Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.03.2019
ԱՅԼՔ...


Արդյունավետությունը բարձրացնելու խնդիր է լուծվում

Պետգույքի կոմիտեն անցում է կատարում ամբողջությամբ էլեկտրոնային աճուրդի համակարգի

ՀՀ պետական գույքի կոմիտեն անցում է կատարում ամբողջությամբ էլեկտրոնային աճուրդների համակարգի։ Կոմիտեն նաեւ աշխատանքներ է տանում, որ մյուս գերատեսչություններից, մասնավոր հատվածից եւս գույքի աճուրդները տեղի ունենան այդ համակարգի միջոցով։
Մեզ հետ զրույցում կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն ամփոփեց իր պաշտոնավարման ընթացքում կառույցի աշխատանքներն ու մատնանշեց առաջիկա փոփոխությունները։ «Աճուրդների էլեկտրոնային համակարգերի համար դեռ նախորդ իշխանության ժամանակ ստեղծվել են հիմքեր։ Հիմա անցում կատարելով ամբողջությամբ էլեկտրոնային աճուրդի համակարգի՝ մարդկային գործոնը լրիվ դուրս կգա, եւ հետեւաբար կբացառվեն կոռուպցիոն ռիսկերը»,–ասաց Բաբայանն ու հավելեց, որ իրենց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նախորդ իշխանության ժամանակ անհասկանալիորեն աճուրդներ տեղի չեն ունեցել։
Չկայացած աճուրդից հետո գույքի գինը նվազում է 20 տոկոսով։ Կոմիտեի նախագահի խոսքով՝ փաստորեն նախկինում եղել են դեպքեր, երբ գույքը վաճառվել է 5 հետաձգված աճուրդից հետո։ Դա նշանակում է, որ գույքի գինը 5 անգամ 20 տոկոսով նվազել է։ «Կասկածներ կան, որ տարբեր մեխանիզմներով շատ դիմորդների թույլ չեն տվել մասնակցել եւ գնել, եւ այն վաճառվել է նախապես պայմանավորված անձի կամ իրավաբանական անձի։ Էլեկտրոնային աճուրդները կբացառեն այդ ամենը»,–նշեց նա։
Կոմիտեն հանրության իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով նաեւ գովազդելու է այդ գործիքը՝ էլեկտրոնային աճուրդների կայքը։ Կարծում են, որ փետրվար ամսին համակարգը լիարժեք պատրաստ կլինի։ Մասնավոր հատվածից անհատները կարող են, օրինակ, իրենց մեքենաները եւս վաճառել այս աճուրդով։
Կոմիտեի նախագահն իր պաշտոնավարման ընթացքում ծանոթացել է առկա խնդիրներին։ Ամենամեծ խնդիրը թերեւս համարում է պետական գույքի արդյունավետ կառավարումը։ Նա կարծում է, որ դրա արդյունավետությունը պետք է բարձրացվի, եւ այդ նպատակի համար ամենակարեւորը ամբողջ գույքի հաշվառման եւ գույքագրման բազան է։ «Դեռ նախորդ իշխանության ժամանակից սկսել է էլեկտրոնային ինտեգրացված բազայի ստեղծման գործընթաց։ Մենք պարզեցինք, որ այդ բազայի հետ կապված եւս խնդիրներ կան, կան ուռճացված ծախսեր։ Եվ մենք սկսել ենք բազայի փոփոխման աշխատանքներ, արդյունքում կստանանք շատ ավելի որակյալ եւ արդյունավետ էլեկտրոնային բազա։ Դրա շնորհիվ նաեւ հանրության համար հասանելի կլինի պետական գույքի վիճակը»,–ասաց Բաբայանը։ Համայնքային գույքերը կոմիտեի ենթակայության տակ չեն, սակայն Բաբայանը կարծում է, որ հաջորդ փուլում ճիշտ կլինի, որ այդ բազայում արտացոլվի նաեւ համայնքային պետական գույքը։
Կոմիտեն նաեւ մի շարք փոփոխություններ է նախատեսում կառավարության որոշումներում եւ օրենքներում։ Հայաստանում կա շուրջ 8800 պետական գույք, որոնցից որոշները գտնվում են այլ գերատեսչությունների ենթակայության տակ։ Կոմիտեի նախագահի խոսքով՝ այս պարագայում ունենում են ինֆորմացիոն խզումներ։ «Կարծում ենք՝ ճիշտ կլինի, որ ամբողջը մեկտեղվի։ Եվ սրա հետ կապված առաջարկությամբ ենք հանդես գալու, որ ողջ պետական գույքը գտնվի կոմիտեի ենթակայության տակ»,–ասաց նախագահը։
Այս նախաձեռնությունը Բաբայանը հիմնավորեց հետեւյալ կերպ. իրենց բալանսում գտնվող դպրոցները իրականացնում են իրենց բնականոն գործունեությունը, սակայն կոմիտեն տիրապետում է դրանց հետ կապված ողջ ինֆորմացիային։ «Եթե դպրոցի տարածքում մի հատված տրվում է վարձակալության, ապա մեզ հետ համաձայնեցված է լինում, եւ դա տեղի է ունենում աճուրդով։ Երբ դպրոցը մեր ենթակայության տակ չէ, ունենում ենք ինֆորմացիայի խիստ պակաս, օպերատիվությունը եւս նվազում է։ Մեր խնդիրն է այդ գործընթացներն արագացնել տարբեր մեխանիզմներով»,–ասաց Բաբայանն ու հավելեց՝ թվայնացումը կբարձրացնի արդյունավետությունը։
Աննա ԳՐԻԳՈՐՅԱՆ

06-12-2018





26-03-2019
Կարեւոր է մաքրելը, սակայն ավելի կարեւոր է չաղտոտելը
Տեղի ունեցավ այս տարվա առաջին համապետական շաբաթօրյակը

Նախքան ...


26-03-2019
Մեր մասնակցությունը չպետք է լինի միջնորդավորված
Հայոց ցեղասպանության ճանաչումը վերաբերում է հայ-ամերիկյան հարաբերություններին

Ալաբամայի ...


26-03-2019
Մարդկության դեմ ուղղված հանցագործությունները չպետք է մոռացվեն
Արգենտինայում Հայոց ցեղասպանության թանգարանի կառուցման համար միջոցներ կհավաքագրվեն



26-03-2019
Միացավ Պետոյին ու բոլոր հերոսներին
Մարտի 22-ին Քաշաթաղի շրջանի Տիգրանավանի Պետրոս Ղեւոնդյանի անվ. միջն. ...


26-03-2019
Անցումային շրջանից դեպի թռիչք
Աշխարհի լավագույն փորձագետները կլինեն մեզ մոտ

Կարճ ժամանակ ...


26-03-2019
Երազանքները կատարվում են
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Հայաստանի ֆուտբոլի ...


26-03-2019
ՀՀ նախագահը հանդիպել է Լիլիթ Մակունցի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախաձեռնել է հանդիպումների շարք Ազգային ...



26-03-2019
Սնանկության կառավարիչը կգա Հայաստան
«Հյուսիս-հարավ». իսպանական ...

26-03-2019
Գոլանի բարձունքների հարցը
Լուծումը հնարավոր է միայն «ջուր՝ ...

26-03-2019
Կովսականում հնչեց Կոմիտաս
Սփյուռքի հեղինակավոր կազմակերպություններից մեկի՝ ...

26-03-2019
Պակասեց ճկունությունն ու հաշվենկատությունը
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը իր ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO