Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.07.2019
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ի նպաստ ազգային միասնության զորացման

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ հանդիպել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ  կապերի վարչությունից։

Ողջունելով Նիկոլ Փաշինյանին՝ Ամենայն հայոց կաթողիկոսը նշել է. «Ուրախ ենք ողջունելու Ձեզ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եւ բերելու մեր օրհնությունն ու բարեմաղթանքները Ձեր հայրենասյուն գործերի հաջողության համար։ Գիտենք, անշուշտ, որ Ձեր օրակարգը շատ ծանրաբեռնված է, բայց այս հանդիպումն էլ անհրաժեշտություն է, որպեսզի մեր եկեղեցուն, մեր ազգային կյանքը հուզող մի շարք հարցերի մասին կարողանանք Ձեզ հետ քննարկումներ ունենալ եւ նաեւ ստանալ մեր եկեղեցուն հուզող հարցերին առչնվող լուծումներ։ Անշուշտ, գիտենք, որ երկրի առջեւ բազում մարտահրավերներ կան, եւ կարեւոր իրադարձություններ նաեւ առջեւում են՝ Ազգային ժողովի ընտրությունները։ Մեր ցանկությունն է եւ մեր մաղթանքը, որ ընտրությունները խաղաղ ընթացք ունենան, ընթանան համերաշխ մթնոլորտում, առանց անցանկալի միջադեպերի, նպաստեն մեր ժողովրդի, մեր երկրի բարի անվան եւ բարի հեղինակության բարձրացմանը, արդյունքներն էլ նպաստեն մեր երկրի առաջընթացին։ Կրկին մեր լավագույն բարեմաղթանքները Ձեզ եւ բարի գալուստ Սուրբ Էջմիածին»։
Շնորհակալություն հայտնելով Վեհափառ հայրապետին բարեմաղթանքների համար՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ սա առաջին հանդիպումը չէ, նախկինում էլ բազմիցս հանդիպել են Ամենայն հայոց կաթողիկոսի հետ եւ քննարկումներ ունեցել, այդ թվում նաեւ՝ ապրիլ—մայիս ամիսներին։ «Ինձ համար շատ կարեւոր են այդ քննարկումները եւ ընդհանրապես իմ շփումը կամ Հայաստանի վարչապետի շփումը Հայ առաքելական եկեղեցու հայրապետի հետ։ Իհարկե, մեզ համար, մեր ժողովրդի, մեր երկրի համար Հայ առաքելական եկեղեցու արժեքներն ունեն ինքնության համար առանցքային նշանակություն։ Այս ընկալումը մեզ միշտ էլ առաջնորդել է եւ շարունակում է առաջնորդել։ Ձեր խոսքում ասացիք, որ ընտրությունները խաղաղ անցնեն։ Հետաքրքիր է, որ Հայաստանում այդպիսի ընկալում կա. ընտրություններ եւ խաղաղություն հասկացությունները, մեզ հայտնի հանգամանքների բերումով, սկսել են որպես հականիշ ընկալվել, բայց ես ուզում եմ Ձեզ հավաստիացնել, որ այլ կերպ լինել ուղղակի չի կարող, եւ Հայաստանում ընտրությունները միանշանակ կանցնեն խաղաղ։ Ընդհանրապես ժամանակն է, որ մենք ընտրություններ եւ խաղաղություն հասկացությունների խորքում հակադրություններ չնկատենք։ Այդպես լինելու է միշտ. մեր ժողովուրդը որոշում է կայացնելու, եւ ինչ որոշում էլ կայացնի մեր ժողովուրդը, դա դառնալու է քաղաքական իրողություն։ Սա է Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների կարեւորագույն իմաստներից մեկը»,–ընդգծել է վարչապետի պաշտոնակատարը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ իր համար միշտ հաճելի է լինել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եւ վստահաբար դեռ շատ անգամ կլինի. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն առանձնակի նշանակություն ունի մեր ժողովրդի, Հայ առաքելական եկեղեցու յուրաքանչյուր հետեւորդի, այդ թվում՝ իմ եւ իմ ընտանիքի կյանքում։ Եվ ընդհանրապես ժամանակ առ ժամանակ պետք է լինել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։ Սա նաեւ անցյալի եւ ապագայի մասին խորհելու, մտածելու ամենահարմար վայրն է»։
«Սուրբ Էջմիածին այցելությամբ՝ Ձեր աղոթքն եք բարձրացնում առ Աստված եւ զորանում Սուրբ Էջմիածնի օրհնությամբ Ձեր առաքելությունը մեր ժողովրդի կյանքում իրականացնելու, Ձեր տեսիլքները կյանքի կոչելու առումով»,–նշել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսը։ Անդրադառնալով դեկտեմբերի 9—ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ նա նշել է, որ առկա է որոշակի վստահություն եւ լավատեսություն, որ ընտրությունները կանցնեն խաղաղ, հանգիստ, համերաշխ մթնոլորտում, քանի որ այդպիսի ընթացք ունեցան ե՛ւ քաղաքապետի, ե՛ւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։ «Մեր մաղթանքն է եւ մեր աղոթքը, որպեսզի ընտրությունները տեղի ունենան այդպիսի ընթացքով եւ նպաստեն ազգային միասնության զորացմանը, մեր ժողովրդի համախումբ ջանքերով մեր երկրի առջեւ ծառացած խնդիրների, մարտահրավերների լուծմանը»,–ասել է Ամենայն հայոց կաթողիկոսը։

15-11-2018





19-07-2019
Զբոսաշրջության ոլորտը համալիր կարգավորման կարիք ունի
Երկրի գովազդի համար անհրաժեշտ է ավելի մեծ բյուջե

Լուսինե ...


19-07-2019
Ինչն է նպաստում ամռանը ինֆեկցիաների աճին
Այս սեզոնին նպատակահարմար է հրաժարվել կրեմային տորթերից, դրսում ...


19-07-2019
«Ֆորդիզմի» այբուբենը
Ամերիկացի նշանավոր գործարար Հենրի Ֆորդը (1863–1947) հիշվում է ամենից ...


19-07-2019
Առաջնայինը որակն է ու լավ ընդունելությունը
Ի՞նչ իրավիճակ է հայաստանյան զբոսաշրջային ոլորտում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Ռուս—վրացական ...


19-07-2019
Հյուրընկալվել է ՀՀ նախագահի մոտ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է մասնավոր այցով ...


19-07-2019
Հանձնել են հավատարմագրերը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


19-07-2019
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Գլեդիս Բերեջիկլյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս ...



19-07-2019
Սուրբ հացը մեր սեղանի, մեր հոգու կանչն է
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am



19-07-2019
Կայծակից ճաքել է Գանձասարի Ս. Հովհաննես եկեղեցու գմբեթը
Ծածկասալերը 1-1,5 սանտիմետր իրարից հեռացել ...

19-07-2019
Սեւանա լճում լողալն անվտանգ է
Կառավարության նիստում պարզաբանումներ են ...

19-07-2019
Իսկ ինչո՞ւ է այդպես
Շաբաթն առայժմ հաջող չի դասավորվում հայրենի թիմերի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO