Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

13.12.2018
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Առաջնայինը հասարակության վստահությունն է

Միջազգային հանրությունն աջակցում է ՀՀ ժողովրդավարական ընտրական գործընթացներին

Եվրոպական միությունը, Գերմանիայի, Միացյալ Թագավորության եւ Շվեդիայի կառավարություններն աջակցություն կտրամադրեն Հայաստանում դեկտեմբերի 9—ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը։
Այդ նպատակով երեկ ստորագրվեց ՀՀ կառավարության, ԵՄ—ի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի եւ Շվեդիայի կառավարությունների կողմից ֆինանսավորվող եւ ՄԱԶԾ—ի կողմից իրականացվող «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» (ՀԸԳԱ) ծրագրի պաշտոնական մեկնարկն ազդարարող հուշագիրը։ Ծրագրի նպատակն է օժանդակել Հայաստանի իշխանություններին՝ անցկացնելու թափանցիկ եւ վստահելի ընտրություններ, ինչպես նաեւ ամրապնդել Հայաստանի ընտրական մարմինների կարողությունները։ ՀՀ կառավարությունը ծրագրին կցուցաբերի 700 հազար դոլար, ԵՄ—ն՝1.5 մլն եվրո, Գերմանիան՝ 0.7 մլն եվրո, Միացյալ Թագավորությունը՝ 0.5 մլն ֆունտ ստերլինգ եւ Շվեդիան՝ 1.5 մլն շվեդական կրոն դրամական օժանդակություն։
Ծրագրի թիրախում են հետեւյալ հիմնական ոլորտները՝ ապահովել 2017 թվականի ընտրություններին ներմուծված ընտրողների նույնականացման սարքերի շարունակական կիրառման ապահովումը, քվեարկության օրը ընտրատեղամասերի եւ քվեարկության արդյունքների ամփոփման ուղիղ հեռարձակման ապահովումը՝ 2 հազար ընտրատեղամասերից շուրջ 1500—ում վեբ տեսանկարահանման սարքեր տեղադրելու միջոցով, ընտրողների գրանցման գործընթացն ու ընտրողների իրազեկման բարելավումը՝ ուսուցման նոր մոդուլների մշակման եւ գոյություն ունեցող ուսուցման ձեռնարկների թարմացման գործում ԿԸՀ—ին աջակցելու միջոցով, ինչպես նաեւ ընտրական գործընթացի վերաբերյալ կանանց եւ երիտասարդ ընտրողների իրազեկության մակարդակի բարձրացումը։
ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը ծրագրի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ շեշտեց, որ ազատ, արդար, ժողովրդավարական ընտրությունները մեր երկրի կայուն զարգացման հիմնաքարն են։ Արտահերթ խորհրդարանական ընտրություններին աջակցություն ցուցաբերելուց բացի, ծրագրով նախատեսվում է նաեւ նպաստել Հայաստանում ընտրական ինստիտուտի կայացմանը։
Ա. Միրզոյանն իր գոհունակությունը հայտնեց, որ ՀՀ կառավարության պաշտոնական դիմումին ի պատասխան միջազգային մի շարք գործընկերներ իրենց պատրաստակամությունն են հայտնել աջակցելու Հայաստանին կարեւորագույն այս փուլում։ «Մեր բոլոր գործընկերների կողմից ներդրված ջանքերի հիմքում ոչ միայն զուտ տեխնիկական, աշխատանքային պարտավորություններ են ընկած, այլեւ նրանց անկեղծ նվիրումը եւ հավատը Հայաստանում ժողովրդավար ընտրություններ անցկացնելու գաղափարին»,–ասաց կառավարության ներկայացուցիչը։
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին նշեց, որ ՀՀ կառավարության եւ ՄԱԶԾ—ի ներդրած ջանքերը նպատակ ունեն հասնելու այն բանին, որ վստահ լինեն, որ ընտրողների քվեները չեն գողացվի։ «Մի վաճառեք ձեր ձայները, կաշառք մի վերցրեք։ Ամեն անգամ երբ ձեզ կաշառք կառաջարկեն, կամ վարչական ռեսուրս կօգտագործվի, բարձրաձայնեք այդ մասին, ատելության խոսքին տեղիք մի տվեք։ Թող այս ընտրությունները լավագույնը դառնան ոչ միայն Հայաստանի, այլեւ այլ երկրների պատմության մեջ»,– ասաց նա։
ՀՀ—ում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերի խոսքով, այն հանգամանքը, որ հուշագիրը կարողացան կյանքի կոչել ռեկորդային ժամանակահատվածում, ցույց է տալիս, թե որքան են իրենց կողմից կարեւորվում ընտրությունները։ Նա նույնպես հույս հայտնեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները լավագույնը կլինեն։ Գերմանիայի կողմից տրամադրված 700 հազար եվրոն ներդրվելու է նույնականացման սարքավորումների, տեսախցիկների ներդման եւ ԿԸՀ կարողությունների զարգացման ուղղությամբ։
Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը նկատեց, որ ընտրությունները սահուն անցկացնելու համար անհրաժեշտ են գործողություններ, որոնք հետագայում էլ պետք է շարունակական լինեն։ «Մեր նպատակն է այնպես անել, որ ընտրողները վստահ լինեն, որ իրենց քվեն հաշվի կառնվի։ Կարեւոր է ոչ միայն այն, թե ինչ է տեղի ունենալու բուն ընտրության օրը, այլեւ այն ամենը, ինչ տեղի է ունենալու արշավի ընթացքում։ Մենք կարեւորում ենք նաեւ կանանց ավելի մեծ ներգրավվածությունը, ինչը կարեւոր բաղադրիչ է Հայաստանի կայուն զարգացման համար։ Ընտրություններն ազդարարում են Հայաստանի զարգացման նոր փուլի սկիզբը, այլ ոչ թե ավարտը»,–ասաց Ջ. Ֆարնուորթը՝ ընդգծելով, որ Մեծ Բրիտանիան սատարում է նոր կառավարությանն իր հավակնոտ բարեփոխումներն իրականացնելու գործում։
Հայաստանում Շվեդիայի դեսպանության գործերի հավատարմատար Մարտին Ֆրեդրիկսոնը՝ անդրադառնալով նախորդ խորհրդարանական ընտրություններին, ասաց, որ չնայած մի շարք հարցերում ունեցած առաջընթացին, միջազգային դիտորդների կողմից արձանագրվել էր, որ հասարակության շրջանում կար վստահության պակաս։ Նա հույս հայտնեց, որ այս ընտրություններից հետո հասարակության վստահությունն ընտրությունների հանդեպ ավելի բարձր կլինի։ Դեկտեմբերի 9—ի ընտրությունների ժամանակ Շվեդիան կունենա երկու երկարաժամկետ եւ 10 կարճաժամկետ դիտորդներ։
Հայաստանում ՄԱԿ—ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփը մեծապես կարեւորեց Հայաստանում ժողովրդավար կառույցների հզորացումն ու ամրապնդումը։ «Գիտակցում ենք, թե ինչպիսի պատմական հնարավորության նախաշեմին եք կանգնած։ Տեսնում ենք, որ ձեր կառավարությունն անում է ամեն հնարավորը, որպեսզի ընտրությունները լինեն թափանցիկ, իսկ միջազգային համայնքն էլ իր քայլն է անում աջակցելու այս գործընթացին, այսինքն՝ երկուսն էլ ընթանում են նույն ուղիով։ Վստահ ենք, որ այս ընտրությունների արդյունքը ժողովրդի ձեռքում է։ Գնացեք եւ ընտրեք»,–աասց Շարփը։
Անդրադառնալով ՀՀ կառավարության կողմից ներկայացված եւ ԱԺ—ի կողմից չընդունված ՀՀ ընտրական օրենսգրքին, Պ. Սվիտալսկին ափսոսանք հայտնեց, որ չնայած ՀՀ կառավարության եւ անձամբ առաջին փոխվարչապետի ներդրած ջանքերին, ինչպես նաեւ Վենետիկի հանձնաժողովի կողմից դրական եզրակացությանը, բարեփոխումների փաթեթը բավարար ձայներ չստացավ ԱԺ—ում։ Նրա ցանկությունն է, որ Հայաստանի իշխանությունները հավելյալ քաղաքական կամք ցուցաբերեն ընտրություներից հետո բարեփոխումները կյանքի կոչելու համար։ «Շատ կարեւոր է այն տեխնիկական օժանդակությունը, որը ցուցաբերվում է այս պահին, սակայն ընտրությունների անցկացման գործում կան նաեւ այլ բաղադրիչներ։ Առաջին հերթին հայ ժողովուրդը պետք է վստահություն ունենա ընտրական գործընթացի հանդեպ։ Որքան էլ լավ ընտրական օրենսգիրք ունենաք, լավագույն տեխնիկական սարքավորումներ, եթե չլինի քաղաքական կամքը, գիտեք, թե ինչ է լինում։ Այսօր կա այդ քաղաքական կամքը, կան հայ ժողովրդի բարձր ակնկալիքները, եւ ապրիլ—մայիսից հետո տեղի ունեցածի արդյունքում ժողովուրդը հասկանում է, թե որքան կարեւոր են ընտրությունները երկրի ապագայի համար։ Ուստի մեծ ակնկալիքով եմ սպասում ընտրություններին»,– ասաց ԵՄ դեսպանը՝ նշելով, որ այսօր Հայաստանում բոլորովին նոր մթնոլորտ է, որը լավատեսության հիմք է տալիս իրեն։
Միաժամանակ, ժողովրդավար ընտրությունների շնորհիվ ձեւավորված կառավարությունը վստահության արժանի կլինի, ինչը շատ կարեւոր է ԵՄ–ի համար, եւ իրենք կշարունակեն քննարկումները տվյալ կառավարության հետ։ «Այս ընտրությունները կարող են շատ կարեւոր կետ լինել ավելի զարգացնելու մեր հարաբեերությունները»,–ընդգծեց ԵՄ դեսպանը։
Մարտին Ֆրեդրիկսոնն էլ հավելեց, որ մի շարք բարեփոխումների կարելի է հասնել նաեւ առանց Ընտրական օրենսգրքի փոփոխության, ինչպես օրինակ՝ կուսակցությունների կողմից արդյունավետ ընտրական ցուցակներ կազմելով, կանանց ընդգրկվածությունը կարգավորելով եւ այլն։
ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատարը մեկ անգամ եւս վստահեցրեց միջազգային գործընկերներին, որ ընտրությունների արդյունքում ԱԺ—ում մեծամասնություն կազմելու դեպքում իրենց ներկայացրած քաղաքական ուժը հետամուտ կլինի Ընտրական օրենսգրքի փոփոխությանը, եւ դրան հաջորդող ընտրությունները կկայանան արդեն փոփոխված օրենսգրքով։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

15-11-2018





13-12-2018
Կունենա՞նք լոգիստիկ ԱՏԳ Գյումրիում
Ծրագիր, որը դեռեւս միայն ներկայացված է փաստաթղթում

Իսրայելական ...


13-12-2018
Մեղավորներ փնտրելու մոլորությունը
Հետընտրական «նեղացածությունը» քաղաքական դիրքորոշում չէ

Դեկտեմբերի 9-ի ԱԺ ...


13-12-2018
Քունջութ. մոռացված հինը, որ այդպես էլ չի հնանում
Մասիսում բուսական յուղերի գործարան է հիմնվում

Հայաստանի հեռանկարային ...


13-12-2018
Հոգեւոր կապ ստեղծելով
Տարվա լավագույնները՝ Ալ. Սպենդիարյանի տուն—թանգարանում

Այն այցելուները, որոնք ...



13-12-2018
Գրքի եւ գրականության կողքին
Վաղը կբացվի լավագույն մանկական գրքերի ...

13-12-2018
Մահացածները «նվաճում» են ողջերի տարածքները
Ազգագրագետն առաջարկում է խնդրի լուծման ...

13-12-2018
Կառավարության ձեւավորման հարցը դուրս կգա՞ փակուղուց
Լիբանանում շարունակվում է կառավարական ճգնաժամը։ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO