային համայնքի ծրագրերի իրականացմանը աջակցելու համար։ Վաչե Տերտերյանն անդրադարձել է Գյումրու քաղաքային ճանապարհների վերանորոգման, Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման դրամաշնորհային ծրագրի կատարման, Ադրբեջանից բռնագաղթված ընտանիքներին բնակարաններ տրամադրելու հարցերին։
Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Հայկ Սարգսյանը, ՀՀ մարզպետները ներկայացրել են մայրաքաղաքին եւ մարզերին բյուջեով նախատեսված հատկացումները, ծրագրերը՝ անդրադառնալով առկա խնդիրներին ու դրանց իրատեսական լուծումներին։
«ՀՀ 2019 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները կամփոփվեն մշտական հանձնաժողովներում, ԱԺ պատգամավորների եւ խմբակցությունների՝ նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկությունները կներկայացվեն ՀՀ ԱԺ աշխատակազմ։

08-11-2018





16-11-2018
Ովքեր են վաղվա առաջնորդները
ՀՀ նախագահի աշխատանքային այցը Իտալիա

Հանրապետության նախագահ Արմեն ...


16-11-2018
Անտեսված երեխա չպետք է լինի
«Մուրացան» հիվանդանոցում բուժում ստացող փոքրիկները ներկայացրեցին իրենց ձեռքի ...


16-11-2018
Հաջորդ ընտրությունները մեկ էլ 2023 թվականին կլինեն
«Իմ քայլի» ներկայացուցիչը համաձայն չէ ՀՀԿ-ի ներկայացուցչի կանխատեսմանը



16-11-2018
Եթե արդյունավետություն, ապա ստուգումներ
Ու դրանք կշարունակվեն՝ անկախ սեփականության ձեւից

Որտե՞ղ է ...


16-11-2018
Ովքեր են վաղվա առաջնորդները
ՀՀ նախագահի աշխատանքային այցը Իտալիա

Հանրապետության նախագահ Արմեն ...


16-11-2018
Հրատապ նախագծեր
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը

Երեկ ՀՀ ...


16-11-2018
Այց «Մեգերյան կարպետ»
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն, ...



16-11-2018
Լեհ-հայկական հարաբերությունները գալիս են դարերի խորքից
Այդ մասին են վկայում Վարշավայի արխիվում ...

16-11-2018
Աջը կդառնա ձախ ու կշահագործվի
Հասկանալի պատճառներով՝ աջ ղեկով մեքենաների թեման ...

16-11-2018
Սարսանգի ջրամբարը ռազմավարական նշանակություն ունի
Օտարերկրյա ներդրումներով կմեծանա Արցախի ...

16-11-2018
Սպառնո՞ւմ է Բաքվին իսլամ—արմատականությունը
Թուրքալեզու երկրների համագործակցության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO