Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

13.12.2018
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Նոր շուկաներ դուրս գալու եւս մեկ հիանալի հնարավորություն

Հայկական 10 ընկերություն մասնակցում է «ProWine China 2018» ցուցահանդեսին

Նախօրեին Չինաստանի Շանհայ քաղաքում մեկնարկեց միջազգային ամենախոշոր ցուցահանդեսներից մեկը՝ «ProWine China 2018»—ը, հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։ Հայկական գինի եւ թունդ ալկոհոլային խմիչքներ արտադրող ընկերությունները, Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի նախաձեռնությամբ ու աջակցությամբ, արդեն երկրորդ անգամ մասնակցում են միջազգային հեղինակավոր այս ցուցահանդեսին։
Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա է գտնվել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը, ով այցելել է Հայաստանի տաղավար, հանդիպել ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Դեսպանը նշել է, որ կարեւորում է նման նշանակալի նախաձեռնությունները, եւ դեսպանությունը միշտ պատրաստ է աջակցել ծրագրերին, որոնք միտված են մեր տնտեսության զարգացմանը։
Հայկական 10 ընկերություններ «ProWine China 2018»—ին մասնակցում են մեկ միասնական տաղավարով. Հայաստանի տաղավարում ներկայացված են խաղողի տեղական եւ տեղածին սորտերից պատրաստված գինիները, մրգային գինիները՝ մասնավորապես նռան գինին, ինչպես նաեւ խաղողի եւ այլ մրգերի հումքով պատրաստված ալկոհոլային այլ խմիչքներ։
«Prowine China» ցուցահանդես այցելում են ավելի քան 15 հազար գնորդներ, ներմուծում եւ արտահանում իրականացնող ընկերությունների ներկայացուցիչներ աշխարհի շուրջ 40 երկրներից, եւ նման ցուցահանդեսին մասնակցությունը հայկական ընկերությունների համար նոր գործընկերներ գտնելու, նոր շուկաներ դուրս գալու եւս մեկ հիանալի հնարավորություն է։
Ցուցահանդեսին մասնակցող հայկական ընկերություններն են՝ Պռոշյանի կոնյակի գործարանը, «Վան Արդի» ՍՊԸ—ն, «Վեդի Ալկո» ՓԲԸ—ն, «Գեւորգյան» գինու գործարանը, «ԲիԷյջ Բրենդի Քոմփանի»—ն, «Ոսկեվազի գինու գործարանը», «Իջեւանի գինու, կոնյակի գործարանը», «Երեւանի Արարատ կոնյակի—գինու— օղի կոմբինատ» ԲԲԸ—ն, «Մերձավանի կոնյակի գործարանը» եւ «Արենի Նոահ» ՍՊԸ—ն։

15-11-2018





13-12-2018
Կունենա՞նք լոգիստիկ ԱՏԳ Գյումրիում
Ծրագիր, որը դեռեւս միայն ներկայացված է փաստաթղթում

Իսրայելական ...


13-12-2018
Մեղավորներ փնտրելու մոլորությունը
Հետընտրական «նեղացածությունը» քաղաքական դիրքորոշում չէ

Դեկտեմբերի 9-ի ԱԺ ...


13-12-2018
Քունջութ. մոռացված հինը, որ այդպես էլ չի հնանում
Մասիսում բուսական յուղերի գործարան է հիմնվում

Հայաստանի հեռանկարային ...


13-12-2018
Հոգեւոր կապ ստեղծելով
Տարվա լավագույնները՝ Ալ. Սպենդիարյանի տուն—թանգարանում

Այն այցելուները, որոնք ...



13-12-2018
Գրքի եւ գրականության կողքին
Վաղը կբացվի լավագույն մանկական գրքերի ...

13-12-2018
Մահացածները «նվաճում» են ողջերի տարածքները
Ազգագրագետն առաջարկում է խնդրի լուծման ...

13-12-2018
Կառավարության ձեւավորման հարցը դուրս կգա՞ փակուղուց
Լիբանանում շարունակվում է կառավարական ճգնաժամը։ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO