Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.05.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Մկրտիչ Տիրատուրյանի 1 դարը Աբովյան 16-ում

Հայաստանի նկարիչների միության ցուցահանդեսային համալիրի 2—րդ հարկի ցուցասրահում բացվեց գեղանկարիչ Մկրտիչ Տիրատուրյանի հոբելյանական ցուցահանդեսը. լրացավ այս ինքնատիպ ստեղծագործողի ծննդյան 100—ամյակը։
Ցուցասրահ արժե այցելել. բնանկարները, դիմանկարներն ու նատյուրմորտները կատարված են դասական սկզբունքով, առանց շինծու նորարարության եւ ինքնատիպության ձգտման։ Շատ կտավներ բոլորել են կես դարը եւ այսօր ամենեւին չեն կորցրել թարմությունն ու գրավչությունը։ Մեր առջեւ կերպարվեստին ինքնամոռաց սիրահարված մարդու աշխատանքներն են, եւ, ինչ խոսք, արժե հասնել Աբովյան 16, Հայաստանի նկարիչների միություն եւ բարձրանալ 2—րդ հարկի ցուցասրահ։ Մկրտիչ Տիրատուրյանի ուսուցիչներն էին նշանավոր վարպետներ Սեդրակ Առաքելյանը եւ Վահրամ Գայֆեճյանը։ Շատ բան նրանցից վերցնելով՝ Տիրատուրյանը կատարել է գլխավորը՝ քայլելով միայն իր համար բացված արահետով։
Մի առիթով ահա թե ինչպես է բնութագրել նրան Հայաստանի ժողովրդական նկարիչ Արա Բեքարյանը. «Թեեւ ընդունված է նկարիչ արվեստագետին որակել արդեն մեզ վաղուց հայտնի ավանդական անուններով՝ բնանկարիչ կան կոմպոզիտոր ածականներով, բայց դրանք երբեք լրիվ չեն կարող բնորոշել արվեստագետին։ Լիարժեք բնորոշման համար, ըստ երեւույթին, անհրաժեշտ է որոշել նվիրվածության կամ սիրո չափը, որով նկարիչը մոտենում է իր կտավներին։ Եթե այս տեսակետից դատելու լինենք Մկրտիչ Տիրատուրյանի ստեղծագործությունների մասին, ապա պարզ կլինի այն ակնառու որակը, որ նա ստեղծել է մեզ համար»։
Մկրտիչ Տիրատուրյանի ցուցահանդեսային գործունեությունը սկսվել է 20-րդ դարի 30-ական թվականններից։ Նա մասնակցել է Պրահայի առաջին երիտասարդական ցուցահանդեսին։
Գեղանկարչությունից բացի, նա ստեղծել է գրաֆիկական բազմաթիվ գործեր, տիրապետել է ձեւավորման արվեստին՝ ամենուր հարազատ մնալով սեփական մտածողությանը, արարման սկզբունքներին։ Նրա ողջ ստեղծագործական աշխարհը, որքան էլ որ վառ է ու կենսունակ, այնուհանդերձ հեռու է ուշադրություն հրավիրելու ճիգերից, անհարկի նորարարությունից եւ շնչում է սիրով եւ անմիջականությամբ։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

06-12-2018





22-05-2019
Փաստաթղթերն ընդունել ամեն օր
Հորդորել է ՀՀ ԿԳ նախարարը դպրոցների տնօրեններին

Երեւանի ...


22-05-2019
Հայաստանն ու բամբակի մշակումը. օգո՞ւտ, թե՞ անհեռատես շռայլություն
Մոտ կես դար հետո կրկին աճեցնում ենք այս ...


22-05-2019
Կառավարությունում քննարկվել են ընտանիքի ապահովության գնահատման համակարգի բարեփոխման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ քննարկվել են ընտանիքների ապահովության ...



22-05-2019
Հարեւան երկրում ատելության քարոզը շարունակվում է
Հայաստանը կողմ է մարդասիրական ...

22-05-2019
Սպառնո՞ւմ է գույքի օտարումը ազգային ակադեմիային
Պատգամավորը հանդես է եկել օրենսդրական ...

22-05-2019
Մխիթարյանը չի մեկնի Բաքու
Լոնդոնի «Արսենալը» պաշտոնական հայտարարությամբ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +15
ցերեկը +23... +25

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO