Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.05.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Երեսուն տարի առաջ

Հակոբյանների բազմանդամ ընտանիքը զոհ գնաց արհավիրքին

1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից երեք ամիս առաջ Արշակ Հակոբյանը բնակարան էր ստացել Լենինականի «Վարդբաղ» թաղամասում։ Ուրախացել ու աշխարհով մեկ էին եղել Արշակը, նրա կինը՝ Սոնան եւ երեք զավակները՝ Երանուհին, Անուշիկն ու Երեմիկը։ Հինգ հոգուց բաղկացած ընտանիքը պայծառ ու լուսավոր երազանքներ ուներ ապագայի վերաբերյալ։ Ավաղ, երկրաշարժը, որը չխնայեց ծերի ու մանկան, երիտասարդի ու պատանու, ընդհատեց նաեւ Հակոբյանների կյանքը՝ հավերժական սգի դատապարտելով Արշակի հորը՝ Երեմ պապին։
«Արմենպրեսը» պատմում է՝ Երեմ պապի վշտից խելակորույս ձայնն ամեն օր լսելի էր Արագածի շրջանի Բերքառատ գյուղի գերեզմանոցում. «Արշակ, Սոնա, Երանուհի, Անուշիկ, Երեմիկ, ինչո՞ւ մենակ թողեցիք ինձ»։
Այսպես կրկնում էր նա մինչեւ իր մահը։
Ճակատագրի չար կատակով մենակ էր մնացել Երեմ պապը՝ ասես ողբալու, տառապելու եւ տանջվելու։ Մինչդեռ ուրախ ու երջանիկ ապրում էին Լենինականում։ Արշակն աշխատում էր որպես քննչական մեկուսարանի հսկիչ, իսկ Սոնան մեծացնում էր իր երեք զավակներին։ Փոքրի անունը դրել էին Երեմիկ՝ ի պատիվ Երեմ պապի։ Եվ վերջինս հպարտանում էր, մեծ հույսեր էր կապում այս փոքրիկի հետ՝ մտածելով, որ կծխա Հակոբյանների օջախն իր փոքրիկ Երեմիկով։ Երազում էր նրան տեսնել մեծացած, իր ժողովրդին ու ծնողներին արժանի զավակ դարձած։
Ավաղ, երկրաշարժն ընդմիշտ հանգցրեց այդ տան ծուխը՝ փշրելով Երեմ պապի երբեմնի գեղեցիկ երազանքները, թողնելով նրան մեն—մենակ վշտի ծանր բեռան տակ։
Երեմ պապը մեկ առ մեկ դողդոջ ձեռքերով փարվում էր հինգ մեծ ու փոքր հողաբլուրներին, ձայն տալիս սրտակեղեք եւ անշարժանում անզոր, ուժաթափ։ Նա ամեն օր վառվող մոմերի հաջորդականությամբ ժամապահում էր հարազատ հողաթմբերի մոտ, կիսաձայն զրուցում՝ ասես կենդանի մարդկանց հետ։
Անցնող ու դարձող մարդիկ լուռ ու վշտահար նայում էին նրան, ամեն ինչ հասկանում։ Անձայն այս գերեզմանը Երեմ պապի համար իր որդու՝ Արշակի տունն էր, թոռնիկների օրորոցը, իր խռոված հոգին դատարկելու, թեթեւացնելու միակ ու մշտական վայրը։
Ի հիշատակ Արշակ եւ Սոնա Հակոբյանների՝ արհավիրքի անմեղ զոհերի, Արագածի շրջանի Բերքառատ գյուղի գերեզմանոցում Օնիկ Հակոբյանը՝ Արշակի եղբայրը, սեփական միջոցներով մի գեղեցիկ խաչքար էր կանգնեցրել։
Այստեղ հաճախ են այցելում ոչ միայն գյուղի, այլեւ մայրաքաղաքի, հանրապետության տարբեր շրջանների ու քաղաքների բնակիչներ՝ հարգանքի տուրք մատուցելու զոհվածների սրբազան հիշատակին։
Անժելա ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

07-12-2018





22-05-2019
Փաստաթղթերն ընդունել ամեն օր
Հորդորել է ՀՀ ԿԳ նախարարը դպրոցների տնօրեններին

Երեւանի ...


22-05-2019
Հայաստանն ու բամբակի մշակումը. օգո՞ւտ, թե՞ անհեռատես շռայլություն
Մոտ կես դար հետո կրկին աճեցնում ենք այս ...


22-05-2019
Կառավարությունում քննարկվել են ընտանիքի ապահովության գնահատման համակարգի բարեփոխման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ քննարկվել են ընտանիքների ապահովության ...



22-05-2019
Հարեւան երկրում ատելության քարոզը շարունակվում է
Հայաստանը կողմ է մարդասիրական ...

22-05-2019
Սպառնո՞ւմ է գույքի օտարումը ազգային ակադեմիային
Պատգամավորը հանդես է եկել օրենսդրական ...

22-05-2019
Մխիթարյանը չի մեկնի Բաքու
Լոնդոնի «Արսենալը» պաշտոնական հայտարարությամբ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +15
ցերեկը +23... +25

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO