Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.03.2019
ԱՇԽԱՐՀ


Խարխլվո՞ւմ են OPEC-ի հիմքերը

Նավթի միջազգային շուկայում ընթացիկ տարվա օգոստոսից, երբ ԱՄՆ-ը կյանքի կոչեց Իրանի դեմ տնտեսական սահմանափակումների առաջին փուլը, գների տատանումները առավել ցայտուն դարձան։ Իսկ սեպտեմբերին ու հոկտեմբերին, ԱՄՆ—ի սահմանափակումների երկրորդ փուլին ընդառաջ, գնաճի տեմպերն արագացան։ Մանավանդ որ Վաշինգտոնից հնչում էին սպառնալիքներ այն երկրների եւ ընկերությունների հասցեին, որոնք կշարունակեն Իրանից նավթ գնել։ Եվ, ահա, ստեղծված պայմաններում նոյեմբերի 4—ից հետո միջազգային նավթի շուկայում գնանկման միտումը նկատելի դարձավ, որը նոյեմբերի 10—ի դրությամբ կազմեց 20 տոկոս, ինչը խիստ մտահոգել է նավթ արտահանողներին OPEC—ում ու դրանից դուրս։
Թեեւ Արգենտինայում G20—ի գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ—Չինաստան համաձայնություն է ձեռք բերվել կողմերի միջեւ ընթացող տնտեսական պատերազմում մեկամսյա հրադադարի շուրջ, ինչի արդյունքում ոչ միայն որոշ չափով նավթի միջազգային շուկայում կայունացման միտում է արձանագրվել, այլեւ նույնիսկ բարելի գինը 2,5 դոլարով բարձրացել է։ Ըստ փորձագետների՝ գնաճն ավելի շուտ պայմանավորված է Ռուսաստանի եւ Սաուդյան Արաբիայի նախնական համաձայնությամբ՝ օրական 500 հազար բարել արտահանումը կրճատելով։ Սակայն կան նաեւ տեղեկություններ, որ այս հարցում առկա են Մոսկվա—Էր Ռիյադ տարաձայնություններ։ Ռուսաստանը հայտարարել է, որ պատրաստ է օրական 150 բարելով կրճատել արտահանումը, ինչը նշականում է, որ կրճատման առյուծի բաժինը մնում է Սաուդյան Արաբիային, իսկ վերջինս դեմ է մեծ ծավալի կրճատումներին։ Այս առնչությամբ այսօր Վիեննայում տեղի է ունենալու OPEC—ի եւ դրանից դուրս խոշոր նավթ արտահանողների նիստ, որտեղ քննարկվելու է գնանկումը կասեցնելու նպատակով արտահանումը օրական շուրջ 1,3 միլիոն բարելով կրճատելու հարցը, ինչն անխուսափելի է թվում առաջարկի համեմատությամբ պահանջարկի նվազման միտման պատճառով։
Ստեղծված իրավիճակում դեկտեմբերի 1—ին Կատարի էներգետիկայի նախարար Սաադ ալ Քաաբին հայտարարել է, որ 2019թ. հունվարից այդ երկիրը հեռանալու է OPEC—ից, քանի որ մտադիր է ուշադրությունը կենտրոնացնել գազի արդյունահանման վրա։ Կատարը բնական հեղուկ գազի (LNG) աշխարհում խոշորագույն արտահանողն է՝ տարեկան 77 միլիոն տոննա, իսկ այժմ մտադիր է ընդարձակելով՝ 2024թ. հասցնել այն մինչեւ 110 միլիոն տոննայի։ Վերջերս Կատար—Չինաստան գազ արտահանելու շուրջ 22—ամյա համաձայնագիր է կնքվել, ինչն անշուշտ դրական ազդեցություն կունենա այդ երկրի աշխարհաքաղաքական դերի հարցում։ Թեեւ Ալ Քաաբին շեշտել է, որ նման որոշումը քաղաքական դրդապատճառ չունի, սակայն վերլուծաբանները դա պայմանավորում են Կատարի դեմ Պարսից ծոցի երկրների սահմանափակումներով եւ դիվանագիտական փոխհարաբերությունների ընդհատմամբ։
Թեեւ Կատարից նավթի արտահանումը փոքրածավալ է եւ կազմում է ընդամենը օրական շուրջ 600 հազար բարել, սակայն նման որոշումը հանկարծակիի է բերել OPEC—ին, քանի որ պետք է վերաբաշխվեն անդամ երկրների փայաբաժինները։ Բայց եւ այնպես OPEC—ը հայտարարել է, որ անկախ դրանից արդյունահանության կրճատման հարցը մնալու է Վիեննայի նիստի օրակարգում։ Թերեւս միայն Արաբական Միացյալ Էմիրությունների ԱԳ նախարարն էր գոհունակություն հայտնել այդ առիթով եւ իր «թվիթերյան» էջում գրել, որ դա նշանակում է, որ Կատարի քաղաքական մեկուսացումն իրականություն է դարձել, ինչին ուղղված էին այդ երկրի դեմ սահմանափակումները։
Հիշեցնենք, որ OPEC—ը ձեւավորվել է 1960թ. Իրանի, Իրաքի, Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի եւ Վենեսուելայի մասնակցությամբ՝ նավթի արտահանումը համակարգելու նպատակով։ Հետագայում այդ կազմակերպությանը անդամակցել է եւս 10 երկիր։ Վերլուծաբանները Կատարի դուրս գալը OPEC—ի համար մեծ շոկ են համարում, ինչը կարող է հանգեցնել կազմակերպության փլուզմանը։ «S&P Global Plactic Analisthttps» էներգետիկայի ոլորտի վերլուծաբան Էնդի Քրիչլուն նշել է, որ շուրջ 20 տարի զբաղվել է OPEC—ի վերաբերյալ տեղեկատվությամբ, բայց այսպիսի խոշոր դեպք չի հիշում՝ հավելելով, որ կազմակերպության ապագայի հիմքերը խարխլված են։ Քրիչլուի կարծիքով՝ իրականում OPEC—ը գոյություն չունի, այն կազմված է երկու երկրից՝ Ռուսաստանից ու Սաուդյան Արաբիայից։ Այսուհանդերձ, Սաուդիան Արաբիան ձգտում է պահպանել OPEC—ը։ Թերեւս հենց այս համատեքստով պետք մեկնաբանել, որ Սաուդիան Արաբիայի արքա Մալեք բին Սալմանը պաշտոնապես Կատարի էմիր Թամիմ բին Համդ ալ Սանիին հրավիրել է Պարսից ծոցի երկրների համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին, որը տեղի է ունենալու այդ երկրում։ Մինչդեռ փոխհարաբերություններն ընդհատելուց ի վեր Կատարը երբեւէ որեւէ մակարդակով կազմակերպության հավաքներին չի հրավիրվել, ավելին, դրա անդամակցությունը առկախելու առաջարկներ են հնչել։

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

06-12-2018





20-03-2019
Ավելի թափանցիկ եւ արդյունավետ պետական գնման համակարգ
Խորհրդարանականները կողմ են վերահսկողության մեխանիզմների մեծացմանը

ԱԺ ֆինանսավարկային ...


20-03-2019
«Մոսկվայի պետական համալսարանն ինձ համար հարազատ կրթօջախ է»
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Մոսկվայի Միխայիլ ...


20-03-2019
Հյուրընկալել է Լեւոն Արոնյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Հայաստանի առաջատար ...


20-03-2019
Ավելի խորացնել երկկողմ հարաբերությունները
ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Բունդեսթագի նախագահի հետ



20-03-2019
Ընդունել է ամերիկահայ գործարար եւ բարերար Ջեյմս Թուֆենկյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է ամերիկահայ գործարար, բարերար ...


20-03-2019
Քննարկվել են համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) ...


20-03-2019
Տավուշի նորանշանակ մարզպետը՝ Մայր Աթոռում
Երեկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց ...



20-03-2019
Ինը տասնյակ ներդրումային ծրագիր՝ քննարկման փուլում
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ ...

20-03-2019
Իրանը Թուրքիայի հետ համատեղ գործողություններին չի մասնակցել
Երեկ թուրքական ԶԼՄ—ները, այդ թվում՝ TRT լրատվական ...

20-03-2019
«Միշտ ձգտել եմ նոր մարտահրավերների»
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կազմում 14 ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO