Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.12.2018
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


Նոր ժամանակներում անհրաժեշտ են նոր մոտեցումներ

Ազգային հանրագիտարան ստեղծելու ժամանակի հրամայականը

Խորհրդային տարիներին ստեղծվեց «Հայկական սովետական հանրագիտարան» կոթողային հրատարակությունը, որի լույսընծայումը հիրավի պատմական իրադարձություն էր։ Այդ աշխատանքին նվիրվել էին ժամանակի հայտնի մտավորականները՝ մեծանուն գիտնական Վիկտոր Համբարձումյանի գլխավորությամբ, ով այդ հրատարակության առաջին գլխավոր խմբագիրն էր։ Սակայն Հայաստանի անկախացումից հետո հանրագիտարանային նյութի վերանայման անհրաժեշտություն առաջացավ, ինչը պայմանավորված է հասարակական—քաղաքական, տնտեսական նոր իրողություններով, ինչու չէ նաեւ նոր ժամանակների տրամաբանությամբ։
Նոր «ազգային հանրագիտարան» ստեղծելու խնդրի շուրջ «ՀՀ»—ն զրուցել է «Հայկական հանրագիտարան» հրատարակչության բազմամյա գլխավոր խմբագիր—տնօրեն Հովհաննես Այվազյանի հետ։ «Հայկական հանրագիտարանի» 13 հատորների նյութի միայն 25 տոկոսն է վերաբերում Հայաստանին, հայերիս եւ հայ իրականությանը։ Այսօրվա տեղեկատվական հսկայածավալ դաշտի պայմաններում, երբ կարելի է գրեթե բոլոր հարցերի մասին նյութեր գտնել համացանցում, ավելորդ է դառնում ժամանակ եւ ֆինանսական միջոցներ ծախսել որեւէ երկրի կամ երեւույթների ու իրադարձությունների մասին հայոց հանրագիտարանում զետեղելու համար։ Եթե անգամ գրվի, ապա միայն Հայաստանի հետ ունեցած առնչությունների, տվյալ երկրում հայկական համայնքի մասին պիտի լինի։
Մեր օրերում տեղեկատվությունը շատ արագ հնանում է, նույնը վիճակված է նաեւ հանրագիտարաններին, հետեւաբար դրանք նույնպես պետք է թվային տարբերակով պատրաստվեն եւ առցանց միջամտելու, թարմացնելու հնարավորություն ունենան։ Ճիշտ կլինի, եթե նոր հանրագիտարանն անդրադառնա միայն հայերին եւ Հայաստանին իր պատմական ամբողջության մեջ՝ վաղնջական ժամանակներից մինչեւ մեր օրերը։ Իսկ խնայված միջոցների հաշվին կկարողանանք պատրաստել այդ հանրագիտարանի օտարալեզու տարբերակները»,–իր մոտեցումները ներկայացրեց Այվազյանը։ «Ազգային հանրագիտարանի» լավ նախօրինակ է քառահատոր «Հայկական համառոտ հանրագիտարանը», որն անհրաժեշտ կլինի համալրել, թարմացնել եւ վերաշարադրել մերօրյա պահանջներին համապատասխան։
Համաշխարհային պրակտիկայում ընդունված է հանրագիտական հրատարակությունները 25—30 տարին մեկ թարմացնել. նման դեպքերում շատ պատմամշակութային բնույթի հոդվածներ, որպես կանոն, նույնությամբ մնում են, իսկ թարմացվում են այն հոդվածները, որոնք ժամանակի ընթացքում փոփոխություններ են կրել, «հնացել», նաեւ ավելացվում են նորերը։ Այսօր հսկայական նոր նյութ կա տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառներում, ինչպես նաեւ մեր նորագույն շրջանի պատմության, արցախյան պատերազմի մասին, որոնք նույնպես պետք է ընդգրկվեն հանրագիտական բազայում։
Հանրագիտական բառարանները, որպես կանոն, պատրաստվում են համապարփակ հանրագիտարաններ ունենալուց հետո միայն՝ դրանց հիմքի վրա, սակայն արդեն հրատարակվել է 65 հազար բառ—հոդված պարունակող երկհատոր «Հանրագիտական բառարանը»։ Առաջին հատորը տպագրվել է 2016թ., իսկ երկրորդը՝ 2018—ին։ «Դրանք հանրագիտարանների սեղմ ամփոփագրերն են։ Համապարփակ հանրագիտարանը դեռ չպատրաստած՝ նախաձեռնեցինք եւ ավարտին հասցրեցինք այդպիսի բառարանի հրատարակումը, հույս ունենալով, որ մի օր հնարավորություն կունենանք ստեղծելու նաեւ ազգային հանրագիտարան»,–ասաց զրուցակիցս՝ նշելով, որ նման հանրագիտարան ունենալու անհրաժեշտության մասին բազմիցս բարձրաձայնվել է նախորդ տարիներին, սակայն ամեն անգամ ինչ—ինչ պատճառներով հետաձգվել է։ Հարցը բնավ մասնագետների պակասը չէ, քանի որ կան փորձառու խմբագիրներ՝ համապատասխան մասնագետների խումբ, որոնց ուժերով կարելի է նոր շունչ հաղորդել հրատարակչությանը։
Անցած 20 տարիներին հրատարակել են հիմնականում թեմատիկ հանրագիտարաններ։ Առաջիկայում պատրաստ կլինի «Հայ երաժշտության հանրագիտարանը», որը նախաձեռնել են դեռեւս երեք տարի առաջ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի առաջարկով։ Հրատարակչությանը հաջողվել է նախագծի շուրջ համախմբել երաժշտագետների, արվեստագետների, կոմպոզիտորների, կոնսերվատորայի պրոֆեսորադասախոսական կազմին։ «Մինչեւ այսօր էլ, երբ գիրքը պատրաստ է էջկապի, քննարկումները շարունակվում են, քանի որ պատրաստվում է հայոց առաջին երաժշտական հանրագիտարանը, որը պիտի առավելագույնս լավը լինի»,–ասաց նա։
Արդեն երկրորդ տարին է աշխատում են «Հովհաննես Թումանյան» գրական հանրագիտարանի ստեղծման ուղղությամբ։ Զրուցակիցս ընդգծեց, որ այս դեպքում նույնպես կարողացել են համախմբել հանրապետության լավագույն թումանյանագետներին՝ 10—12 անձի, ՀՀ ԳԱԱ գրականության, ազգագրության ինստիտուտների, Երեւանի պետական համալսարանի աշխատակիցների եւ ուրիշների։ «Մեր իրականության մեջ առաջին հանրագիտարանն է՝ նվիրված գրական անհատին։ Նյութն այնքան ծավալուն է, որ նախատեսված մեկի փոխարեն թերեւս երկու հատորով կարվի։ Ամեն ինչ ընդգրկել ենք՝ Թումանյանի ամբողջ գրական ժառանգությունը, բոլոր այն կառույցներն ու մարմինները, թերթերը, անձանց, որոնք երբեւէ առնչություն են ունեցել Թումանյանի հետ»,–ասաց նա, ապա մանրամասնեց, որ ներկայացվելու են նաեւ բանաստեղծի հասարակական գործունեությունը, հետթումանյանական շրջանը, այսինքն՝ Թումանյանին նվիրված ուսումնասիրությունները, մեկնաբանությունները, նրա՝ Թբիլիսիի, Դսեղի եւ Երեւանի տուն—թանգարանները, ճանաչված թումանյանագետներին՝ Ավետ Տերտերյան, Պողոս Մակինցյան, Վահան Տերյան, Էդվարդ Ջրբաշյան, Լեւոն Հախվերդյան, Հրանտ Թամրազյան, Մկրտիչ Մկրյան եւ ուրիշներ։ Ուրիշ երկրներում արդեն իսկ կան նմանօրինակ հանրագիտարաններ, օրինակ՝ «Պուշկին», «Գոգոլ», «Տարաս Շեւչենկո», «Շեքսպիր», «Բայրոն», «Գյոթե» եւ այլն։ Այվազյանը նկատեց, որ հանրագիտարանի լույսընծայումը հիանալի նվեր կլինի Հովհ. Թումանյանի ծննդյան 150—ամյակին։
Հանրագիտարանի տնօրենը բարձրաձայնեց մի խնդրի մասին եւս, որն, իր կարծիքով, վերանայման կարիք ունի։ Բանն այն է, որ հանրագիտարանային հրատարակություններն իրականացվում են պետպատվերի շրջանակներում, այսինքն՝ պետությունը միջոցներ է հատկացնում տպագրության եւ հրատարակչական որոշ աշխատանքների համար, բնականաբար՝ որոշակի ժամանակահատվածի սահմաններում։ «Անհեթեթ իրավիճակ է ստացվում. պետք է հասկանալ, որ եթե սահմանված ժամկետում չենք տեղավորվում, նշանակում է դեռ աշխատանք կա անելու նյութի վրա, եւ հրատարակչությունը լրացուցիչ ծախս է ունենում։ Եթե լրացուցիչ աշխատանքը չի վարձատրվում, գոնե տուգանքը պետք է վերացվի։ Հանրագիտարային գործը վերջ չունեցող աշխատանք է»,–ասաց Այվազյանը՝ նշելով, որ տուգանք են վճարել «Հանրագիտական բառարանի» եւ առաջին, եւ երկրորդ հատորների համար։
Համացանցում տեղ գտած հսկայածավալ տեղեկատվության պայմաններում երբեմն դժվար է լինում գտնել հավաստի տեղեկություններ։ Այդ առումով վստահելի աղբյուր են «Հայկական հանրագիտարանի» կայքէջում տեղ գտած հոդվածները։ Հ. Այվազյանը նշեց, որ համացանցում հանրագիտարանի ներկայացվածության հեռանկարը պայմանավորված է նախեւառաջ ֆինանսական միջոցների առկայությամբ, ինչը թույլ կտա մեր ժամանակների պահանջներին համապատասխան բովանդակությամբ եւ որակով կայք ունենալ։ Ի դեպ, նման նախապատրաստություններ արդեն արվում են։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

06-12-2018





15-12-2018
Մեր երկիրը մերժել է հանձնել հինգ շրջանները
Լուկաշենկոն պատմել է Նիկոլ Փաշինյանից ներողություն խնդրելու մասին



15-12-2018
«Հայերն ինձ մեծ հույս ներշնչեցին մարդ էակի նկատմամբ»
Վիրխինիա Մենդոսան իր համար բացահայտել է զարմանահրաշ երկիր ...


15-12-2018
ԵԱՏՄ երկրները միջազգային բյուրո են ստեղծում
Ավիացիոն պատահարներն ու լուրջ միջադեպերը քննելու համար

Հայաստանի ...


15-12-2018
Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատվել է կայուն
ԿԲ-ն այս տարվա համար մոտ 5 տոկոս տնտեսական ...


15-12-2018
Նվիրատվությունների գումարն ավելացել է
Սակայն ավելի կարեւոր էր «Հայաստան» հիմնադրամի նկատմամբ վստահությունը ...


15-12-2018
Կառավարությունը կաջակցի
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ ...


15-12-2018
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ջասթին Թրյուդոյի հետ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի վարչապետ ...



15-12-2018
Մանուկների աչքերով
«Արմենպրեսը», Խնկո Ապոր գրադարանը եւ ...

15-12-2018
Անցյալից զրկված ժողովուրդն ապագա ունենալ չի կարող
Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ...

15-12-2018
Երեւանը պաշտոնապես Գինեսի ռեկորդակիր է
Աշխարհի ամենամեծ գաթայի ռեկորդը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO