Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.07.2019
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ


Եթե արդյունավետություն, ապա ստուգումներ

Ու դրանք կշարունակվեն՝ անկախ սեփականության ձեւից

Որտե՞ղ է պատկերացնում իրեն առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը ընտրություններից հետո։ «Հայաստանի Հանրապետությունում»,—երեկ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նա՝ հավելելով, որ նոր կառավարության ձեւավորման ժամանակ այդ հարցին նոր միայն պատասխան կտրվի։
Այնուհետեւ շեշտեց. «Ես պատրաստ եմ ծառայել ՀՀ—ին որեւէ կարգավիճակով»։
Իսկ առողջապահության նախարարի պաշտոնը չի՞ գրավել իրեն այս ընթացքում։ «Ինձ ընդհանրապես պաշտոնները չեն գրավում»,—ասաց նա։ Իր աշխատանքին էլ գնահատական չտվեց՝ օգտվելով իր՝ «համեստ մնալու իրավունքից»։
Կրկին գանք առողջապահական հիմնարկներում չարաշահումների դեպքերին եւ կրկին մեջբերենք նախարարի պաշտոնակատարի խոսքերը. «Նպատակը արդյունավետ կառավարման հիմք դնելն է, ոչ թե ինքնանպատակ չարաշահումներ հայտնաբերելը»։ Ասաց ու հակիրճ խոսեց ստուգումների ընթացքից. «Կարող եմ ասել, թե որոնցում ենք արդեն ստուգումներ անցկացրել՝ օնկոլոգիականում հիմա ենք անում, վնասվածքաբանականում արել ենք, ճառագայթաբանականում հենց հիմա քրեական գործի շրջանակներում արվում է եւ այլն։ Ես միշտ ասել եմ, որ սեփականության ձեւը կապ չունի. եթե պետության կողմից տրված միջոցների արդյունավետությունն ենք ուզում ուսումնասիրել, ապա մենք ուսումնասիրում ենք՝ անկախ սեփականության ձեւից»։
Ստուգումները շարունակվելու են։

Միակները պետական համակարգում կգործեն

Ի միջի այլոց, նկատենք, որ երեկ գործադիրի որոշմամբ «Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ—ն եւ «Ճառագայթային բժշկության ու այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ—ն հանվեցին 2017—2020 թթ. մասնավորեցման ցանկից։ Երկուսն էլ, ըստ Արսեն Թորոսյանի, պետք է այդ ցանկից հանել։
Առաջինի՝ ուռուցքաբանականի պարագայում պատճառը հետեւյալն է. հաշվի առնելով վերջինիս ծավալները՝ հանրապետությունում օնկոլոգիական հիվանդությունների աճը, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ ներկայումս պոտենցիալ ներդրողներ ու կազմակերպությունը ձեռքբերողներ չկան, առավել նպատակահարմար է, որ «նշված պրոֆիլի ու ծավալների կազմակերպությունը գործի պետական համակարգում եւ վերջինիս հնարավոր ու ցանկալի զարգացումները անմիջականորեն համակարգվեն եւ ուղղորդվեն պետության կողմից»։
Երկրորդի՝ «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնի» պարագայում պատճառը հետեւյալն է. այդ կենտրոնը հանրապետական նշանակության գործառույթներ ունի, մասնավորապես այրվածքային եւ ճառագայթային հիվանդություններ ունեցող անձանց բժշկական օգնություն ու սպասարկում տրամադրող միակ մասնագիտական ուղղվածության հիմնարկն է, որտեղ տարեկան բուժվում է շուրջ 550—600 քաղաքացի։ Կենտրոնն իր պրոֆիլով միակն է ՀՀ—ում, ուստի պետք է գործի պետական համակարգում, եւ վերջինիս հնարավոր ու ցանկալի զարգացումները անմիջականորեն համակարգվեն եւ ուղղորդվեն պետության կողմից։
Հարց է ծագում. եթե ներդրողներ լինեն, կմասնավորեցվի՞, թե՞ էլի հաշվի կառնվի միակը լինելու գործոնը։ Դատելով Արսեն Թորոսյանի խոսքերից՝ եթե լինեն էլ, ապա ամբողջովին գուցե չմասնավորեցվի. «Համապատասխան ներդրողների ի հայտ գալու պարագայում, նշված կազմակերպությունների զարգացման հեռանկարներից ելնելով, նախատեսվում է կիրառել «պետություն—մասնավոր ներդրող» համագործակցության ձեւաչափը»։
Վերջում հավելենք խնդրո առարկայի շուրջ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի նկատառումը նիստում. «Խնդիր չկա, հանենք մասնավորեցման ցուցակից, բայց մենք պայմանավորվել էինք, որ եթե հանում ենք, պետք է ծրագիր ներկայացնել այդ ընկերությունների հետագա զարգացման հետ կապված։ Որովհետեւ ժամանակին, երբ որոշվել է ընդգրկել ցուցակում, պատճառն այն է եղել, որ այդ ընկերությունները շատ վատ են կառավարվում»։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

16-11-2018





13-07-2019
Կարեւոր ազդակներ Ադրբեջանին ԱՄՆ օրենսդիրներից
Ներկայացուցիչների պալատն ընդունել է հայանպաստ օրենքներ

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Նախօրեին ...


13-07-2019
Ստամբուլյան կոնվենցիան պաշտոնապես քննարկման առարկա չէ կառավարությունում
Ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ հանձնաժողովի եզրակացությունը հանրության համար ...


13-07-2019
«Ամեն մի մարդ ունի կյանքի փիլիսոփայության իր վարքականոնը»
Ջոն Դեւիսոն Ռոքֆելլերը (1839 1937) պատմության մեջ է մտել ...


13-07-2019
«Գիեդանիի պորտը». հարուստի ու աղքատի մշտական հարցը
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


«Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի լիամետրած ֆիլմերի ...


13-07-2019
Հաղթահարելով պատերազմի արհավիրքները
«Լողլողը» ժապավենը երեւանյան մեծ էկրանին է

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Լենինգրադ, ...


13-07-2019
«Բժշկական ծառայությունների հասանելիության ապահովումը մեզ համար առաջնահերթություն է»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԵՊԲՀ շրջանավարտներին

Վարչապետ ...


13-07-2019
Հյուրընկալել է Արմեն Սարգսյանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է համաշխարհային ճանաչում ...



13-07-2019
Համամարդկային Չեքիջյանը
Գիտական նստաշրջան՝ նվիրված մաեստրոյի ...

 
13-07-2019
Մշակույթը ճակատագիր է
Հատվածներ Ֆարիդ Զաքարիայի «Ազատության ապագան. ...

13-07-2019
Երեւանում կառուցվում է նոր էլեկտրակայան
Կայացել է կառույցի շինարարական փուլի ...

13-07-2019
Ունենալ տեսլական, ռազմավարություն, գործողությունների ծրագիր. սա է զարգացման ճանապարհը
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO