Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.12.2018
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Պետական չաշխատող մեքենան դարձնելու ենք արդյունավետ

«Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Տիգրան Ավինյանն ամփոփում է քարոզարշավը

ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող «Իմ քայլը» դաշինքն ակտիվ ու դինամիկ քարոզարշավ է անցկացնում։ Դաշինքի թեկնածուները եւ նրանց աջակցող թիմը թե՛ քաղաքացիների հետ անմիջական հանդիպումների, թե՛ քննարկումների, բանավեճերի եւ հարցազրույցների միջոցով ներկայացնում են նախընտրական ծրագիրը եւ Հայաստանի ապագայի տեսլականը։ «Իմ քայլը» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու, ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս քարոզարշավի ընթացքում Հայաստանի քաղաքացիները լայն հնարավորություններ ունեն ծանոթանալու տարբեր քաղաքական ուժերի ծրագրերին։ Դրանք լուսաբանվում են ե՛ւ ավանդական ԶԼՄ—ների, ե՛ւ սոցիալական մեդիայի միջոցով, ինչպես նաեւ ներկայացվում են տարբեր հանդիպումների, քայլերթերի եւ այլ միջոցառումների ընթացքում։ Նրա խոսքով, այս նախընտրական քարոզարշավն առանձնանում է բանավեճերի քանակով, որոնց ամենաբարձր մակարդակով ակտիվորեն մասնակցում են նաեւ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները, ինչն ինքնին զգալի մշակութային փոփոխություն է։
«Իհարկե, այս քարոզարշավն ամենաիդեալականը չէ, եւ ցանկալի կլիներ, որ էլ ավելի մեծ ուշադրություն դարձվեր կուսակցությունների ծրագրերին։ Մենք առավելագույնս աշխատում ենք մեր ծրագրերը հանրության դատին ներկայացնելու ուղղությամբ, եւ ես ինքս բազմիցս խոսել եմ մեր տնտեսական քաղաքականության մասին։ Ինչ վերաբերում է հանրապետական կուսակցության հետ ծրագրային բանավեճին, ապա այն հնարավոր չէ, քանի որ նրանք խոսում են ամեն ինչից, բացի ծրագրերից։ Նշածս բանավեճերի ընթացքում ՀՀԿ իմ գործընկերը խոսեց, թերեւս, ամեն ինչից, բացի կուսակցության ծրագրից ու տեսլականից։ Ինչո՞ւ։ Որովհետեւ նման ծրագիր չկա։ ՀՀԿ—ն տապալել է անցած 20 տարիների ընթացքում ծրագրային պայքարը, երկրի կառավարումը եւ տնտեսությունը, եւ, ինչպես վերջին օրերի իրադարձություններն են ցույց տալիս, այդպես էլ ոչինչ չի սովորել»,— ասաց Տիգրան Ավինյանը։
Հարցին, թե արդյոք միմյանց միջեւ, այսպես ասած, «փոխհրաձգությունը» չի՞ ստվերում ծրագրային բանավեճը, Տիգրան Ավինյանը նշեց, որ այո՛, որոշ չափով ստվերում է, քանի որ հանրապետականի կողմից իրենց ուղղությամբ անընդհատ մերկապարանոց մեղադրանքներ են հնչում եւ տեղեկատվական դաշտ են ներմուծվում բազմաթիվ ստեր։ Դրանք պահանջում են իրենց կողմից հստակ ու սպառիչ պատասխաններ, որոնք եւ տրվում են։

«Իմ քայլը» դաշինքի գլխավոր տնտեսական ուղերձը

«Իմ քայլը» դաշինքն առաջարկում է տնտեսական աճի ներառական մոդելը, որի արդյունքում երկրի տնտեսական առաջընթացը յուրաքանչյուր քաղաքացի անմիջապես զգալու է իր ամենօրյա կյանքում։ Տիգրան Ավինյանի խոսքով՝ տնտեսական աճը սոսկ վիճակագրություն չպետք է լինի, այն պետք է հանգեցնի զբաղվածության ավելացմանը։ Աճի արդյունքում առաջացած հավելյալ ֆինանսական միջոցները, ըստ նրա, ուղղելու են որակյալ ու մատչելի կրթական եւ առողջապահական ծառայությունների հասանելիության ապահովմանը, ինչպես նաեւ տրանսպորտային, ջրային եւ էներգետիկ ենթակառուցվածքների զարգացմանը։
«Հայաստանը փուլ առ փուլ ագրարային—հանքարդյունաբերական երկրից վերածելու ենք հզոր արդյունաբերություն ունեցող ու բարձր տեխնոլոգիական արտադրանք արտահանող երկրի։ Մարդկային ստեղծագործ միտքն ու կարողությունները տնտեսական աճի հիմնական շարժիչներն են լինելու, եւ մենք բարենպաստ պայմաններ ենք ստեղծելու, որպեսզի այդ կարողություններն աճեն եւ արդյունք ապահովեն։ Նոր Հայաստանում աշխատանքն ու գիտելիքն են լինելու արժանապատիվ ու երջանիկ կյանքի հիմքերը, եւ այսուհետ մեր հայրենակիցները չպետք է լքեն իրենց երկիրն աշխատանքի կամ արդարության փնտրտուքներում»,–ասաց Տիգրան Ավինյանը։
Անդրադառնալով տնտեսական հեղափոխությանը՝ Տիգրան Ավինյանը նշեց, որ Հայաստանի տնտեսության՝ աշխարհում մրցունակության բարձրացումը, գիտելիքի եւ նորարարությունների վրա հիմնված տնտեսական համակարգի ձեւավորումը, արտահանմանը եւ զբաղվածության ընդլայնմանը միտված ներդրումների խթանումը մեր տնտեսական քաղաքականության անկյունաքարերն են։
«Մեր հիմնական գերակայություններն են լինելու տնտեսական բարեփոխումները, տնտեսության բոլոր ճյուղերի մրցունակության խթանման համար պայմաններ ստեղծելը։ Մասնավորապես, նախատեսում ենք նվազեցնել վարչարարական բեռը, վերացնել գործարարության համար խոչընդոտ հանդիսացող կարգավորումները, պարզեցնել հարկային եւ մաքսային քաղաքականությունը»,–ասաց նա։
Քաղաքական թիմը մեծ նշանակություն է տալիս հավելյալ արժեք ստեղծող ենթակառուցվածքների (ավտոճանապարհներ, ջրագծեր, էլեկտրահաղորդակցության ցանցեր, համացանցի հասանելիություն) զարգացմանը։ Նախատեսում են մասնավոր հատվածի հետ շարունակական երկխոսության եւ կարիքների գնահատման միջոցով բարելավել հանրային քաղաքականությունը։ Բացի այդ, յուրաքանչյուր ճյուղային քաղաքականություն, ըստ նրա, իրականացվելու է փաստերի եւ գիտական հետազոտությունների արդյունքների հիման վրա։ Որպես գերակա ուղղություններ ուշադրության են արժանանալու բարձր տեխնոլոգիաների ոլորտը, վերամշակող եւ թեթեւ արդյունաբերությունը, բարձրարժեք գյուղատնտեսությունն ու զբոսաշրջությունը։

Պետական կառավարման համակարգի օպտիմալացում, առաջարկվող լուծումներ

Ըստ Տիգրան Ավինյանի՝ բոլորն էլ կհամաձայնեն, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա արդյունավետ եւ ճկուն պետական կառավարման համակարգ։ «Մենք պետական չաշխատող մեքենան դարձնելու ենք արդյունավետ՝ նպաստելով պետական ռեսուրսների ճիշտ կառավարմանը, ինչպես նաեւ բարձրացնելով պետական աշխատողների վարձատրությունը։ Այս ամենը, սակայն, չի հանգեցնելու կադրային ջարդի եւ գործազրկության. այս բարեփոխումների համատեքստում իրականացնելու ենք միջոցառումներ ռիսկերը չեզոքացնելու համար»,–հավելեց Տիգրան Ավինյանը։
Խոսելով ընտրություններին ակնկալվող արդյունքներից՝ Տիգրան Ավինյանը նշեց, որ, այո, շատերի կարծիքով «Իմ քայլը» դաշինքն այս ընտրությունների ակնհայտ առաջատարն է, սակայն թե քանի տոկոս կհավաքեն, դա կորոշի բացառապես ժողովուրդը։ «Բնականաբար, մենք հայցում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների քվեն, որպեսզի ավարտին հասցնենք այս տարվա գարնանը սկսված պատմական գործընթացը, ի լրումն քաղաքականի իրականացնենք տնտեսական հեղափոխություն եւ Հայաստանը անշրջելիորեն դնենք վերընթաց զարգացման ռելսերի վրա»,–ասաց Տիգրան Ավինյանը։ Հարցին, թե ընտրություններին հաջողություն գրանցելու պարագայում Տիգրան Ավինյանն իրեն որտե՞ղ է պատկերացնում՝ գործադի՞ր, թե՞ օրենսդիր մարմնում, նա պատասխանեց, որ կլինի այնտեղ, որտեղ առավելագույն ձեւով նպաստ կունենա Հայաստանի Հանրապետության զարգացմանն ու հզորացմանը։
Աննա ԳԶԻՐՅԱՆ

06-12-2018





15-12-2018
Մեր երկիրը մերժել է հանձնել հինգ շրջանները
Լուկաշենկոն պատմել է Նիկոլ Փաշինյանից ներողություն խնդրելու մասին



15-12-2018
«Հայերն ինձ մեծ հույս ներշնչեցին մարդ էակի նկատմամբ»
Վիրխինիա Մենդոսան իր համար բացահայտել է զարմանահրաշ երկիր ...


15-12-2018
ԵԱՏՄ երկրները միջազգային բյուրո են ստեղծում
Ավիացիոն պատահարներն ու լուրջ միջադեպերը քննելու համար

Հայաստանի ...


15-12-2018
Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատվել է կայուն
ԿԲ-ն այս տարվա համար մոտ 5 տոկոս տնտեսական ...


15-12-2018
Նվիրատվությունների գումարն ավելացել է
Սակայն ավելի կարեւոր էր «Հայաստան» հիմնադրամի նկատմամբ վստահությունը ...


15-12-2018
Կառավարությունը կաջակցի
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ ...


15-12-2018
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ջասթին Թրյուդոյի հետ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի վարչապետ ...



15-12-2018
Մանուկների աչքերով
«Արմենպրեսը», Խնկո Ապոր գրադարանը եւ ...

15-12-2018
Անցյալից զրկված ժողովուրդն ապագա ունենալ չի կարող
Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ...

15-12-2018
Երեւանը պաշտոնապես Գինեսի ռեկորդակիր է
Աշխարհի ամենամեծ գաթայի ռեկորդը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO