Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.05.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


«Սպիտակի երկրաշարժը շատ ծանր փորձություն էր ինձ համար»

Ասում է ՌԴ վաստակավոր բժիշկ, ակադեմիկոս Գենադի Օնիշչենկոն

Հայաստանի համար 1988-ի դեկտեմբերյան սարսափելի օրերին ՌԴ Պետդումայի գիտության եւ կրթության հանձնաժողովի փոխնախագահ, վաստակավոր բժիշկ, ակադեմիկոս Գենադի Օնիշչենկոն Սպիտակում էր։ Նա ղեկավարել է հակահամաճարակային միջոցառումները։ Ակադեմիկոսը երեկ Երեւանում հանդիպեց լրագրողների հետ։ «Ինձ համար Սպիտակի երկրաշարժի տարելիցին այստեղ գալը պատվի հարց էր»,–անկեղծացավ բժիշկը։
Նա պատմեց 30 տարվա վաղեմության իր հիշողությունների մասին։ «Երկրաշարժից մի քանի ժամ հետո այստեղ ժամանեց բժիշկներով ինքնաթիռը։ Առաջինն, ինչի հետ բախվեցին գործընկերներս, ոչ սովորական վնասվածքներն էին՝ ճզմված հյուսվածքները։ Հենց բարձրացվում էր այն, ինչը ճզմում էր, մարդը մահանում էր աուտոինտոքսիկացիայից։ Բժիշկները շտապ վերասովորում էին, որպեսզի գնահատելով իրավիճակը՝ տեղում անդամահատում կատարեին։ Այլ կերպ հնարավոր չէր։ Դիալեզի դեղամիջոցների հսկայական պահանջարկ կար։ Այն ժամանակ դրանք այսքան շատ չէին։ Ընդգրկվեց նաեւ միջազգային հասարակայնությունը, արտասահմանից մատակարարումներ եղան, ծանր հիվանդներին մոսկովյան հիվանդանոցներն իրենց մոտ էին վերցնում, մանավանդ որ տուժածների մեծ թվաքանակի պատճառով Հայաստանի առողջապահությունը գլուխ չէր հանում»,–պատմեց Օնիշչենկոն։
Հետո առաջ եկավ օթեւանի խնդիրը, նույնիսկ կատակում էին, թե Լենինականն ավերվել է, մնացել է Ալեքսանդրոպոլը, այսինքն պահպանվել են միայն ցարական ժամանակաշրջանի կառույցները։ Համաճարակի սպառնալիք առաջացավ, առաջին հերթին՝ բացառված չէր ժանտախտի հնարավորությունը, քանի որ Սպիտակը տեղակայված է ժանտախտի բնական օջախում, իսկ երկրաշարժերի ժամանակ այն ակտիվանում է։ «Որոշվեց այնտեղ ուղարկել հատուկ հակահամաճարակային բրիգադներ, որոնք կարող էին առանձին աշխատել։ Առաջինը եկան Սարատովի ինստիտուտի մասնագետները։ Նրանք եկան ուշ գիշերին, տեղավորվեցին Սպիտակի մարզադաշտում»,–շարունակեց Գենադի Գրիգորեւիչը։ Նրա խոսքերով՝ քանի որ մեծ թվով զոհեր կային, ճանապարհների երկայնքով դագաղներ էին դրված։
«Սպիտակում ամբողջովին եւ Գյումրիում մասնավորապես ավերվել էին համապատասխան հակահամաճարակային կառույցները։ Պետք էր նրանց օգնել վերականգնել աշխատանքը։ Եվ պետք էր հասկանալ, որ բոլոր աշխատողները քաղաքների բնակիչներ էին եւ սթրեսի մեջ էին, կորցրել էին ընտանիքի անդամներին եւ տները, եւ անգործունակ էին»,– նշեց Օնիշչենկոն։
Բարեբախտաբար, նշեց նա, համաճարակ չեղավ։ «Բայց հոգեբանական տրավման, որ ստացել էին Հայաստանի բնակիչները, անմոռանալի է։ Ինձ մոտ տրավման մինչեւ հիմա մնացել է։ Թեեւ դրանից հետո ես ունեցել եմ Ֆերգանան եւ չեչենական իրադարձությունները, սակայն Սպիտակի երկրաշարժը շատ ծանր փորձություն էր ինձ համար»,–ընդգծեց նա։
Հետագայում նա բազմիցս եկել է Հայաստան, եղել է Ղարաբաղում։ «1989թ. մեկ անգամ էլ եմ եկել այստեղ, որպեսզի Արցախում, որտեղ կրկին սրվել էր իրավիճակը, զբաղվեմ հեպատիտի բռնկման կանխարգելմամբ։ Հետագայում բազմիցս Հայաստան եմ եկել։ Սակայն ինչ պատճառով էլ գամ, ձգտում եմ լինել Սպիտակում, հանդիպել այն մարդկանց, ում հետ աշխատել եմ։ Այդ իրադարձության հուշը մնում է»,–նշեց Գենադի Օնիշչենկոն։
Այսօր նա կմասնակցի հիշատակի արարողություններին եւ ծաղկեպսակ կդնի ՌԴ Պետդումայի կողմից։
Ն. Ա.

07-12-2018





22-05-2019
Փաստաթղթերն ընդունել ամեն օր
Հորդորել է ՀՀ ԿԳ նախարարը դպրոցների տնօրեններին

Երեւանի ...


22-05-2019
Հայաստանն ու բամբակի մշակումը. օգո՞ւտ, թե՞ անհեռատես շռայլություն
Մոտ կես դար հետո կրկին աճեցնում ենք այս ...


22-05-2019
Կառավարությունում քննարկվել են ընտանիքի ապահովության գնահատման համակարգի բարեփոխման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ քննարկվել են ընտանիքների ապահովության ...



22-05-2019
Հարեւան երկրում ատելության քարոզը շարունակվում է
Հայաստանը կողմ է մարդասիրական ...

22-05-2019
Սպառնո՞ւմ է գույքի օտարումը ազգային ակադեմիային
Պատգամավորը հանդես է եկել օրենսդրական ...

22-05-2019
Մխիթարյանը չի մեկնի Բաքու
Լոնդոնի «Արսենալը» պաշտոնական հայտարարությամբ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +15
ցերեկը +23... +25

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO