Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.03.2019
ՄԱՐԶԵՐ


Կունենա՞նք լոգիստիկ ԱՏԳ Գյումրիում

Ծրագիր, որը դեռեւս միայն ներկայացված է փաստաթղթում

Իսրայելական «Լոջիստիք ԷՖ Թի Զի» ՍՊԸ—ն հետաքրքրված է Գյումրիում ներդրումային ծրագիր իրականացնելու հեռանկարով։ Գյումրին ընտրվել է՝ նախ եւ առաջ հաշվի առնելով գործող օդանավակայանի առկայությունը, որտեղից հնարավոր է թռիչքներ իրականացնել դեպի եվրասիական երկրներ։
Շիրակի մարզկենտրոնում առաջիկայում նախատեսվում է կառուցել, շահագործել եւ զարգացնել օդային ուղիներով փոխադրվող ապրանքների համար նախատեսված լոգիստիկ ազատ տնտեսական գոտի։ Գաղափարը իրականության է վերածվել առայժմ միայն հուշագրի տեսքով այս տարեսկզբին, որը իրականություն դառնալու համար դեռ պետք է արժանանա ՀՀ կառավարության հավանությանը։ Եթե հաջողվի ծրագիրը կյանքի կոչել, ապա Գյումրիի գործող օդանավակայանը կշահագործվի եւ կնպաստի եվրասիական շուկա ապրանք արտահանելու գործընթացին։
Ծրագիրն ինքնին գրավիչ է, քանի որ աղետի գոտում 30 տարի անց նոր ներդրումային խոշոր ծրագիր է ենթադրում, որն իր հերթին խոստումնալից է նոր աշխատատեղեր հիմնելու առումով։ Ընկերության նախագծով պետք է կառուցապատվի 330 հա տարածք՝ ապահովելով մոտ 10 հազար աշխատատեղ։ Գյումրիի քաղաքապետարանից տեղեկացանք, թե ինչ ընթացքի մեջ է ծրագիրը։ Այն դեռեւս ՀՀ կառավարության քննարկման տիրույթում է, երբ վերջինս հավանություն տա ծրագրին ու տարածքի շահագործմանը, այդ պահից սկսած կձեռնարկվեն բոլոր գործնական քայլերը՝ կյանքի կոչելու լոգիստիկ ազատ տնտեսական գոտու նախագիծը։
Քաղաքապետ Սամվել Բալասանյանից տեղեկացանք, որ քաղաքապետարանն աջակցում է ընկերության նախաձեռնությանը եւ պատրաստ է համագործակցել վերջինիս հետ լոգիստիկ ԱՏԳ—ի հիմնադրման եւ զարգացման հարցում։
Նորաստեղծ լոգիստիկ ազատ տնտեսական գոտում հարկային արտոնություններով կգործեն մի շարք բրենդային ընկերություններ՝ տեղում ապրանքատնտեսական ծառություններ մատուցելու նպատակով։
Գյումրին կհանդիսանա որպես տարանցիկ գոտի, որտեղից փաթեթավորված ապրանքը օդային ուղիներով կհասնի եվրասիական երկրներ։ «Մեր նպատակն է ստեղծել ազատ տնտեսական գոտի այն ընկերությունների համար, որոնք էլեկտրոնային առեւտրի ոլորտում են գործում, ինչպիսիք են Amazon—ը, eBay—ը, որոնք զբաղվում են բեռների օդային փոխադրումով, իրականացնում են նաեւ դեղերի փաթեթավորում, կենցաղային, էլեկտրոնային սարքավորումների հավաքում, այս գործառույթները նպատակ կա կազմակերպելու Գյումրիում»,–վստահեցնում են ներդրողները։
Ծրագրի իրականացման համար քաղաքապետարանը տրամադրել է Մարմաշենի խճուղու աջ եւ ձախ կողմում գտնվող անօգտագործելի տարածքները, որոնք նախ պետք է մաքրվեն 1990—ականներից մնացած անավարտ շենքերի հիմքերից։ Մաքրման աշխատանքները, ըստ նախագծի, իրականացնելու է «Լոջիստիք Էֆ Թի Զի» ընկերությունը։ Գյումրու քաղաքապետարանն էլ իր հերթին պարտավորվում է իրականացնել օդանավակայանից մինչեւ Մարմաշենի խճուղի 14 կմ ճանապարհի բարեկարգման աշխատանքները։
Ծրագրի մեկնարկային փուլում հրավիրելու են մասնագետների արտերկրից, որոնք աշխատելու են ազատ առեւտրի գոտում եւ իրականացնելու են տեղի աշխատուժի վերապատրաստում։ Ընկերությունը նախատեսում է արտադրական գործընթացի մի մասը կազմակերպել Գյումրիում, որպեսզի կարողանա օգտվել հարկային արտոնություններից։
Եթե կառավարությունը հաստատի ներդրումային ծրագիրը, ապա մյուս տարվա գարնանից կմեկնարկեն աշխատանքները եւ բանակցություններ կծավալվեն կառավարության ձեւավորումից անմիջապես հետո։
Լոգիստիկ կենտրոնի ձեւավորմամբ միջազգային հայտնի ընկերությունները կկարողանան այս տարածքի միջոցով սպասարկել հատկապես եվրասիական տարածաշրջանը։ Այդ ընկերությունները իրականացնում են դեղերի փաթեթավորում, կենցաղային եւ էլեկտրոնային սարքավորումների կոմպլեկտավորում եւ այլն։ Բացի բիզնես նախագծի իրականացումից, ըստ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի, այն դրական անդրադարձ կունենա նաեւ քաղաքի մաքրության վրա, այսինքն՝ կենտրոնի կառուցմամբ տարածքը կմաքրվի շինարարական աղբից, եւ կկառուցվի նոր ճանապարհ դեպի օդանավակայան։
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ

13-12-2018





23-03-2019
Գաղտնալսող սարքեր այլեւս չեն կարող ներկրել
Կոռուպցիայի դեմ պայքարում ԱԱԾ-ն խոստանում է հնչեղ բացահայտումներ



23-03-2019
Աննկատ աշխատանքի նկատելի արդյունքը
Մետրոպոլիտենի առեղծվածը «կուլիսներում» է

Քաղաքի ներքեւի «քաղաքի» մուտքը, ...


23-03-2019
Նոր իրավիճակ միջազգային իրավունքում
Ճանաչումը կհակասի ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերին

Ժամանակակից միջազգային իրավունքում ...


23-03-2019
Չկա վատ հող, կա վատ մշակող
Բացվեց օրգանական գյուղատնտեսության ուսումնական կենտրոնը

Օրեցօր մեծանում է ...


23-03-2019
ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Կուբայի դեսպանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


23-03-2019
Առողջ սերունդ եւ ամուր թիկունք
Ֆիզիկական դաստիարակության համակարգը ենթակա է վերանայման

Հրադադարի եւ ...


23-03-2019
Գարդասիլ. ինչու է կարեւոր պատվաստվելը
ԱՆ-ն մտահոգիչ է համարում առկա ցուցանիշները

Կանանց համար ...



23-03-2019
«Արցախի մանդատն անփոփոխ է»
Ինչն է հիմք հանդիսացել համատեղ ...

23-03-2019
Թումանյանի վերջին գարունն ու մահվան հանգամանքները
Այսօր բանաստեղծի մահվան օրն է


23-03-2019
Մաքուր Հայաստանը իրականություն պետք է դառնա բոլորիս ջանքերով
Այսօր տեղի կունենա այս տարվա համապետական ...

23-03-2019
Պետությունը քաջալերում է տնտեսավարող սուբյեկտներին
Նախագահը հորդորեց հաշվի առնել Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO