Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.05.2019
ԶԱՆԱԶԱՆ


Ծանրորդները անցնող տարում նվաճել են 73 մեդալ

Գլխավոր մարզիչն ամփոփեց 2018 թվականը եւ աշխարհի առաջնության արդյունքները

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն ամփոփեց աշխարհի առաջնության արդյունքները եւ անցնող 2018 թվականը։
«Մեզ հաջողվել է 73 մեդալ նվաճել։ Չգիտեմ լավ է, թե վատ, բայց եթե մյուս մարզաձեւերի մեդալների ընդհանուր հաշվարկում նայենք, ապա 60 կամ 70 տոկոսը մեր նվաճած մեդալներն են»,–ասաց Ալավերդյանը։
«Մենք այս տարի բաց թողեցինք միայն Եվրոպայի մեծահասակների առաջնությունը՝ բոլորիս հայտնի խթանիչ միջոցների սկանդալի պատճառով։ Հիմա հավաքականի կազմում արդյունքներ են գրանցում այն տղաները, ովքեր պատանի տարիքում դարձան պատանեկան օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրներ»,–«Արմենպրեսի» մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ալավերդյանը։
Խոսելով Թուրքմենստանում կայացած աշխարհի առաջնության մասին՝ նա փաստեց, որ աղջիկների հարցում լուրջ խնդիրներ կային, եւ նրանք մեդալների համար չէին պայքարելու։ Նրանց մասնակցությունը պայմանավորված էր բացառապես օլիմպիական վարկանիշային միավորներ հավաքելով։
Ալավերդյանը անդրադարձ կատարեց նաեւ Անդրանիկ Կարապետյանի անհաջող ելույթին՝ ընդգծելով, որ մարզիկի մոտ եղել է արյան ճնշման տատանում։ Ծանրորդը օլիմպիական վարկանիշային միավորներ կհավաքի Քաթարում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկության ժամանակ։
Ծանրամարտի աշխարհի նորընծա չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը դեռ լիարժեք չի գիտակցում, որ օրեր առաջ դարձել է աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր։
«Այս տարին որպես այդպիսին քիչ դժվարություններ հարուցեց։ Նաեւ վնասվածք չունեցա։ Եվրոպայի առաջնության եւ աշխարհի առաջնության ոսկե մեդալները մեր աշխատանքն են, որ պետք է անենք։ Մինչ այս աշխարհի չեմպիոն չէի դարձել, այդ իսկ պատճառով տարին ամենահաջողակն էր ինձ համար։ Ինձ համար աշխարհի չեմպիոն դառնալը երազանքի եւ նպատակի պես մի բան էր։ Ճիշտն ասած, դեռեւս լիարժեք չեմ գիտակցում, որ աշխարհի չեմպիոն եմ դարձել։ Միայն, երբ անցնում են կողքովս, շնորհավորում են ինձ, նոր—նոր հասկանում եմ՝ ինչ եմ արել»,–շեշտեց նա։

15-11-2018





18-05-2019
Շինարարության վերելքն անխուսափելի է
Մեկնարկեց ամենամյա միջազգային մասնագիտացված տարածաշրջանային խոշորագույն ցուցահանդեսը

Քանի ...


18-05-2019
Միասնականները կմեկնարկեն հունիսի 4-ին
Դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ կրկնակի աճել է



18-05-2019
Գինու ակցիզային հարկի նվազեցումից մինչեւ այլ հարկերի կրճատում
Պատգամավորներն օրենսգրքի վերաբերյալ ներկայացնում են առաջարկներ

Հարկային օրենսգրքում ...


18-05-2019
21-րդ դարը հայերի դարն է
Արմեն Սարգսյանը մասնակցել է «Համագործակցության գլոբալ համակարգի փլուզման ...


18-05-2019
«Մինչեւ ընկալումը չփոխվի, ոչ մի բան չի փոխվի»
Կառավարությունում քննարկվել են գերակա ոլորտում ներդրումային ծրագրերին տրվող ...


18-05-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



18-05-2019
Մխիթարյանի շուրջ կրքերը թեժանում են
Հենրիկ Մխիթարյանը, ամենայն ...

18-05-2019
Շուրջ մեկ տարի ընդմիջումից հետո բախումները վերսկսվել են
Երեկ Գերմանիայի, Բելգիայի եւ Քուվեյթի պահանջով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +14... +16
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO