Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.03.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Գրքի եւ գրականության կողքին

Վաղը կբացվի լավագույն մանկական գրքերի հոբելյանական ցուցահանդես-տոնավաճառը

Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում վաղը ընթերցասերների համար իր դռները կբացի մանուկների եւ պատանիների համար անցկացվող գրքի ցուցահանդես—տոնավաճառը։ Այն նվիրված է «Արմենպրես» պետական լրատվական գործակալության 100, Խնկո—Ապոր անվան ազգային մանկական գրադարանի 85 եւ «Էդիթ Պրինտ» հրատարակչության 25—ամյակներին։ «Արմենպրեսի» մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Խնկո—Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը նշեց, որ գրադարանում հաճախ են կազմակերպվում այնպիսի միջոցառումներ, որոնք երեխաներին մեկ անգամ եւս մոտեցնում են գրքին։
«Այս գրքին նվիրված միջոցառմամբ փորձեցինք երեք կառույցների հոբելյանները մեկտեղել։ Տարին շատ արգասաբեր էր «Էդիթ Պրինտ» հրատարակչության համար, բավական հետաքրքիր գրքեր են հրատարակվել, որոնք մեծ սիրով ներկայացնելու ենք տոնավաճառում։ Ավելի լավ հարթակ դեռեւս չեմ պատկերացնում գիրքը ընթերցողին ներկայացնելու առումով։ Սա լավագույն միջոցն է ներկայացնելու, թե տարվա ընթացքում ինչ նոր հետաքրքիր գրքեր են հրատարակվել»,–շեշտեց Ռուզան Տոնոյանը։
«Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը նշեց, որ «Արմենպրեսը» մշտապես գրքի ու ընթերցանության կողքին է եղել։ Նա վստահեցրեց, որ լրատվական գործակալությունը միշտ պատրաստ է աջակից լինել նման միջոցառումներին։
«Արդեն 5—րդ տարին ենք իրականացնում «Երեւանյան բեսթսելլեր» նախագիծը։ Դրան զուգահեռ իրականացնում ենք «Նորամուտ» նախագիծը, որն ուղղված է նաեւ գրականությանը։ Իր գործով «Արմենպրեսն» ապացուցել է, որ գրքի, գրականության կողքին է։ Ուրախալի է, որ հոբելյանական տարեթվերը համընկնում են, եւ մենք համատեղ հանդես են գալիս այս միջոցառմամբ։ Շատ լավ առիթ է, որ կրկին խոսվի գրքի, ընթերցանության մասին։ Պետք է վստահեցնեմ, որ ցանկացած նման նախաձեռնության կողքին ենք լինելու»,–ընդգծեց Արամ Անանյանը։ Նա տեղեկացրեց, որ «Արմենպրեսի» հոբելյանական միջոցառումները շարունակվելու են։ Առաջիկայում նախատեսվում է ցուցահանդես, նամականիշի թողարկում, ներկայացուցչական մեդիա ֆորում։
Գրքի ցուցահանդես—տոնավաճառի շրջանակում կանցկացվեն մի շարք նոր ստեղծագործությունների շնորհանդեսներ, տարբեր տարիքի ընթերցողների համար նախատեսված գրքերի մեծ ցուցահանդես— վաճառք, կինոդիտում։ «Էդիթ Պրինտ» հրատարակչության տնօրեն Մկրտիչ Կարապետյանը նշեց, որ տարին արգասաբեր է եղել, հրատարակվել են բազմաթիվ հետաքրքիր գրքեր։
«Մեր ունեցած արդյունքները կներկայացնենք գրքի տոնավաճառին։ Այցելուները հնարավորություն կունենան տեսնելու բավական հետաքրքրիր գրքեր։ Ընթերցասերներին կներկայացվեն ինտերակտիվ գրքեր, մասնավորապես, Խնկո Ապոր «Առակները» եւ Ղազարոս Աղայանի «Հեքիաթները»։ Գրքերը ինտերակտիվ են, կազմի վրա տեղադրված նկար—հղումով հեռախոսի կամ պլանշետի միջոցով հնարավոր է ունկնդրել հեքիաթներն ու առակները։ Դա շատ հարմար է այն երեխաների համար, որոնք դեռ կարդալ չգիտեն։ Շնորհանդեսին կհաջորդի Շերլոք Հոլմսի մասին պատմող ֆիլմի ցուցադրություն, քանի որ «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը վերջերս լույս է ընծայել Շերլոք Հոլմսի մասին պատմող վեց հատորից բաղկացած գործերի ամբողջական հավաքածու»,–ասաց Մկրտիչ Կարապետյանը։
Նախատեսված է նաեւ Հովհաննես Թումանյանի «Թումանյանը աշխարհի երեխաներին» հայերեն—անգլերեն գրքի շնորհանդեսը։ Ընտրանին ընդգրկում է Ամենայն հայոց բանաստեղծի միշտ արդիական մանկական բանաստեղծություններն ու բալլադները երկու լեզվով՝ հայերեն եւ անգլերեն։
Ընթերցասերներին կներկայացվի նաեւ Սամվել Բիշարյանի «Hello, Adam» գրքի շնորհանդեսը։ Գիրքը բաղկացած է տասնմեկ պատմվածքից։ Ի դեպ, 7 պատմվածք քառօրյա պատերազմի հերոս Ադամ Սահակյանի մասին է, դրանցից 2—ում նա հանդես է գալիս որպես գործող կերպար, իսկ 4 պատմվածք այլ հերոսներ ունեն։ Պատմվածքներից մի քանիսը վերաբերում են Ադամ Սահակյանի կյանքի՝ մինչ ապրիլյան պատերազմը ընկած ժամանակահատվածին։
Նախաձեռնողները վստահեցնում են, որ ցուցահանդես—տոնավաճառն Ամանորին ընդառաջ աննախադեպ իրադարձություն կլինի մանուկների եւ պատանիների, ինչպես նաեւ նրանց ծնողների համար։ Այստեղ հնարավոր կլինի գտնել ցանկացած ճաշակի, ոճի գիրք եւ գրականություն։

13-12-2018





23-03-2019
Գաղտնալսող սարքեր այլեւս չեն կարող ներկրել
Կոռուպցիայի դեմ պայքարում ԱԱԾ-ն խոստանում է հնչեղ բացահայտումներ



23-03-2019
Աննկատ աշխատանքի նկատելի արդյունքը
Մետրոպոլիտենի առեղծվածը «կուլիսներում» է

Քաղաքի ներքեւի «քաղաքի» մուտքը, ...


23-03-2019
Նոր իրավիճակ միջազգային իրավունքում
Ճանաչումը կհակասի ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերին

Ժամանակակից միջազգային իրավունքում ...


23-03-2019
Չկա վատ հող, կա վատ մշակող
Բացվեց օրգանական գյուղատնտեսության ուսումնական կենտրոնը

Օրեցօր մեծանում է ...


23-03-2019
ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Կուբայի դեսպանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


23-03-2019
Առողջ սերունդ եւ ամուր թիկունք
Ֆիզիկական դաստիարակության համակարգը ենթակա է վերանայման

Հրադադարի եւ ...


23-03-2019
Գարդասիլ. ինչու է կարեւոր պատվաստվելը
ԱՆ-ն մտահոգիչ է համարում առկա ցուցանիշները

Կանանց համար ...



23-03-2019
«Արցախի մանդատն անփոփոխ է»
Ինչն է հիմք հանդիսացել համատեղ ...

23-03-2019
Թումանյանի վերջին գարունն ու մահվան հանգամանքները
Այսօր բանաստեղծի մահվան օրն է


23-03-2019
Մաքուր Հայաստանը իրականություն պետք է դառնա բոլորիս ջանքերով
Այսօր տեղի կունենա այս տարվա համապետական ...

23-03-2019
Պետությունը քաջալերում է տնտեսավարող սուբյեկտներին
Նախագահը հորդորեց հաշվի առնել Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO