Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.12.2018
ԱՅԼՔ...


Ընդունե՞լ գույքը որպես նվիրատվություն

Կառավարությունը կսպասի իրավապահ մարմինների եզրակացությանը

Մաքսային ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանին եւ Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին պատկանող գույքի նվիրատվության համար նախ պետք է համապատասխան դիրքորոշում լինի իրավապահ մարմինների կողմից, որից հետո կառավարությունը հանձնարարական կտա, եւ նոր միայն կսկսվի գործընթացը։ Երեկ այս մասին գործադիրի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը։
Այժմ «Գոլդեն փելես» հյուրանոցի (Արմեն Ավետիսյանի գույքը) հետ կապված ընթացակարգն է մշակվում, որից հետո կառավարության որոշման համապատասխան նախագիծ կներկայացվի։ Դրական եզրակացության պարագայում կմտնի կառավարություն եւ կընդունվի նվիրատվություն ընդունելու մասին որոշումը։ Նոտարական ընթացակարգերից հետո մասնավոր հյուրանոցը կհամարվի պետական գույք։
Ն. Բաբայանի խոսքով, երկու անձանց գույքի վերաբերյալ էլ համապատասխան վարույթն իրականացնող իրավապահ մարմնի եզրակացությունը կարեւոր է, քանզի չի բացառվում՝ տվյալ գույքը ապօրինի ճանապարհով է ձեռք բերվել։ Սակայն, մյուս կողմից, ըստ նրա, կառավարությունն ինքն է այդ քաղաքական որոշումը կայացնում՝ հաշվի նստելով կամ չնստելով իրավապահ մարմնի եզրակացության հետ։
Իսկ ժամկետների առումով, ինչպես ասաց բանախոսը, հյուրանոցն ավելի արդյունավետ է նվեր ընդունել հիմա, քան դատական պրոցեսի ավարտին սպասել, որ կարող է մեկ կամ ավելի տարիների հասնել։ Եթե ապօրինաբար է ձեռք բերվել այդ գույքը, ավելի հավանական է, որ բռնագանձվի։
Հյուրանոցը պետգույքի կոմիտե՞ն է կառավարելու։ Հարցին ի պատասխան Նարեկ Բաբայանը համառոտեց. «Ավելի հավանական է, որ կոմիտեի բալանսին գրանցվելուց հետո կարճ ժամանակում հայտարարվի աճուրդ»։
Գուցե հյուրանոցը վնասով է աշխատում։ Եթե պարզվի, որ այդպես է, ապա պետությունը կընդունի՞ այն։ «Ակնհայտ է, որ վնասով աշխատող չէ»,—հնչեց պատասխանը։
Լրագրողներին հետաքրքրում էր, թե ի՞նչ է լինելու այն շենք—շինությունների հետ, որոնք ժամանակին մասնավորեցրել են նախկին պաշտոնյաները եւ հետո թանկ վարձակալության տվել պետությանը։ Նարեկ Բաբայանն այստեղ անդրադարձավ ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանից վարձակալած գույքին։ Եվ նշեց, թե կառավարությունը մտադիր է հրաժարվել դրանից։ Միաժամանակ հստակեցրեց. «Այդ գույքն այնպես չէ, որ պետությանն ավելի թանկ են վարձով տալիս։ Կառավարությունն իր կարիքներից ելնելով՝ ստիպված վարձակալել է։ Հիմա փորձում ենք ամեն ինչ անել, որ այդ վարձակալությունը խզենք եւ պետական գույքի հաշվին այդ կառույցները տեղավորենք։ Այդտեղ գտնվում են ազգային վիճակագրական կոմիտեի ու գանձապետարանի վարձակալած տարածքները։ Ինչ վերաբերում է այդ գործարքներին, դրանք տեղի են ունեցել ավելի վաղ, քան 10 տարի։ Գոյություն ունի վաղեմության ժամկետ»։ Այլ կերպ՝ այդ հարցերով պետք է բացառապես զբաղվեն իրավապահները։ Բայց նույնիսկ իրավապահների զբաղվելու եւ անգամ ինչ—որ բացահայտումներ անելու պարագայում իրավական հետեւանքներ չեն առաջանում։ Եվ այստեղ, ըստ պետգույքի կառավարման կոմիտեի նախագահի, օրենսդրական փոփոխության անհրաժեշտություն կա։ Կամ՝ մեկ այլ տարբերակ. երբ որոշակի բացահայտումների հետեւանքով սեփականատերերը որոշում են նվիրատվության ճանապարհով գնալ։
Անդրադարձ եղավ նաեւ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում արձանագրված չարաշահումներին։ Լրագրողները հստակ օրինակներ խնդրեցին։ Նարեկ Բաբայանը ասաց. «Չարաշահման շատ կոնկրետ օրինակը վերաբերում է պահակախմբին։ Մրցույթով շահել են, որ 24 հոգի պետք է աշխատի, բայց փաստացի աշխատում են 15 հոգի, տարբերությունը ամսական շուրջ 1 մլն դրամի մասին է։ Այսինքն՝ վճարվում է այն գործի համար, որն իրականում չի կատարվում, այստեղ մենք ռիսկ տեսնում ենք»։
Համալիրի տնօրենի հետ պայմանագիրը չի երկարաձգվել չարաշահումների պատճառով։ Ինչպես տեղեկացրեց բանախոսը, պայմանագրի ժամկետը չերկարացնելու մասին տնօրենը ծանուցված է եղել դեռ մայիսին։ Ծանուցման մեջ նշված էր, որ տնօրենի պայմանագիրն ավարտվում է, այն չի երկարաձգվելու։ «Որոշումն արդեն պատրաստ էր,–ասաց Նարեկ Բաբայանը,–հրամանը իմ սեղանին էր, որ հուլիսի 1—ին պետք է այն ավարտվեր, ուղղակի, հաշվի առնելով առաջիկայում Ֆրանկոֆոնիայի միջոցառումները, երկարացրել ենք 5 ամսով եւ նորից մեկ ամիս առաջ նրան կրկին ծանուցել ենք, որ պայմանագիրը չի երակարաձգվելու ու անցկացվելու է մրցույթ»։ Ի դեպ, այն հունվարի վերջին կանցկացվի։ Մրցույթը խոստանում են անել «լայն իրազեկմամբ», որպեսզի ծրագրերով հանդես գան բոլոր ցանկացողները։ Ամեն բան կլինի բաց, թափանցիկ ու մրցակցային։ Հնարավոր է՝ միջազգային հայտնի ապրանքանշաններ ունեցող ընկերությունների վաճառվի կամ հանձնվի կառավարման։
Նկատենք նաեւ, որ առայժմ գույքերի գնահատում արված չէ։
Հարց է ծագում՝ էլի՞ կան մարդիկ, ովքեր ուզում են գույք նվիրաբերել պետությանը։ «Մեզ մոտ առայժմ չկան դիմումներ, չի բացառվում, որ դիմումներ կան, բայց ոչ Պետգույքի կոմիտեում»,–ասաց կոմիտեի նախագահը։
Ռիսկեր նաեւ սահադաշտի մասով կան։ Համենայնդեպս, ըստ Բաբայանի, այն մուտքերը, որոնք ցույց են տրվել, իրականությանը չեն համապատասխանում, քանզի վստահաբար ավելի շատ մարդ է օգտվել սահադաշտից։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

07-12-2018





15-12-2018
Մեր երկիրը մերժել է հանձնել հինգ շրջանները
Լուկաշենկոն պատմել է Նիկոլ Փաշինյանից ներողություն խնդրելու մասին



15-12-2018
«Հայերն ինձ մեծ հույս ներշնչեցին մարդ էակի նկատմամբ»
Վիրխինիա Մենդոսան իր համար բացահայտել է զարմանահրաշ երկիր ...


15-12-2018
ԵԱՏՄ երկրները միջազգային բյուրո են ստեղծում
Ավիացիոն պատահարներն ու լուրջ միջադեպերը քննելու համար

Հայաստանի ...


15-12-2018
Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատվել է կայուն
ԿԲ-ն այս տարվա համար մոտ 5 տոկոս տնտեսական ...


15-12-2018
Նվիրատվությունների գումարն ավելացել է
Սակայն ավելի կարեւոր էր «Հայաստան» հիմնադրամի նկատմամբ վստահությունը ...


15-12-2018
Կառավարությունը կաջակցի
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ ...


15-12-2018
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ջասթին Թրյուդոյի հետ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի վարչապետ ...



15-12-2018
Մանուկների աչքերով
«Արմենպրեսը», Խնկո Ապոր գրադարանը եւ ...

15-12-2018
Անցյալից զրկված ժողովուրդն ապագա ունենալ չի կարող
Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ...

15-12-2018
Երեւանը պաշտոնապես Գինեսի ռեկորդակիր է
Աշխարհի ամենամեծ գաթայի ռեկորդը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO