Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.02.2019
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ


Լավագույն ընտրությունների ակնկալիքով

Կառավարության ղեկավարի վստահեցմամբ՝ կլինի աննախադեպ ընտրական գործընթաց

Երեկ 6-րդ գումարման ԱԺ-ում վերջին անգամ տեղի ունեցավ Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանը։
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանն ուշադրություն հրավիրեց նախընտրական շրջանում ընտրողների ցուցակների կազմման, հրապարակման եւ դրանց հետ տարվող աշխատանքների վրա։ «Խնդրում եմ՝ հնչեցրեք, արվո՞ւմ է, արվե՞լ է եւ արվելո՞ւ է արդյոք ամենը, որ այս ընտրություններին ցուցակները հասցնենք կատարյալի։ Լինելո՞ւ են արդյոք դրանցում խնդիրներ, իրականում բացակայողներ, չհաշվառվածներ, կրկնակի գրանցումներ, այլ հասցեների վրա գրանցումներ։ Բոլոր ժամանակներում ոչ իշխանական ուժերը իրենց ընտրական գործընթացում ներգրավվածության ջանքի 80 տոկոսը դրել են գործընթացի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու ուղղությամբ, մնացածը նոր՝ քարոզչության։ Սակայն դա պետության պարտականությունն է եղել»,–նկատեց պատգամավորը։
Նիկոլ Փաշինյանը նշեց՝ նա, ով կարող է մտնել մի տեղամաս եւ այնտեղ ստվեր գցել, իր համարժեք պատասխանը կստանա։ Նա վստահեցրեց, որ ընտրական ցուցակների վրա թե՛ ՏԻՄ, թե՛ ավագանու ընտրությունների ժամանակ աշխատանք կատարվել է, եւ այժմ էլ կատարվում է։ «Այսօր առավոտյան ոստիկանության պետն ինձ զեկուցել է, որ աշխատում են ցուցակների վրա, այդ թվում՝ թաղման բյուրոների հետ համագործակցությամբ։ Պարզվում է, որ նախկինում մահացած անձանց վերաբերյալ տեղեկությունը ստացվել է այլ կառույցներից, եւ թաղման բյուրոների հետ ուղիղ աշխատանք չի եղել, որոնք տիրապետում են առաջնային ինֆորմացիային։ Այդ ուղղությամբ աշխատանքը շարունակվում է»,–ասաց Փաշինյանը։
Նրա կարծիքով՝ կատարյալ ցուցակը չափելի չէ, սակայն իրենք անընդհատ ձգտում են կատարելության, եւ այդ ուղղությամբ, միանշանակ, աշխատանք տարվում է։
Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ Հայաստանից բացակայողների անուններն ընտրական ցուցակներից հանելու օրենսդրական մեխանիզմ չկա։ Սակայն, հետագայի համար գաղափար կա, որ ԸՕ—ում արվեն այնպիսի փոփոխություններ, որոնք թույլ կտան, որ մարդն ավտոմատ կերպով հանվի ցուցակից, եթե երկրից դուրս գա եւ չվերադառնա, եւ նույն կերպ ավտոմատ վերականգնվի ցուցակում, երբ վերադառնա Հայաստան։
Փաշինյանը նաեւ նախազգուշացրեց, որ ոչ ոք փորձ չանի դպրոցների ուսուցիչներին ներքաշել ընտրական գործընթացների մեջ, ոչ ոք փորձ չանի որեւէ վարչական լծակ օգտագործել։ «Մենք այդ երեւույթի դեմ շատ հստակ պայքարելու եւ հակազդելու ենք, անկախ նրանից, այդ մարդը կլինի իշխանական, թե ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ։ Ես երաշխավորում եմ, որ մենք ունենալու ենք Երրորդ հանրապետության պատմության լավագույն ընտրությունները»,–շեշտեց Փաշինյանը։

Փաշինյանն գնահատեց Արա Բաբլոյանի դերակատարումը

Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց նաեւ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։ Նա նկատեց, որ ԱԺ—ի վերջին նիստերն են։ Բաբլոյանը հետաքրքրվեց, թե արդյոք վարչապետի պաշտոնակատարի կարծիքով այս ժամանակում ԱԺ—ն կարողացե՞լ է գնահատել, դասեր քաղել եւ բարեփոխումներ իրականացնել։ «Արդյոք Դուք կարծո՞ւմ եք, որ 6—րդ գումարման ԱԺ—ն ինչ—որ նշանակություն ունեցավ մեր երկրի, պատմության համար»,–հարցրեց Բաբլոյանը։
«Անկախ գնահատականներից, միանշանակ է, որ 6—րդ գումարման Ազգային ժողովը պատմական ԱԺ է։ Ըստ էության, այսօր եւ նախկինում էլ շատերն աննախադեպ են համարում այն քաղաքական փոփոխությունները, որ տեղի ունեցան Հայաստանում։ Եվ ես մեկ անգամ չէ, որ ասել եմ, որ այդ փոփոխությունների խաղաղ, թավշյա բնույթը միայն դրանում ներգրավված մեկ կողմի վաստակն ու ձեռքբերումը չէ։ Մենք ի վիճակի եղանք գործընթացները տեղափոխել ԱԺ եւ այստեղ այդ գործընթացներին տալ քաղաքական լուծում։ Ուզում եմ այդ ամենի վերաբերյալ իմ գնահատանքը արտահայտել 6—րդ գումարման ԱԺ—ի, բոլոր պատգամավորների, ԱԺ նախագահի գործունեության վերաբերյալ»,– ասաց նա ու նշեց, որ այդ առաքելությունը պատմության մեջ դեռ կգնահատվի։
Փաշինյանը նկատեց, որ ուղիղ մեկ տարի եղել է պատգամավոր։ «Ինձ համար էլ այս ԱԺ—ն շատ կարեւոր է, որովհետեւ կարծում եմ, որ քաղաքական փոփոխությունների բովանդակության մի մասը արտահայտել եմ այս ամբիոնից, որպես պատգամավոր, դեռ 2017—ի ամռանը։ Ես այն ժամանակ այս ամբիոնից առաջին անգամ ասացի, որ եթե 2018—ի ապրիլ—մայիսին ժողովուրդը որոշի իր կամքն արտահայտել, մենք կլինենք երաշխավորը, որ այդ կամքը դառնա քաղաքական իրողություն»,– ասաց վարչապետի պաշտոնակատարն ու հավելեց, որ ինքն ուրախ է, որ կարողացել են կատարել ժողովրդի առաջ ստանձնած այդ պարտավորությունը։
Փաշինյանը հատուկ շնորհակալություն հայտնեց Արա Բաբլոյանին ԱԺ նախագահի կարգավիճակում նրա գործունեության համար։ «Լարված պահերին Դուք բավական կառուցողական եւ հավասարակշռող դերակատարում եք ունեցել։ Եվ ես այդ պահվածքը, մոտեցումը շատ բարձր եմ գնահատում։ ԱԺ—ում կառավարման, տնտեսավարման ձեւի մեջ կատարվել են փոփոխություններ, որոնք ես տեսել եմ որպես ԱԺ պատգամավոր»,–ասաց Փաշինյանը։
Փաշինյանը բոլոր պատգամավորներին հաջողություն մաղթեց ընտրություններում, իսկ չմասնակցողներին հաջողություն՝ իրենց հետագա ծրագրերում։

Ալավերդու պղնձաձուլարանը փակելու վերջնական որոշում դեռ չկա

Պատգամավորների հարցերին պատասխանեց նաեւ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը։
ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արմենուհի Կյուրեղյանն ասաց, որ վերջերս Ալավերդու պղնձաձուլարանի փակման որոշման հետ կապված խնդրի առաջ են կանգնել 650 աշխատողներ, որոնք կկորցնեն իրենց աշխատանքը։
Կյուրեղյանը նշեց, որ հարցի քննարկումների ժամանակ հնչել են կարծիքներ, որ պղնձաձուլարանի փակման մեջ վճռորոշ դեր է ունեցել կառավարության պահանջը՝ ապահովել բնապահպանական նորմերը։
«Փակելու մասին վերջնական որոշում չկա, այս պահի դրությամբ հարցը քննարկվում է Ալավերդու պղնձաձուլարանի, Թեղուտի եւ ռուսական ՎՏԲ բանկի հետ համատեղ։ Դա ընդհանուր խնդիր է, որը կապված է Թեղուտի խնդրի հետ։ Այդ բանակցություններում կառավարությունը ակտիվ դեր է ստանձնել։ Եվ ես կարծում եմ, որ պղնձաձուլարանի հարցը չեն կարող դիտարկել միայն աշխատատեղերի տեսանկյունից, որովհետեւ այն ոչ միայն միջազգային, այլեւ տեղական ստանդարտներով բավականին մեծ չափով աղտոտում է շրջակա միջավայրը»,–ընդգծեց Ավինյանը։
Նա նկատեց, որ վաղ թե ուշ պղնձաձուլարանը, ընդհանուր առմամբ, փակվելու է։ Սակայն փակվելուն զուգահեռ՝ դիտարկվում են նաեւ ներդրումային ծրագրեր Ալավերդիում։ «Այս պահին քննարկվում է շատ ավելի մեծ պղնձաձուլական համալիրի կառուցումը, որը տարեկան 100 հազար տոննա խտանյութ կկարողանա մշակել։ Այս պահի դրությամբ՝ փակման վերջնական որոշում չկա, եւ կառավարության կողմից նման պարտադրանք չկա։ Ընթանում են բանակցություններ, վստահեցնում եմ, որ դրանք կգան որոշակի տրամաբանական եզրահանգման ու կբերեն որոշակի լուծումներ»,– շեշտեց Ավինյանը։
Փոխվարչապետի պաշտոնակատարն ասաց նաեւ, որ Թեղուտի հանքի ռեկուլտիվացիայի հարց չի քննարկվում։ Քննարկվում է Թեղուտի հանքի վերաշահագործման, նոր օպերատորի ներգրավման հարցը։
ԱԺ    ՀՀԿ խմբակցության անդամ Տաճատ Վարդապետյանը հետաքրքրվեց՝ հաշվի առնելով հայ—վրացական հարաբերությունների խորացումը, առաջիկայում նախատեսվո՞ւմ է արդյոք բանակցությունների այնպիսի գործընթաց, որ վերանայվեն Վրաստանի միջոցով բեռնափոխադրումների սակագները՝ հօգուտ Հայաստանի, նաեւ Փոթիի նավահանգստից օգտվելու սակագները։
Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ շուտով նախատեսվում է վրացական կողմի հետ անցկացնել միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը։ «Եվ տարբեր հարցերի շրջանակում քննարկվելու է նաեւ Ձեր բարձրացրած հարցը։ Եթե խոսքը վերաբերում է նավահանգիստներում սակագներին, արդեն որոշակի փոփոխություններ տեղի են ունեցել նավթամթերքի, բենզինի, դիզվառելիքի հարցում։ Ըստ մեր նախնական պայմանավորվածության՝ դրանք համահարթեցվել են։ Եվ այդ առումով շուկան հնարավորինս ազատականացվել է»,–ասաց փոխվարչապետի պաշտոնակատարը։
Նա նշեց, որ յուրաքանչյուր քննարկում ենթադրում է որոշակի բանակցային գործընթաց։ Ավինյանի խոսքով՝ իրենց նախնական խնդիրն այս առումով եղել է այն, որ հայկական շուկա ներմուծվող ապրանքների համար տնտեսավարողները որեւէ արհեստական խոչընդոտ չունենան։ «Ես կարծում եմ, որ այդ խնդիրն արդեն իսկ լուծված է։ Իսկ սակագների հարցը քննարկման առարկա է։ Վերջերս ցորենի եւ գարու ներկրման հետ կապված խնդիր ենք ունեցել։ Այդ խնդրի շուրջ եւս բանակցություններ են եղել, եւ խնդիրը լուծվել է ժամանակավորապես»,–ընդգծեց նա ու հույս հայտնեց, որ միջկառավարական հանձնաժողովի հետագա նիստի ժամանակ այդ հարցերը վերջնական լուծում կստանան։
Ավինյանը վստահեցրեց, որ այդ ամենը դրված է բանակցությունների սեղանին։

15-11-2018





20-02-2019
ԵՄ-Հայաստան առեւտրաշրջանառությունն աճել է 19 տոկոսով
Արտահանման դյուրացմանը նպաստել է նաեւ GSP+ համակարգը

Եվրամիության ...


20-02-2019
Պատմական նստաշրջանը անհրաժեշտություն էր
Բաքուն ի զորու չէր կասեցնելու համաժողովրդական շարժումը

Արցախյան ...


20-02-2019
Ներդրողին պետք է հուշել
Թափոնների վերամշակումից մինչեւ արեւային էներգետիկա հնարավորություններ կան

Այս ...


20-02-2019
Թումանյանական շունչն ամենուր է
Գրքերի ցուցահանդես-վաճառք Երեւանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում

Հայ մեծանուն ...


20-02-2019
«Հեքիաթի դեսպանները»՝ մանուկներին
Մանկապատանեկան գրքի երեւանյան 15—րդ հոբելյանական ցուցահանդես—վաճառքն ավանդույթի համաձայն միտված ...


20-02-2019
«Թումանյանը՝ մեր աչքերով»
Ազգային գրադարանը միջոցառումներով հագեցած տարի կունենա

Հայաստանի ազգային ...


20-02-2019
Շվեյցարիայի դեսպանը՝ ԱԺ-ում
Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավար Արարատ Միրզոյանը երեկ ընդունել է ...



20-02-2019
Հանցագործություն՝ պետական մակարդակով
Բուդապեշտում Գուրգեն Մարգարյանի ...

20-02-2019
Ցուցադրություններ նոր տեխնոլոգիաներով
Մատենադարանը ցուցանմուշները ...

20-02-2019
Ամենայն հայոց բանաստեղծի «այցը» Գանձասար
Արցախում եւս տրվել է թումանյանական ...

 
20-02-2019
ՖԻԴԵ-ն խստացնում է պահանջները
Շախմատի միջազգային ֆեդերացիան վերանայել է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO