Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.02.2019
ՄԱՐԶԵՐ


«Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ»

Գյումրիում անցկացվող համաժողովը կխթանի տարածաշրջաններում գործարար միջավայրի զարգացմանը

Արդեն երկրորդ անգամ Գյումրիում անցկացվող «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» խորագրով համաժողովին մասնակցելու է 200 երիտասարդ։ Համաժողովի հիմնական նպատակն այն է, որ նորարարությունն ու տեխնոլոգիաները զարգանան ոչ միայն մայրաքաղաքում, այլ նաեւ մարզերում։
Լրագրողների հետ հանդիպմանը համաժողովի մանրամասները ներկայացրեցին կազմակերպիչներն ու աջակցողները։
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամում (ՁԻՀ) տարածքային զարգացման ծրագրի ղեկավար Ամալյա Եղոյանը ներկայացրեց երկօրյա համաժողովի օրակարգը։
Առաջին օրը կկազմակերպվեն պանելային 3 քննարկումներ՝ «Մարզերում ձեռնարկատիրության էկոհամակարգի խթանումը», «Միջազգային ընկերությունների մարտահրավերները մարզերում» եւ «Տեխնոլոգիաները՝ որպես այլ ոլորտների զարգացման գրավական» թեմաներով։ Երկրորդ օրը՝ դեկտեմբերի 8—ին, միջազգային եւ տեղական փորձագետների, մենթորների կողմից կանցկացվեն սեմինարներ Հայաստանի տարբեր մարզերից ժամանած 200 երիտասարդների համար։
«Սա շատ կարեւոր է նաեւ այն առումով, որ մեկ նպատակի շուրջ համախմբվելու են բոլոր մարզերի երիտասարդները՝ ասելու, որ Հայաստանը միայն Երեւանը չէ»,–նշեց Ամալյա Եղոյանը։
«Համաժողովն իրականացվում է արդեն երկրորդ անգամ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում։ Այն արդեն դառնում է ավանդական եւ իր ուրույն տեղն ունի տեխնոլոգիական ու մարզային զարգացման օրակարգում։ Շատ ուրախալի է, որ մասնակցում են նաեւ 200—ից ավելի երիտասարդ ծրագրավորողներ, ինժեներներ։ Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հատկապես ինժեներիայի աջակցությամբ կարող ենք բարձրացնել մարզերի մրցունակությունը, ստեղծել հավելյալ աշխատատեղեր»,—ասաց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։
Համաժողովն իրականացվում է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի հետ համատեղ, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության ու տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության, Գերմանական զարգացման համագործակցության (GIZ) կողմից։
Հայաստանում Եվրամիության համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սերանոն նշեց, որ ԵՄ—ն շատ մեծ կարեւորություն է տալիս տնտեսական զարգացմանը մարզերում։ «Եվ այս իմաստով մեզ մեծ բավականություն է պատճառում այն փաստը, որ Գյումրիում նման համաժողովն արդեն իսկ դառնում է ավանդական։ ԵՄ—ի SMEDA ծրագիրը միշտ հատուկ ուշադրություն է դարձնում նորարարությանը եւ տեխնոլոգիաների զարգացմանը։ Եվ մենք ուզում ենք, որ նորարարական ու տեխնոլոգիական առաջընթացն ապահովվի ոչ միայն մայրաքաղաքում, այլ նաեւ մարզերում»,–ասաց Սերանոն ու նշեց, որ իրենց հավակնությունն է Հայաստանի կառավարությանը, մարզերին ուղեկցել այդ ճանապարհին։
2019 թվականին Եվրամիությունը ինովացիոն տեխնոլոգիաների զարգացումը խթանելու ծրագրի շրջանակում մտադիր է Հայաստանում մասնավոր հատվածի ներկայացուցիչներին 60 մլն եվրոյի դրամաշնորհ հատկացնել, ասաց Գոնզալո Սերանոն։
Նրա խոսքով՝ ԵՄ—ն մտադիր է Հայաստանում իրականացնել «Եվրամիությունը հանուն ինովացիաների» լայնամասշտաբ ծրագիրը, որն ուղղված է երկրում ինովացիոն տեխնոլոգիաների խթանմանը։ ԵՄ—ի եւ Հայաստանի կառավարության միջեւ համագործակցության մասին համապատասխան համաձայնագիրը կստորագրվի այս տարվա դեկտեմբերին։ Առաջիկայում նաեւ առանձին համաձայնագրեր կստորագրվեն կրթության եւ գիտության նախարարության հետ, իսկ 2019—ի սկզբին՝ համագործակցության մասին համաձայնագիր կրեատիվ տեխնոլոգիաների «Թումո» կենտրոնի հետ։
Ծրագիրը կիրականացվի 2 ուղղություններով եւ ուղղված կլինի ինովացիոն տեխնոլոգիաների զարգացման խթանմանը ինչպես Երեւանում, այնպես էլ Հայաստանի մարզերում։
«Առաջին ուղղությունն է աջակցությունը արդյունաբերության «կանաչ հատվածի» զարգացմանը՝ գյուղատնտեսություն, տուրիզմ եւ տեխնոպարկեր։ Մենք լայն հնարավորություններ կտրամադրենք սթարթափներին եւ այս ոլորտներում գործող փոքր ու միջին բիզնեսին։ Երկրորդ ուղղությունն է կրթությունը՝ այս հատվածում դրամաշնորհները կուղղվեն դասագրքերի, ձեռնարկների հրատարակմանը եւ ուսուցիչների վերապատրաստմանը»,–պարզաբանեց Գոնզալո Սերանոն։
Նա ասաց, որ արդեն մեկնարկել է կրեատիվ տեխնոլոգիաների «Թումո» կենտրոնի հետ համագործակցությունը, իսկ Համաշխարհային բանկի հետ համագործակցելու դեպքում կխթանվի հայկական դպրոցներում մաթեմատիկայի եւ այլ ճշգրիտ առարկաների դասավանդման խորացումը։
«Ծրագրի իրականացումը կսկսվի հաջորդ տարվա մարտ—ապրիլին»,–նշեց Սերանոն։
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տեղեկատվական, բարձր տեխնոլոգիաների եւ թվայնացման վարչության պետ Արման Գալստյանը նշեց, թե հաշվի առնելով, որ աշխարհը թեւակոխում է տնտեսության թվայնացման փուլ, շատ կարեւոր է նորարարական գաղափարների, նաեւ նոր լուծումների վերհանումը։ «Նախաձեռնությունը շատ կարեւոր է մարզերում եւ Երեւանում ոլորտի համաչափ զարգացման համար։ Իմ կարծիքով, համաժողովը մեծ հարթակ է, որում հանդիպելու են ինչպես պետական մարմինները, այնպես էլ ոլորտի կազմակերպությունները եւ մտքեր են փոխանակելու մարզերում տեղեկատվական տեխնոլոգիաների, բարձր տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ»,–ասաց նա։
«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի թիմի ղեկավար Մարիամ Բաբայանը շեշտեց, որ համաժողովը միտված է Հայաստանում գործարարական միջավայրի զարգացմանը, որը կխթանի ՓՄՁ զարգացումը Հայաստանում։ «Դրա արդյունքը Հայաստանի համար ներառական աճն է։ Այս նախաձեռնությանն արդեն երկրորդ անգամ ենք աջակցում։ Մենք համոզված ենք, որ տեխնոլոգիական զարգացումը Հայաստանի ապագան է, եւ ուզում ենք անպայման ունենալ մաս այս կարեւորագույն գործընթացի մեջ։ Մի քանի նախաձեռնություններ արդեն կան եւ գործում են Երեւանում, սակայն շատ չեն մարզերում»,–ասաց Բաբայանն ու հավելեց, որ այս նախաձեռնությունը շատ կարեւոր է նաեւ մարզերի երիտասարդների համար։

06-12-2018





16-02-2019
Մեր արտաքին քաղաքականությունը պետք է կերտենք Երեւանում
ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը հանդիպել է ...


16-02-2019
Հայ կոմպոզիտորական արվեստի նոր տոն
Փառատոնը նվիրված է Ավետ Տերտերյանի 90—ամյակին

«Արամ Խաչատրյան» ...


16-02-2019
Համակողմանի միջոցառումների ակտիվացման անհրաժեշտություն կա
Ասում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը

Անցած ...


16-02-2019
Թբիլիսին՝ թումանյանական եւ կոմիտասյան շնչով
Փետրվարի 19-ին կտրվի հոբելյանական տարվա մեկնարկը

Հայ մեծանուն ...


16-02-2019
Անսպառ ժառանգություն
Թումանյանագիտության ոլորտի արված ու չարված աշխատանքները

Հովհաննես Թումանյանի ...


16-02-2019
Հայաստանը դարձնել տեխնոլոգիական երկիր
Նախագահ Սարգսյանն այցելել է Հայդելբերգի համալսարան

Հայաստանի Հանրապետության ...


16-02-2019
Մյունխենում բացվել է անվտանգության համաժողովը
ՀՀ նախագահը երկկողմ հանդիպումներ է ունեցել

Աշխատանքային այցով ...



16-02-2019
«Թումանյանը պետություն էր անպետություն ժողովրդի մեջ»
Ամբողջ տարին հագեցած կլինի ...

16-02-2019
Ինչ է լինելու կրճատված մարդկանց հետ
Պարզաբանում է կառավարության աշխատակազմի ...

16-02-2019
Տարեսկիզբը հուսադրող է
Հայ հրաձիգները բավականին աշխույժ են սկսել ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO